Ամանորյա Մտորումներ

Շատ քիչ է մնացել Ամանորին, ես սպասում եմ գալիք 2020 թվականին։


Մի փոքր խոսեմ այս տարվա մասին։
Այս տարի ես սովորում էի ավագ դպրոցում, որը ինձ այդքան էլ դուր չէր գալիս, ավարտեցի, գրեցի կիսամյակային ամփոփիչ գրավորներս և դուրս եկա դպրոցից։

Ավագ դպրոց։


Ընտանիքիս անդամների հետ որոշեցի դառնալ բժիշկ։ Մայրիկիս հետ գնացինք Երևանի Հենակետային բժշկական քոլեջ, որտեղ և տվեցինք գործերս։ Այդ քոլեջում ընդունելության համար անհրաժեշտ էր քննություն հանձնել կենսաբանություն առարկայից։ Օգոստոսի 15֊ին իմ քննություն էր, ես, ցավոք սրտի, դուրս մնացի, քանի որ բալերս չհերիքեց, մի կողմից ուրախ էի, իսկ մյուս կողմից կոտրված էի։ Ուրախ, որ ընդունվեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ հենց նույն օրը և մինչև օրս էլ քոլեջի սան եմ։


Քոլեջը ունի իր հետաքրքրությունները, տարբերվում է մնացած քոլեջնեիրց, կան ծեսեր

կան ճամփորդություններ,

Հաճելի օր հաճելի մարդկանց հետ❤


կա հնարավորություն ձի վարելու և սովորելու, իսկ տխուր եմ, քանի որ սպասելիքներս շատ էին, որ դառնայի բժիշկ, բայց երևի հենց սա էլ ճիշտն էր։ Սեպտեմբերի 1֊ին հաճախեցի քոլեջ, նոր մարդիկ ու նոր շրջապատ։


Իսկ 2020 թվականի սպասելիքներս շատ-շատ են՝ ավարտել քոլեջը, ընդունվել համալսարան ու շարունակել իմ մասնագիտությունը։ Ու մի բան էլ. ուզում եմ այս տարի նույնպես լինել ընտանիքիս կողքին և նրանց հետ ուրախանալ. այս կյանքում նրանցից թանկ ոչ մեկ չկա։ Այս քոլեջում ես դարձա ավելի շփվող, բոլոր մնացած տեղերում ես միշտ միայնակ էի, քանի որ չէի կարողանում ընկերանալ ոչ ոքի հետ։


Դեկտեմբերին մենք ունեինք քննություններ, որը հանձնեցի շատ լավ։ 2020 թվականին կփորձեմ բոլորին լավ ճանաչել ու մտերմանալ։ Իսկ բոլոր այն մարդիկ, որոնք եղել են ինձ հետ ,2019 թվականին մաղթում եմ ուրախ նոր տարի։ Գալդ բարի լինի 2020 թվական։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր մինչև օրս իմ կողքին են, սիրում եմ բոլորիդ։

Տեղադրեմ մի տեսանյութ՝ այս տարվա հետ կապված։

2019֊ը թվականի լավ հիշողություները❤💞

Проект.

Ресурсы:

Проект  Как встречают Новый год в разных странах.

Рассказы  про Новый год

Как встречают Новый год в Армении

 «Люди, которые встречают Новый год в одиночестве».

Пир во всем мире: что готовят к Новому году в разных странах

«Планета новогодних ёлок» Джанни Родари.

Ամանորյա Էջմիածին

Դեկտեմբերի 20-ին՝ օրը ուրբաթ  ուսումաճանաչողական ամանորյա ճամփորդություն դեպի Արմավիրի մարզ՝  Էջմիածին քաղաք, այց Միասնության խաչ բարեգործական միություն, քայլք քաղաքում,  այցելություն Մայր տաճար, Հռիփսիմեի, Գայանեի վանքեր,  հանգիստ և ժամանց <<Լոշիկ>> հացատանը։

9.30. — մեկնում Քոլեջի բակից։
10.00  —  ճանապարհին կանգառ Հռիփսիմեի վանքում։
11:00- Միասնության Խաչ բարեգործական միություն։
12.00  — քայլք ամանորյա Էջմիածնով, այցելություն Մայր տաճար և Գայանեի վանք։
14.00  —  հանգիստ և տոնական ընթրիք  Էջմիածնի  «Լոշիկ» հացատանը։
15.00 — Վերադարձ Երևան

Տաճարը դեռ կառուցված չէր ցավոք սրտի չկարողացանք մտնել ներս։
Մեզ հետ էին
դասավանդողներ ընկեր Թամարը ընկեր Լիլիթը ընկեր Մարիամը, և Մարիամ Մինասովնան։ Մենք գնացել էինք 1֊ին կուրսի ուսանողների հետ 1/1 և 1/3 կուրսի ուսանեղներով։

հաճելի օր ենք ունեցել միասին զբոսնել ենք նկարվել գնացել ենք թանգարան

մի մասը մտել էին իսկ մյուս մասը զբոսնում էր և հիանում էջմիածնի գեղեցկությունով մեր շատ սիրելի Մարիամ Մինասովնայի հետ։ Գնացինք միասին տաշիր պիցցա հաց ուտելու շատ սոված էինք ու շատ հոքնած։ Իսկ հետո դուրս գալոց անմիջապես հետո գնացինք դեպի մեքենան և վերադարցանք տուն։



Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы