Ամանորյա բացիկներ և շարադրություն

Բացիկներ, իսկ ներքևում կարող եք ընթերցել շարադրությունը։ Շնորհավոր Նոր տարի։

Ամեն տարի սիրով էի ամփոփում տարին, անկախ նրանից` լավն էր այն, թե ոչ։ Այս տարիցանկություն չկար, բայց որպեսզի չխախտեմ ամեն տարվա ավանդույթը, որոշեցի գրեմ։ Տարին չի կարող բացարձակապես լավը լինել, կամ բացարձակապես վատը։ Յուրաքանչյուր տարվա մեջ լինում են և լավ, և վատ իրադարձություններ։ Այս տարին բաձառություն չէր, բայց նրանում գերակշռում էր վատը… Ցավոք, այս տարի այնքանշատ վատ իրադարձություններ եղավ, որ փակեց լավին ու մեր գլխում տպավորվեցորպես վատագույն տարի։  Լավ բաները կարելի է ձեռքի մատների վրա հաշվել, իսկ այվատերը… Տարվա սկզբի երկու ամիսը բավականին հետաքրքիր անցավ, իսկ հետո մեզհասավ պանդեմիան, սկսվեց կարանտինը, սկսվեց ամենաանհետաքրքիր ու թվում էրամենավատ օրերը։ Բայց ամենավատ օրերը իրականում ինձ համար  44 օր տևածպատերազմն էր,  ունեի զինվոր եղբայր ով ծառայում էր նա շատ հաճախ չէր կարողանում զանգել մեզ , բայց հանկարծ ստացանք մի զանգ Ռուդիկը  մահացել է , չեմ կարող ասել կամ գրել բառերով այդ ցավը , վիշտը:  Հպարտգնացծառայությանևհպարտհերոսդարձավ։ Դժվար օրեր էին, չափազանք դժվար… Վերջացավ այդ ամեն ինչը, քիչ թե շատ համակերպվեցինք  այն մտքի հետ, որ պիտիշարունակենք ապրել։ Մի քանի ժամից կվերջանա այս տարին։ Դժվար է  ասել ինչպիսին կլինի հաջորդը։  Գուցե սրանից շատ ավելի լավ, գուցե մի քանի անգամ ավելի վատ, բայցեկեք օգտագործենք այն ամենը, ինչ սովորեցինք այս տարում։ Եկեք ապրենք, առանքինչ-որ բան հետաձգելու։ Ապրենք ճիշտ, որովհետև պարտք ենք, որովհետև միայն մերտեղը չենք 

ապրելու ։ Ապրենք առանց սխալների, սխալվելու դեպքում էլ սովորենք մերսխալների վրա։ Եկեք գնահատենք ամեն ինչ, ինչ ունենք ու վախենանք կորցնելուց, միայն այդպես կկարողանանք պահելմեր ունեցածը ու հասնել ավելիին: Առջևում 365 նոր օր է, լավ կամ վատ, ուրախ կամ տխուր, բայց եկեք այդ ամեն օրվա մեջ գոնե մեկ լավբան անենք, աշխարհն առանց այդ էլ շատ է չարացել, եկեք լինենք բարի` եթե ոչ մարդիկ, Աստված անպայման կտեսնի։ Եկեք սիրենք միմյանց, ներենք սխալները ու ապրենքհամերաշխ` ինքներս մեր ու մեր սիրելիների հետ։ Ու թող ամբողջ աշխարհում ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ լինի։ Հիմա, ավելի քան երբևէ հասկանում եմ այդ բառի իմաստը ուուզում եմ այլևս ոչ ոք չտեսնի այն, ինչ տեսանք մենք այս տարի։

Հարցման մեթոդ

Հարցման մեթոդը-հոգեբանական վերբալ-հաղորդակցական մեթոդ է, որը իրենիցներկայացնում է հանցազրուցավարի կողմիցհարցվողից համապատասխանձևակերպված հարցերի պատասխաններըստանալու գործընթացը: Հարցումներըտարբերակվում են ստանդարտացվածի և ոչստանդարտացվածի կամ ազատի: Ստանդարտացված հարցումների դեպքումհարցերը ձևայնացված են և տալիս ենհետազոտման խնդրի ընդհանուր պատկերը:Հարցման հարցերի ձևակերպումը իրենիցներկայացնում է գործընթաց, որը կազմված էմի քանի փուլերից1. Ծրագրային հարցերիձևակերպում- Այս հարցերը հստակհամակարգված են և պատասխանում ենհետազոտության խնդիրների լուծմանը, այդպատճառով հասանելի և հասկանալիենմիայն հետազոտողներին ևմասնագետներին: 2. Հարցաթերթայինհարցեր, որոնք իրենցից ներկայացնում ենծրագրային հարցերը` հարցվողի կամ ոչմասնագետի համար հասկանալիձևակերպումներով:

Զգայությունների տեսակները

Գոյություն ունեն զգայության դասակարգման տարբեր մոտեցումներ։ Վաղուց ի վեր ընդունված է առանձնացնել զգայությունների հինգ տեսակ (ըստ զգայության օրգանների՝ տեսողական, լսողական, համի, հոտի, շոշափելիքի)։ Դիտարկենք զգայությունների սիստեմատիկ դասակարգումը։ Այս դասակարգումը առաջարկել է անգլիացի ֆիզիոլոգ Չ. Շերինգտոնը։ Նա զգայությունները բաժանեց երեք հիմնական տիպի՝ ինտերոցեպտիվ, էքստերոցեպտիվ և պրոպրիոցեպտիվ։ Առաջինները միավորում են ազդակները, որոնք հասնում են մեզ օրգանիզմի ներքին միջավայրից, երկրորդները ապահովում են արտաքին աշխարհից եկող ազդակների ստացումը և հիմք են ստեղծում գիտակցված վարքի համար, իսկ երրորդները տեղեկություն են տալիս տարածության մեջ մարմնի դիրքի և հենաշարժիչ համակարգի մասին, ապահովում են մեր շարժումների կարգավորումը։ Ինտերոցեպտիվ զգայությունները տեղեկացնում են օրգանիզմի ներքին գործընթացների վիճակի մասին։ Առաջանում են ստամոքսի և ստամոքս-աղիքային տրակտի, սրտի և արյունատար համակարգի և այլ ներքին օրգանների պատերին գտնվող ռեցեպտորնրի շնորհիվ։ Ռեցեպտորները, որոնք ընկալում են ինֆորմացիան ներքին օրգանների, մկանների մասին, կոչվում են ներքին ռեցեպտորներ։ Ինտերոցեպտիվ զգայությունները առավել քիչ գիտակցված և առավել շատ դիֆուզվող զգայությունների թվին են դասվում և միշտ մոտ են հուզական վիճակներին։ Հաճախ այս զգայությունները անվանում են նաև օրգանական։ Պրոպրիոցեպտիվ զգայությունները ազդանշաններ են հաղորդում տարածության մեջ մարմնի դիրքի մասին և միաժամանակ կարգավորիչ դեր խաղում շարժման ընթացքում։ Այս խմբին են դասվում ստատիկ (հավասարակշռության) և կինեստետիկ (շարժման) զգայությունները։ Պրոպրիոցեպտիվ զգայությունների պերիֆերիկ ռեցեպտորները գտնվում են մկաններում և հոդերում։ Հավասարակռության զգայության պերիֆերիկ ռեցեպտորները դասավորված են ներքին ականջի կիսաշրջանաձև ուղիներում։ Զգայությունների մյուս խումբը՝ ամենամեծը՝ էքստերոցեպտիվ զգայությունների խումբն է, որի միջոցով մարդը տեղեկատվություն է ստանում արտաքին աշխարհից։ Այս խմբի բոլոր զգայությունները ընդունված է պայմանականորեն բաժանել երկու ենթախմբի՝ կոնտակտային և դիստանտային զգայությունների։ Կոնտակտային զգայությունները առաջանում են զգայության օրգանների վրա օբյեկտի անմիջական ազդեցության արդյունքում։ Այս զգայության օրինակներից են համն ու շոշափելիքը։ Դիստանտային զգայությունները արտացոլում են օբյեկտների որակները, որոնք զգայության օրգաններից որոշակի հեռավորության վրա են գտնվում։ Այս զգայությունների թվին են դասվում լսողությունն ու տեսողությունը։ Անհրաժեշտ է նշել, որ հոտառությունը, շատ հեղինակների կարծիքով, միջանկյալ տեղ է գրավում կոնտակտային և դիստանտային զգայարանների միջև, քանի որ հոտը զգում ենք հեռավորության վրա, սակայն մոլեկուլները, որոնք ապահովում են հոտի զգալը, պատկանում են կոնկրետ օբյեկտին։ Դասակարգման նշված տեսակները չեն ընդգրկում բոլոր գոյություն ունեցող զգայությունները։ Որպես օրինակ կարելի է նշել վիբրացիայի զգայությունը, որը բավականին արդիական է այսօր, գիտատեխնիկական այսպիսի առաջընթացի ժամանակաշրջանում։ Հատուկ զգայություններ են համարվում շոշափելիքի և ցավային զգայությունները։ Շոշափելիքի զգայությունը մաշկային և շարժողական զգայությունների համադրությունն է։ Ցավային զգայություններին բնորոշ է այնպիսի ներգործություն, որը կարող է բերել օրգանիզմի ամբողջականության խախտմանը, որն էլ իր հերթին ուղեկցվում է բացասական հուզական երանգներով և վեգետատիվ փոփոխություններով, ինչպիսիք են սրտի աշխատանքի արագացում, բիբերի լայնացում։

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы