Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը

v-kakix-produktax-soderzhitsya-belok.jpg
ащш.jpg
54EC1B11-39E8-4412-8886-61FBDAF5C391.jpg

Սնման նշանակությունը: Օրգանիզմի բջիջների կենսագործունեության ընթացքում օգտագործվում է էներգիա, որն առաջանում է օրգանական նյութերի քայքայման ժամանակ: Այդ էներգիան պարփակված է սննդամթերքում` հաց, միս, կաթ, ձու, կարագ, մրգեր, բանջարեղեն: Սննդամթերքում են գտնվում հիմնական սննդանյութերը` սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, հանքային աղերը, ջուրը, վիտամինները: Ջուրը, հանքային աղերը և վիտամինները յուրացվում են օրգանիզմի կողմից ճիշտ նույն վիճակում, ինչպիսին կան բնական պայմաններում: Ճարպերը, սպիտակուցներն ու ածխաջրերը համարվում են բարդ օրգանական միացություններ: Դրանք խոշոր մոլեկուլներ են, ուստի անկարող են անցնել մարսողական խողովակի պատերից արյան մեջ: Այդ պատճառով նրանք ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման և ապա նոր դառնում մատչելի յուրացման համար:Այն բոլոր գործընթացների ամբողջությունը, որոնց միջոցով սննդանյութերը ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման ու դառնում են մատչելի աղիներից արյան մեջ ներծծվելու համար, կոչվում է մարսողություն:Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը: Սննդանյութերը կարող են լինել բուսական և կենդանական ծագման: Լիարժեք սնունդը պետք է պարունակի երկու ծագման սնունդն էլ:
Հայտնի է, որ մարդու մարմինը միջին հաշվով պարունակում է մոտ 15−20% սպիտակուցներ, 60−65% ջուր, 0,6% ածխաջրեր, 19% ճարպ, 5,8% աղեր: Այդ նյութերը կատարում են տարբեր գործառույթներ և մշտապես պետք է լրացվեն ընդունած սննդանյութերի միջոցով: Սպիտակուցներով առավել հարուստ են կաթնամթերքը, ձկնեղենը, ընդեղենը, ընկույզը:Սպիտակուցներով հարուստ սննդամթերք

 Սպիտակուցները մարդու օրգանիզմում մտնում են բջիջների թաղանթների կազմի մեջ, իրականացնում են գազափոխանակությունը և շատ այլ գործառույթներ: Ֆերմենտ սպիտակուցներն արագացնում են կենսաքիմիական գործընթացները: Ածխաջրերը պարունակվում են հատկապես բուսական ծագման սննդամթերքում (մրգեր, բանջարեղեն, մեղր և այլն) և օրգանիզմում համարվում են էներգիայի հիմնական աղբյուր: Ածխաջրերով հարուստ սննդամթերք.

Ճարպերն ավելի շատ պարունակվում են կարագի, ձվի, կենդանական ճարպի մեջ: Ճարպերը մարդու օրգանիզմում իրականացնում են ջերմակարգավորում, համարվում են պահեստային էներգիայի աղբյուր և այլն: Ճարպերով հարուստ սննդամթերք.

Ջրով հարուստ են մրգերն ու բանջարեղենը: Ջուրն ապահովում է բջիջների լարվածությունը, համարվում է շատ կենսաբանական հեղուկների հիմնական բաղադրիչ (արյուն, լորձ, թուք), մասնակցում է նյութերի լուծմանը, փոխադրմանը և այլն:Հանքային աղերը օրգանիզմ են մտնում ջրի և սննդամթերքի միջոցով: Հանքային աղերն ապահովում են ոսկրերի, ատամների ամրությունը, մտնում են մարսողական հյութերի, արյան և հորմոնների բաղադրության մեջ: Վիտամինները մասնակցում են նյութափոխանակությանը, ֆերմենտների առաջացման գործընթացներին: Մարդը և կենդանիները դրանք ստանում են սննդանյութերի հետ՝ պատրաստի վիճակում: Կենդանիների օրգանիզմում կարող են սինթեզվել միայն D և B վիտամիններ: Վիտամիններով հարուստ են մրգերը, բանջարեղենը, լյարդը, ձկան յուղը: Սննդի էկոլոգիական անվտանգությունը: Մարդն առավել շատ օգտագործում է բնական սննդամթերք (սունկ, պտուղներ): Սակայն սննդամթերքի հիմնական մասը մշակվում և ստացվում է գյուղատնտեսական արտադրությունում և դրանց հանդեպ պահանջարկը հարաճուն կերպով մեծանում է: Այդ պատճառով բերքատվության բարձրացման համար անհրաժեշտություն է առաջանում հողը հարստացնել օրգանական և քիմիական պարարտանյութերով, որոնց մեծ քանակները հաճախ թողնում են վնասակար ազդեցություն: Այսպես, օրինակ` օրգանական պարարտանյութերից գոմաղբի կիրառումը կարող է նպաստել հողում զանազան մանրէների, մակաբույծ որդերի ձվերի կուտակմանը և դառնալ հիվանդությունների վարակի աղբյուր: Պարարտացման կանոնների խախտման, վնասատու միջատների դեմ պայքարի քիմիական միջոցների չարաշահման կամ ագրոտեխնիկական միջոցառումների ոչ ճիշտ իրականացման հետևանքով սննդանյութերի մեջ կարող են հայտնվել վտանգավոր քիմիական նյութեր (նիտրատներ): Սննդամթերքն օգտագործելուց առաջ պետք է խնամքով լվանալ հոսող ջրի տակ: Գնեք միայն որակյալ սննդամթերք, օգտվեք արտոնագրված խանութներից և սննդի կետերից։

Մարսողությունը աղիներում

shutterstock_354629873.jpg
մարսողականgd-w658.jpg
shutterstock_651966376.jpg
hwkb17_007_09.jpg
shutterstock_387748708.jpg
38ML7V2.gif

 Ստամոքսից սննդախյուսն անցնում է բարակ աղիներ, որը մարսողական խողովակի ամենաերկար հատվածն է (4,5−6)մ:Բարակ աղու սկզբնամասը կոչվում է 12-մատնյա աղի, որի մեջ են բացվում լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի ծորանը: Բարակ աղու լորձաթաղանթում գտնվող գեղձերի կողմից արտադրվում է մեծ քանակությամբ աղիքահյութ, որի ազդեցության տակ տեղի է ունենում սննդանյութերի հետագա մարսումը: 

Բարակ աղիում են մարսվում սննդի հիմնական բաղադրամասերից ածխաջրերը, ճարպերն ու սպիտակուցները: Այստեղ սպիտակուցները քայքայվում են` վերածվելով ամինաթթուների, ճարպերը` գլիցերինի և ճարպաթթուների, ածխաջրերը` գլյուկոզի: Բարակ աղու լորձաթաղանթը առաջացնում է բազմաթիվ մանր ելուստներ՝ թավիկներ, որոնք խիստ մեծացնում են ներծծող մակերեսը և նպաստում առպատային մարսողությանը: Բարակ աղիում մարսողության գործընթացը կատարվում է 3 փուլով` խոռոչային, առպատային մարսողություն և ներծծում:  Խոռոչային մարսողությունը տեղի է ունենում աղիների խոռոչում ֆերմենտների ազդեցությամբ. սննդի խոշոր մոլեկուլները մտնում են աղիքի խոռոչ, որտեղ կատարվում է դրանց մարսողությունը: Առպատային մարսողությունը կատարվում է աղիքի լորձաթաղանթի մակերեսային շերտում, որտեղ սննդի մասնիկները թափանցում են միջթավիկային տարածություն:

Բարակ աղիում մարսողական հյութով շաղախված և ապա նաև մարսված սննդանյութերը տեղաշարժվում են դեպի հաստ աղի: Դա կատարվում է աղիքի պատի օղակաձև և երկայնակի մկանաթելերի պարբերական կծկման շնորհիվ: Օղակաձև մկանաթելերն աղիքի մի մասում կծկվում են, իսկ հարևան տեղամասում թուլանում, և այդ ընթացքում սննդանյութերը տեղաշարժվում են կծկման հատվածից թուլացման հատվածը: Հաստ աղի: Բարակ աղու շարունակությունը հաստ աղին է, որն ունի 1,5−2 մ երկարություն: Հաստ աղիում կուտակվում է սննդանյութերի չմարսված զանգվածը, որը կարող է այստեղ պահպանվել 12−20 ժ: Այդ ընթացքում որոշ մանրէների ազդեցությամբ շարունակում են քայքայվել սննդի դեռևս չմարսված բուսական (մասամբ նաև կենդանական) ծագում ունեցող բաղադրամասերի ճարպերն ու բարդ ածխաջրերը (օսլա, ցելյուլոզ) և ջրի հետ ներծծվում է հաստ աղու պատերում գտնվող արյան անոթների մեջ: Սննդի չմարսված մասերից ձևավորվում է կղանքը, որը հաստ աղու վերջնամասի` ուղիղ աղու միջոցով հեռացվում է օրգանիզմից: Բարակ աղուց հաստ աղի անցման տեղում գտնվում է կույր աղին` իր որդանման ելունով, որում կան մեծ քանակությամբ ավշային գեղձեր: Վերջիններս կատարում են պաշտպանական գործառույթ:Հաճախ մարդու կույր աղի են ներթափանցում մանրէներ կամ չմարսված սննդի կոշտ մասնիկներ և առաջացնում են բորբոքային երևույթներ: Դա վտանգավոր է կյանքի համար, և այդպիսի դեպքերում վիրահատության միջոցով հեռացնում են կույր աղու որդանման ելունդը: 

        Ներծծում: Ներծծումը սննդանյութերի տեղափոխությունն է աղու խոռոչից դեպի արյան անոթներ: Որոշ նյութեր, ինչպիսիք են ալկոհոլը, հանքային աղերը, ջուրը, գլյուկոզը, արյան մեջ են թափանցում նաև ստամոքսի պատերից: Սակայն մարսված նյութերի հիմնական մասի ներծծումը կատարվում է բարակ աղիներում: Բարակ աղու լորձաթաղանթում կան հսկայական քանակությամբ թավիկներ, որոնք մեծացնում են ներծծման մակերեսը: Յուրաքանչյուր թավիկ մոտ 1 մմ երկարություն ունեցող լորձաթաղանթի ելուն է, որի պատը ծածկված է միաշերտ էպիթելով, իսկ ներսում գտնվում են արյան և ավշային անոթներ, նյարդաթելեր: Թավիկներ: Ածխաջրերի քայքայման հետևանքով առաջացած գլյուկոզը և սպիտակուցների քայքայումից ձևավորված ամինաթթուներն անմիջականորեն ներծծվում են արյան մեջ: Օրգանիզմի բջիջներում այդ նյութերից նորից սինթեզվում են արդեն օրգանիզմին բնորոշ սպիտակուցներ և ածխաջրեր: Ճարպերի քայքայումից առաջացած ճարպաթթուներից ու գլիցերինից թավիկի էպիթելում սինթեզվում են օրգանիզմին բնորոշ ճարպեր և ներթափանցում ավշային մազանոթներ: Ներծծման գործընթացն ընթանում է էներգիայի մեծ ծախսով և կարգավորվում է ինչպես նյարդային, այնպես էլ հումորալ մեխանիզմով:  

Մարսողության նյարդային և հումորալ կարգավորում: Մարսողական համակարգի գործառույթը կարգավորվում է նյարդային և հումորալ եղանակներով:Այսպես` սնունդը գրգռում է բերանի խոռոչի ընկալիչները, որոնցից գրգիռը կենտրոնաձիգ նյարդերով անցնում է երկարավուն ուղեղ (թքարտադրության կենտրոն): Այստեղից կենտրոնախույս նյարդերով գրգիռն անցնում է թքագեղձեր, և թքազատությունն ուժեղանում է: Դա ոչ պայմանական ռեֆլեքս է: Սակայն թքազատությունը կարող է ուժեղանալ նաև սննդի տեսքից, հոտից (պայմանական ռեֆլեքս): Մարսողական գեղձերի հումորալ կարգավորումն իրականանում է սննդանյութերի և նրանց քայքայման արգասիքների միջոցով: Սննդանյութերի քայքայումից հետո նրանցում գտնվող կենսաբանական ակտիվ նյութերը ստամոքսի պատից ներծծվում են արյան մեջ և նպաստում ստամոքսահյութի արտադրմանը:

Խմորիչով հաց

Նախագիծն իրականացրեցին Ղազարյան Անուշիկը, Քերոբյան Հասմիկը և Ռուստամյան Լիլիան։ Մենք առաջին անգամ պատրաստեցինք հաց ՝տան պայմաններում։

Բաղադրիչներ՝

•Ալյուր֊4 բաժակ

•Գոլ ջուր֊300մլ

•Շաքարավազ֊0.5 թ.գ.

•Աղ֊1 թ.գ.

•Խմորիչ֊2 թ.գ.

Նախագիծը ղեկավարում է Հասմիկ Ուզունյանը։

Մեծ հաճույքով եմ մասնակցել այս նախագծին, քանի որ սովորեցի պատրաստել հաց։

«Խմորիչով հաց»

ԱՉՔՆԵՐՍ ԼՈՒՅՍ, ԹՈՒՄԱՆՅԱՆՆ Է ԾՆՎԵԼ…

Ծնունդդ շնորհավոր, Հանճարեղ բանաստեղծ։

«Գաղտնի Թումանրան»

Картинки по запросу "հովհաննես թումանյան"

Փետրվարի 19-ին մեր ’ շատ սիրելի Հովհաննես Թումանյանի ծննդյան 152 ամյակն է, նաև վերջին տարիները այս օրը նշվում է որպես գիրք նվիրելու տոն։ Քոլեջն ուզում է խթանել ընթերցանությունը, Վերնատունը համալրել նոր գրքերով։ Այն տեղի ունեցավ այսօր Քոլեջի Վերնատանը, ժամը 13։45։ Մինչ գրքի տոնին անցնելը մի փոքրիկ կներկայացնեմ խաղի ընթացքը՝

1․ Պատրաստեցինք թղթիկներ վիճակահանության համար

2․ Դրանց վրա գրեցինք մասնակիցների անունները

3․ Եվ մասնկիցները վիճակահանության միջոցով հանեցին այն մարդու անունը ում պետք է նվիրեն գիրքը։

Ավելի մանրամասների համար անցեք հղումով ,իսկ շարունակությունը կարդացեք ներքևում։

Այսօր մենք մեր հարմարավետ վերնատանը, Հովհաննես Թումանյանի ծննդյան 152 ամյակի կապակցությամբ նշեցինք նրա ծննդյան օրը և այդ առիթով էլ միմիանց նվիրեցինք հետաքրքիր և գիտելիքով լի գրքեր։ Մենք գիրք նվիրելու ընթացքը անցկացրեցինք այլ կերպով մինչ նվիրելը, նվիրողը բնութագրում է այն մարդուն, ում պետք է նվիրի գիրքը այդ ընթացքը անցավ շատ հետաքրքիր և գեղեցիկ։ Շատ ջերմ, ժպիտներով լի, երջանիկ րոպեներ էին․ այդպիսի մթնոլորտում ժամանակը չափից շատ արագ է սլանում։ Ես նորից ու նորից վայելեցի այն ապրումները, որը եղել էր անցած տարի փետրվարի 19-ին՝ կրկին գիրք նվիրելու օրը։ Շնորհակալ եմ այս հիշարժան օրվա համար, Քոլեջի ամբողջ անձնակազմին, օրս դարձնելու էլ ավելի հետաքրքիր։

Ինքնակենսագրական

Ես Լիլիան Ռուստամյան եմ ծնվել եմ 2003 հուլիսի 12-ին։ Ես 18 — տարեկան եմ, ապրում եմ երևանում, բաբաջանյան 71/1։ Սովորել եմ համար 174 միջնակարգ դպրոցը, 2009 թվ։ Ավարտել եմ 2018 թվ: 2015 թվ ընդունվել եմ պարի 2018 թվ. ընդունվել եմ 184 ավագ դպրոցը, սովորել եմ այտեղ մեկ տարի, և 2019 թվ. ընդունվել «Մխիթար Սեբաատացի կրթահամալիրի» քոքեջ։ Ընտրել եմ նախադպրոցական բաժինը: Ապրում եմ Հայրիկիս, մայրիկիս և տատիկիս հետ: Իմ կոնտակտային տվյալներ են՝

հեռախոսահամար (……)

Էլեկտրոնային հասցե (………)

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы