30.11.2021 Առաջադրանք

1. Կարդացեք Ջ.Ռոդարու ,,Երևակայության քերականության,, հատվածը։

2. Գրեք փոքրիկ երևակայական պատմություններ։

3.Փորձեք նախակրթարանի խմբերում իրավիճակներ ստեղծել, որտեղ երեխան փոքրիկ պատմություն կպատմի: Տեսագրեք պատումը:

4. Տեսաֆիլմ

Օշոյի առակները Առաջադրանք

Կարդացեք և գրավոր քննարկեք Օշոյի առակները:

Վերլուծություն:

Վարպետն ու թեյի բաժակը

Մենք պետք է գնահատենք կյանքի բոլոր պահերը և շնորհակալ լինենք մեր ունեցածի համար:

Աշխարհը և մենք

Մարդը պետք է շրջապատված լինի իրեն սիրող և գնահատող մարդկացով,պետք է կարողանալ սեփական Ես-ից բացի տեսնել աշխարհը և ընդգրկվել նրա մեջ։

Ձուկը և օվկիանոսը

Մենք չենք գիտակցում և գնահատում մեզ տրվածը, առակում ձուկը փնտրում էր օվկիանոսը, բայց իրականում նա հենց ապրում էր օվկիանոսում, և չէր նկատում, որ նա օվկիանոսից մի մասնիկ է: Ձուկը այստեղ կարող ենք համարել, որ մարդն է, իսկ օվկիանոսը աշխարհը:

Պայքար առանց կատաղության

Պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եթե դուք պայքարեք մի կողմ թողնելով ձեր եսը ապա դուք ամենակորղ եք:

Վարպետն ու թեյի բաժակը

Վաղո˜ւց, շատ վաղուց մի ծպտված Վարպետ ճամփորդում էր իր աշակերտների հետ: Ո՛չ հագուստով, ո՛չ պահվածքով նա չէր տարբերվում մյուս ճամփորդներից: Նրանք կանգ առան մի պանդոկում՝ գիշերելու: Պանդոկի տերն առավոտյան նրանց թեյ ու նախաճաշ հյուրասիրեց: Մինչ վարպետն ու իր աշակերտները թեյում էին, պանդոկապանը, ի նշան հարգանքի, հանկարծ ընկավ Վարպետի ոտքերը: Աշակերտները խիստ զարմացան. որտեղի՞ց կարող էր նա իմանալ, որ իրենց մեջ Վարպետ կա:

Ո՞վ էր բացահայտել իրենց գաղտնիքը պանդոկի տիրոջը: Վարպետը ծիծաղեց և ասաց.

-Մի՛ զարմացեք, հարցրեք հենց նրան, թե ինչպես ճանաչեց ինձ:

Աշակերտները հարցրին պանդոկապանին.

-Ինչպե՞ս գլխի ընկար, որ նա Վարպետ է:

-Ես չէի կարող չճանաչել,- ասաց տերը, — տարիներ շարունակ սեղան եմ գցում իմ հյուրերի առաջ: Ես հազարավոր մարդկանց եմ հանդիպել, սակայն չեմ հանդիպել մի մարդու, ով այդքան սիրով կարող է նայել թեյի այս սովորական ու անշուք բաժակին:

Աշխարհը և մենք

Շատ վաղուց մի արքա կառուցեց պալատ, որի բոլոր պատերը, հատակը և առաստաղը հայելուց էին: Այնպես պատահեց, որ պալատ մտավ մի շուն: Իր շուրջը նայելով՝ նա տեսավ բազմաթիվ շներ: Լինելով շատ խելացի և զգուշավոր՝ համենայն դեպս ատամ ցույց տվեց, որպեսզի իրեն պաշտպանի այդ միլիոնավոր շներից և վախեցնի նրանց: Ի պատասխան նրան՝ բոլոր շները անմիջապես իրենք էլ ատամ ցույց տվեցին: Շունը կամացուկ հաչեց: Մյուսները սպառնալիքով պատասխանեցին նրան (պալատում արձագանք կար): Հիմա շունը հաստատ համոզված էր, որ իր կյանքը վտանգված է, և սկսեց բարձր հաչել: Սակայն երբ նա հաչում էր, հայելիների միջի շները նրան պատասխանում էին հուսահատ հաչոցով: Եվ որքան շատ էր նա հաչում, այնքան բարձր էին նրանք պատասխանում, ինչպես թվում էր խեղճ շանը: Առավոտյան շանը գտան սատկած: Սակայն նա պալատում միայնակ էր եղել: Ոչ ոք չէր կռվել նրա հետ, որովհետև պալատը դատարկ էր: Ուղղակի նա տեսել էր ինքն իրեն բազմաթիվ հայելիների մեջ և վախեցել: Եվ երբ նա սկսել էր կռվել, հայելիների միջի արտացոլանքները պայքարի մեջ էին մտել: Նա սատկել էր իր միլիոնավոր սեփական արտացոլանքների հետ պայքարում:

Ձուկը և օվկիանոսը

Կար-չկար մի ձուկ կար, հասարակ մի ձուկ: Օվկիանոսի մասին խանդավառ պատմություններ լսելով՝ մի անգամ նա որոշեց, որ պետք է հայտնվի այնտեղ, ինչ գնով էլ ուզում է լինի:

Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ: Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթույթուններ էին ասում, որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային: Այդ ձկներից մեկն ասաց, որ Օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել: Մյուս գուրու ձուկը սովորեցրեց, որ Օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի: Երրորդն ավելացրեց.

-Միակ միջոցը անընդհատ կրկնելն է՝ «Ռամ-ռամ-ռամ»: Միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը:

Հոգնելով տարբեր ուսմունքներից՝ ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու: Եվ այնտեղ նա հանդիպեց մի ծեր, ոչ մի բանով աչքի չընկնող ձկան: Նա ասաց ձուկ-պրպտողին.

-Հիմարիկ, Օվկիանոսը, որը դու փնտրում ես, քո շուրջ է: Դու էլ ես Օվկիանոսի մի մաս, չնայած որ չես նկատում դա: Այն քո մեջ է, քո շուրջ, և դու՝ նրա սիրելի մասնիկն ես:

Պայքար առանց կատաղության

Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:

Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.

— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:

Թշնամին ապշահար էր:

— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:

Օմարը պատախանեց.

— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության: Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել  քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ: Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:

Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:

— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:

Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:

Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

25.11.2021։ Առաջադրանք

1.Կարդացեք Ջ.Ռոդարու ,,Երևակայության քերականության,, հատվածը։

2.Գրեք որևէ վրիպակի պատմություն։

Ինչ է անձորիկը: Գուցե դա բույս է, կամ ավելի փափուկ կտոր քան անձեռոցիկը:

Մութ պատուհան։ Վերլուծություն

Պատմվածքի հղումը ՝ Մութ պատուհան։

Վերլուծություն՝ Կարոն պատշգամբից ամեն օր նայում էր նոր կառուցվող բնակելի շենքերին: Օրեցօր շենքերը կառուցվում էին և բնակեցվում էին: Ժամանակի ընթացքում բոլոր բնակարաները բնակեցվեցին և սկսեցին վառվել նրանց տան լույսերը: Բայց մի բնակարանի պատուհանի լույսը չվառվեց և Կարոն լցվեց չարությամբ: Կարոն մանկամիտ, ժպտերես, բարի, գոհունակ ժպիտով հերոս էր, բայց նրա մտքից դուրս չէր գալիս այդ մութ պատուհանը: Կարոն մութ պատուհանի լույսը վառվելու համար կախարդական փայտիկ է օգտագործում, սակայն դա էլ չի ծառայում իր նպատակին և դեն է շպրտում: Պատմվածքում հերոսն էլ հանդիպում է այն խնդիրներին, որոնցից փախչում էր։
Տեսանք, որ Կարոն լսում էր մարդուկին՝ քիթդ մեծ է, գլուխդ մեծ է: Պատմվածքից կարող ենք հասկանում ենք, որ պետք չէ լսել և հետևել հասարակության կարծիքը:

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы