Առաջադրանք Ամպերի մասին (վերլուծություն)

Պատմվածք ՝ Ամպերի մասին:

Վերլուծություն՝ Այս պատմվածքում հերոսը միայնակ և ձանձրալի կյանք էր վարում։ Նա ապրում էր միայնակ ոչ ոք չէր այցելում նրա մոտ նա ապրում էր իր ստեղծած աշխարհում, շարունակում էր կատարել իր պապիկի կիսատ թողած գործը։ Պատմվածքում հեղինակը գնահատում և վայելում էր ամեն պահը։

Տարեկան հաշվետվություն

Այս տարին տարբերվեց 1-ին տարվանից քանի որ մասնագիտական առարկաներ էինք ուսումնասիրում, կատարել ենք մասնագիտական նախագծեր նաև մասնագիտական սեմինարներ և անցել ենք փորձաշրջաններ։ Այս տարին իմ օրը անցել է մանկապարտեզում շատ լավ և հագեցած օրեր էին, սիրվեցի երեխաների կողմից և ինչու չէ նաև դաստիարակների: Այս տարվա ընթացքում մասնակցել եմ բոլոր նախագծերի՝

Մարիամ Քալանթարյան1.«Бесхвостая лиса» проект

Բեմադրեցինք հեքիաթը, պատրաստեցինք կերպարների հագուստ և փորձեցինք դա երկայացնել մեր 5 տարեկաններին։

Դիանա ԱսրյանԱնգլերենի դասընթաց 5 տարեկաների հետ:

Աննա ՕհանյանՀանդիպում լոգոբեդի հետ

հասկացա ինչ բարդ գործ է, և ինչի համար են հարկավոր լոգոբեդները։

Հասարակական նախաձեռնություն կոնֆետ բաժանելով փորձեցինք մի փոքր ուրախացնել մարդկանց:

Քրիստինե ՍահակյանցՍովորող սովորեցնող նախագիծերեխաներին սովորեցրինք ինչպես պետք է ճիշտ խնամել ատամները։ Ճիշտ խմամելու արդյունքում ստացանք գեղեցիկ պատկեր:

Մարինե ՄկրտչյանԿատարել ենք բազմացիվ ծեսեր, ինձ շատ դուր են գալիս և դա ես անում եմ մեծ սիրով։ Ընկուզախաղի նախագիծ

Նելլի Գեղամյանկազմել եմ բիզնես պլան

Հասմիկ ՈւզունյանԱրտադրական նախագիծ

Հասմիկ ՈւզունյանԿավով աշխատանք միջին դպրոցում

Թամար ՂահրամանյանԱռաջադրանքներ հայոց լեզվից

Գայանե Թերզյանկազմել եմ դասի պլան վերցնելով Հովհաննես Թումանյանի <<Պոչատ Աղվես>> հեքիաթը։

Երիկամի քաղցկեղ

Երիկամի քաղցկեղը համեմատաբար հազվադեպ հանդիպող ուռուցքներից է, կազմում է մեծահասակների բոլոր չարորակ ուռուցքների 3%-ը: Ավելի հաճախ հանդիպում է 50-70 տարիքային խմբում, տղամարդիկ մոտ կրկնակի հաճախ, քան կանանց մոտ:
Ներկայումս հիվանդության էթիոլոգիան հստակ որոշված չէ, սակայն կան էպիդեմիոլոգիական ուսումնասիրություններ, որոնք երիկամաբջջային քաղցկեղը կապում են ծխելու հետ:

Սովորաբար երիկամաբջջային քաղցկեղը վաղ շրջանում ընթանում է անախտանիշ, իսկ տարածված ուռուցքային պրեցեսի ժամանակ որևէ ախտանիշ հանդիպում է մոտավորապես 25% դեպքերում: Ուռուցքը զարգանալով, կարող է տարածվել անմիջապես հարևան հյուսվածքների և օրգանների վրա, ինչպես նաև ավշային և արյունատար անոթներով: Մետաստազավորման հիմնական թիրախներն են` ռեգիոնար ավշահանգույցները, թոքերը, ոսկրերը, մաշկը, լյարդը, գլխուղեղը, մակերիկամը։

Փոքր չափերի անախտանիշ ուռուցքների ախտորոշումը վերջին տարիներին կտրուկ աճել է ժամանակակից ախտորոշիչ սարքավորումների, այդ թվում համակարգչային շերտագրման կիրառման պատճառով:
Երիկամաբջջային  քաղցկեղին բնորոշ է բազմաբնույթ կլինիկական պատկեր` պայմանավորված մի շարք կլինիկական և պարանեոպլաստիկ համախտանիշների  առկայությամբ: Այնուամենայնիվ, շատ դեպքեր ընթանում են անախտանիշ ընդհուպ մինչև մետաստազների ի հայտ գալը:

Երիկամաբջջային  քաղցկեղի ամենահաճախ հանդիպող ախտանիշներն են` անեմիան (20-40%), թուլությունը, քաշի կորուստը (30%), բարձր ջերմությունը (30%):
Ախտանիշների դասական եռյակը (գոտկային ցավեր, արյունամիզություն և ուռուցքի շոշափում գոտկատեղում) հանդիպում է 10% դեպքերում, և հաճախ վկայում է հիվանդության մետաստատիկ փուլի մասին: Մոտ 50% դեպքերում հիվնդները նշում են անցողիկ արյունամիզություն հիվանդության ընթացքի  տարբեր փուլերում:
Երիկամաբջջային  քաղցկեղի օբյեկտիվ ախտանիշներից արյունամիզությունը ամենահաճախակին է:

Գոտկատեղում շոշափվող ուռուցքը հազվադեպ չէ (45%). Արյան հետազոտությունը կարող է հայտնաբերել  անեմիա, էրիթրոցիտոզ, հիպերկալցիեմիա, լյարդի ֆունկցիոնալ ցուցանիշների աճ: Ուշադրության արժանի է երիկամի քաղցկեղի հետ կապված վարիկոցելեն, որը չի նվազում հիվանդի հորիզոնական դիրքում:
Հիվանդների մոտավորապես 20% մոտ հիվանդությունը զարգանում է դանդաղ, անախտանիշ մի քանի տարիների ընթացքում անգամ առկա մետաստազների պայմանում:
Հիվանդների 30%-ը ունենում են պարանեոպլաստիկ համախտանիշ, որը կարող է արտահայտվել ռենինի, էրիթրոպոէտինի, ինսուլինի և այլ հորմոնների հավելյալ արտադրումով: Լյարդի ֆունկցիոնալ խանգարումները առանց նրա մետաստատիկ ախտահարման նույնպես կարող է պարանեոպլաստիկ սինդրոմի հետևանք լինել: Երիկամաբջջային քաղցկեղի ժամանակ զարկերակային հիպերտենզիայի պատճառ կարող են հանդիսանալ`  պոլիցիտեմիան, միզուկի օբստրուկցիան, ներգանգային ճնշման աճը գլխուղեղի  մետաստատիկ ախտահարման դեպքում:

Երիկամաբջջային քաղցկեղի հիմնական կանխորոշիչ գործոնները կարելի է բաժանել խմբերի`

— անատոմիական — ուռուցքի չափսերը, երակային, կապսուլյար և մակերիկամային ինվազիան, ռեգիոնար և հեռակա  մետաստազները
— հյուսվածաբանական — գոյություն ունեն երիկամաջջային քաղցկեղի երեք հիմնական ենթատիպեր` սովորական  (լուսաբջջային 80 — 90%), պապիլյար (10 -15%) և քրոմոֆոբ (4-5%),  այդ իսկ  հաջորդականությամբ հակումը դեպի ավելի բարորակ ելքը նվազում է
— կլինիկական  — հիվանդի օրգան-համակարգերի վիճակը
— մոլեկուլյար (մի շարք մոլեկուլյար մարկերներ,որոնք իրենց մեջ ներառում են կարբոանհիդրազա IX (CaIX), անոթային էնդոթելիալ աճի գործոն(VEGF) և այլն:

Ախտորոշումը.
Ֆիզիկալ զննման դերը երիկամաբջջային քաղցկեղի վաղ ախտորոշման գործում աննշան է, սակայն այն ինֆորմատիվ է մեծ ուռուցքների դեպքերում, երբ շոշափման միջոցով կարելի է գնահատել ուռուցքի չափերը, շարժունությունը, կոնսիստենցիան, ցավոտությունը, պարանոցային ավշահանգույցների մեծացումը մետաստատիկ ախտահարման դեպքում, համապատասխան երակների ճնշման պատճառով առաջացած վարիկոցելեն կամ ստորին վերջույթների այտուցը:
Ներկայումս մեծ թիվ են կազմում այն դեպքերը, երբ երիկամի ուռուցքները հայտնաբերվում են տարբեր հիվանդությունների կապակցությամբ կատարված որովայնի ուլտրաձայնային հետազոտությամբ և համակարգչային շերտագրմամբ:
Ուլտրաձայնային հետազոտության միջոցով շատ դեպքերում հնարավոր է դիֆերենցել երիկամի սոլիդ ուռուցքները կիստաներից և այլ պաթոլոգիական պրոցեսներից, սակայն ուռուցքի կասկածի դեպքում անհրաժեշտ է կատարել համակարգչային շերտագրում կոնտրաստավորումով, որը ախտորոշումը հաստատելուց բացի, ինֆորմատիվ է նաև կոնտրլատերալ երիկամի անատոմոֆունկցիոնալ պատկերը նկարագրելու առումով:
Մագնիսառեզոնանսային շերտագրման համար ցուցումներ են առաջանում մագիստրալ անոթների ընդգրկման կասկածի, կոնտրաստավորման համար հակացուցումների դեպքում: Դոպլեր ուլտրաձայնային հետազոտությամբ կարելի է հայտնաբերել ուռուցքային թրոմբոզը:
Որոշ դեպքերում կլինիկական պատկերը կարող է անհրաժեշտ դարձնել ավելի սահմանափակ կիրառում ունեցող օստեոսցինտիգրաֆիան, գլխուղեղի համակարգչային շերտագրումը, երիկամային արտերիոգրաֆիան, ստորին սիներակի կավագրաֆիան, կենսազննումը:

Բուժումը.
Երիկամաբջջային քաղցկեղի արմատական բուժման միակ եղանակը վիրահատականն է, որը ցուցված է տեղայնացված, տեղային տարածում ունեցող ուռուցքների, ռեգիոնար ավշահանգույցների մետաստազների և սոլիտար հեռակա մետաստազների դեպքերում:
Տեղայնացված ձևի բուժման ստանդարտ է հանդիսանում ռադիկալ նեֆրէկտոմիան,որը նախատեսում է երիկամի հեռացումը ուռուցքի հետ միասին:
Նեֆրոնպահպանող վիրահատության ցուցումներն են` մինչև 4սմ չափեր ունեցող սոլիտար ուռուցքները, միակ կամ միակ գործող երիկամի, կոնտրլատերալ երիկամի ֆունկցիային սպառնացող հիվանդության առկայությունը:
Ծայրամասային տեղակայում ունեցող փոքր չափսերի ուռուցքները կարող են ենթարկվել լապարասկոպիկ մասնահատման:
Որպես վիրահատությանը այլըտրանք առաջարկվել են մինիմալ ինվազիվ եղանակներ` ռադիոալիքային աբլացիա, կրիոաբլացիա, միկրոալիքային, լազերային և բարձր ինտեսիվության ֆոկուսացված գերձայնային աբլացիա, որոնք ցուցված են փոքր, պերիֆերիկ տեղակայված ուռուցքների դեպքում այն հիվանդների մոտ, որոնց ընհանուր վիճակից ելնելով բաց կամ լապարոսկոպիկ վիրահատությունը հակացուցված է: Մետաստատիկ հիվանդության ժամանակ նեֆրէկտոմիան ցուցված է այն հիվանդներին, որոնց ուռուցքը և մետաստազները տեխնիկապես հնարավոր է հեռացնել և չկան հակացուցումներ ընդհանուր վիճակի հետ կապված:
Երիկամաբջջային քաղցկեղի արմատական վիրահատությունից հետո ադյուվանտ քիմիո կամ ճառագայթային թերապիայի ցուցումներ չկան:
Մետաստատիկ երիկամաբջջային քաղցկեղի լավ վիճակում գտնվող հիվանդների մոտ համակարգային իմունոթերապիան տալիս է ապրելիության երկարացում մի քանի ամսով:

Կոխլեար իմպլանտացիա

Կոխլեար իմպլանտանտը փոքր էլեկտրոնային սարքավորում է, որը կարող է վիրաբուժական միջոցով տեղադրվել խուլ մարդկանց ականջի մեջ` հնարավորություն տալով նրանց լսելու: Առաջին անգամ այն կիրառվել է Ամերիկայում` 20 տարի առաջ, և հիմա հազարավոր խուլ մարդիկ օգտվում են դրանցից:

Ինչպե՞ս է այն աշխատում:

Այս վիրահատությունը կիրառվում է նրանց մոտ, որոնց մոտ վնասված են ներքին ականջում գտնվող մազիկավոր բջիջները, բայց դեպի ուղեղ գնացող նյարդը պահպանված է:

Իմպլանտանտը աշխատում է որպես նյարդի էլեկտրոնային գրգռիչ: Բարակ էլեկտրոդը տեղադրվում է ներքին ականջում` նյարդի կողքը` խխունջի ներսում կամ դրսում: Այն հոսանք է ստանում փոքր սարքավորումից, որը տեղադրվում է մաշկի տակ` ականջի հետևում: Այդ սարքը ընկալում է դրսի ձայները և էլեկտրական ազդանշան ուղարկում դեպի էլեկտրոդ:

Այդ վիրահատության հետագա արդյունքները:

Կոխլեար իմպլանտանտը, իհարկե, չի կարող մարդուն տալ նորմալ լսողություն, բայց հնարավորություն է տալիս լսելու լայն դիապազոնի տարբեր ձայներ, և երեխան օգտագործում է այդ սարքը որպես էլեկտրոնային ականջ: Այդպիսի երեխաները հետվիրահատական շրջանում կարիք են ունենում երկարատև պարապմունքների սուրդոմանկավարժի հետ: Այդ պարապմունքները կարող են տևել 2-3 տարի:

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы