Հիշողություններ։

Կան բաներ, որոնք երբեք չեն մոռացվի և մեր հիշողության մեջ կմնան հավերժ և ինչքան էլ փորձենք մոռանալ մեկ է չի ստացվի: Հիշողություններ, որոնք մեզ հետ կլինեն մինչև մեր կյանքի վերջին վայրկյանը: Հիշողություններ, որ մեզ անկախ մեր կամքից տանում են անցյալ, ստիպում են անընդհատ հետ նայել, հիշել ու վերապրել այն ամենը, ինչն արդեն վաղուց անցել է և էլ երբեք չի կրկնվի: Հիշողությունները ակնթարթներ են, որ մեզ մի պահ տանում են անցյալ: Բայց պատահում է, որ մի ամբողջ կյանք դառնում է հիշողություն: Հիշողությունների մեջ է մեր կյանքի այն ժամանակահատվածը, որ կոչվում է անցյալ: ՈՒ հիմա, երբ հիշողությունների գիրկն ենք ընկնում, նորից վերապրում ենք այն բոլոր զգացողությունները, ինչ զգացել ենք այդ պահին` ուրախություն, տխրություն, ցավ, երջանկություն, սեր… Եվ այնքան հաճելի է, որ հիշողության մեջ ունենք պահեր, որոնց մասին մտածելիս անկախ մեզանից ժպտում ենք, բայց նաև` տխրում, քանի որ այդ ամենը այլևս չի կրկնվելու: Եվ մենք էլ երբեք չենք կարող վերադառնալ անցյալ ու վերապրել այդ ամենը կրկին: Հիշողություններն են մեր կյանքի իմաստը, առանց նրանց գոյություն չունի անցյալ, իսկ առանց անցյալի մարդը չի կարող ապրել: Հիշողությունն ուժեղ է ժամանակից և թեկուզ անցնեն հազարավոր տարիներ ոչ մի բան չի մոռացվի: Չեն մոռացվի այն պահերը, երբ մենք մեզ երջանիկ ենք զգացել և այն պահերը, երբ մեզ համարել ենք աշխարհի ամենադժբախտ ու անպետք մարդը: Չեն մոռացվի այն մարդիկ, որոնք մեզ ժպիտ են պարգևել, թեկուզ միայն իրենց ներկայությամբ, և այն մարդիկ, որոնք եղել են մեր ցավի ու դժբախտության պատճառը:Չի մոռացվի այն կյանքը` դժվարություններով ու փորձություններով լցված, որ ապրել ենք այսքան տարի ու դեռ ապրելու ենք` ամեն մի վայրկյան դարձնելով անցյալ: Հիշողությունները մեզ ստիպում հաշտվել անցածի հետ, հիշել ինչպիսին ենք եղել մենք անցյալում, համեմատել մեր ներկան ու մեզ անցյալում ապրած կյանքի հետ, և ձգտել դառնալ ավելի լավը: Մի փորձեք երբեք ջնջել ու մոռանալ հիշողությունները, դրանք տալիս են մեզ թևեր, թռչելու դեպի հետ, դեպի անվերադարձ անցյալ…

Ծաղկազարդ

Ծաղկազարդ Կատարվում էր Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա» Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։ Ծաղկազարդի ժամանակ ինչ խաղեր են խաղացել Երիտասարդների շրջայցներն ու երգերը ուղեկցվում էին Ծաղկազարդին բնորոշ խաղերով։ Բալուում տարածված էր հետևյալ խաղը. 10-12 տարեկան տղաները հավաքում էին բարդու կամ ուռենու ճյուղերը և դրանք կարմիր գույնով ներկում։ Խաղացողներից մեկը իր ճյուղը շեղակի դեմ էր տալիս պատին, իսկ մյուսը հարվածում էր դրան իր ճյուղով։ Կոտրված ճյուղը հաղթողին էր բաժին ընկնում։ Կոտրված ճյուղերը պահում էին և այրում Զատիկի թոնրապուրի տակ:

Ինչ է ընկերը, կամ ընկերությունը։ Կա արդյոք իսկական ընկեր։

Երջանիկ են նրանք, ովքեր ունեն ընկերներ, շատ ընկերներ…. Սակայն ի՞նչ ենք հասկանում ընկերություն ասելով…..մի՞թե այն, ինչ կատարվում է մեր շուրջն ընկերություն է… շատերի համար այո, իսկ որոշների համար՝ ոչ….. ընկերությունն ուրիշ է, ընկերությունը նման է սիրո՝ այո, սիրո…. Այն պետք է լինի սիրո նման մաքուր, սիրո նման անկեղծ և սիրո նման հավատարիմ…. Երանի նրան ով շատ ընկերներ ունի՞, ոչ՝ երանի նրան, ով իր ընկերներին շատ չի համարում… երանի նրան, ով ունի ոչ թե շատ, այլ շատ մոտիկ ընկերներ, ով կարող է իր ընկերների հետ առանց մտածելու կիսել ամեն ինչ՝ ուրախություն և տխրություն, ծիծաղ և լաց…. երանի նրան, ով ունի թեկուզ մեկ, բայց հավատարիմ ընկեր, վստահելի մարդ իր կողքին…. իհարկե ինչպես ամեն ինչ, ընկերությունն էլ իդեալական չի լինում, բայց այն կարելի է մոտեցնել հավերժականին…. Ընկերները պետք են ամեն տեղ, բայց չպետք է ունենալ ընկերներ պահված ինչ-ինչ նպատակների համար, մի՞թե դա հարգալից ընկերություն է… իսկ այնտեղ, որտեղ հարգանք չկա, ընկերության մասին խոսելն ավելորդ է… ընկերության մեջ պետք է լինի հավասարություն, նվիրվածություն, պատրաստակամություն և մեծ սեր… Գնահատեք ձեր ընկերներին, իսկական ընկերներին, ընկերությանը ոչինչ չի կարող փոխարինել: Ես  կարծում եմ ,որ  անհատը հասարակության մեջ միայնակ  ապրել չի կարող: Այդ պատճառով  նա իր համար փնտրում և գտնում է սրտակից  և մոտ ընկեր: Հաճախ  ճիշտ չի լինում ընտրությունը և նրանք շուտ բաժանվում են: Սակայն հանդիպում են կյանքում ընկերներ ,որոնք անփոխարինելի են և  միշտ  վախենում  ես  նրան կորցնելուց : Այդպիսի ընկերները ստիպում են մեզ  ապրել.վայելել, կյանքը ,չտխրել,խնդիրները ճիշտ լուծել: Հաճախ մեզ միայն նրանց  ներկայությունը բավական է  որպեսզի մենք մեզ լավ զգանք : Իսկական ընկերները  պատրաստ են  միասին հասնել աշխարհի  ծայրը: Մենք  կիսում ենք  նրանց հետ մեր ուրախության և տխրության պահերը: Ասում ենք  գաղտնիքներ, որ  դեռևս ոչ ոքի չենք վստահել : Հիանալի բան է ընկեր ունենալը:

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы