Նախագիծ — Բնագիտական ստուգատես

  • Անվանում ՝ Սերմերի ուսումնասիրություն
  • Ժամանակ՝ 10.01֊29.01
  • Մասնակիցներ՝ քոլեջի 5 տարեկաններ
  • Դասվար՝ Էլյա Գրիգորյան
  • Դասվարի օգնական՝ Անահիտ Մարգարյան
  • Համակարգող ՝ Լիլիա Ռուստամյան
  • Նպատակ ՝ Բնագիտական փորձի հիման վրա բնագիտության մասին տեղեկությունների հաղորդում, յուրացում: Պարզագույն փորձերի կազմակերպում և իրականացում։ Երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորում:
  • Խնդիր ՝ Փորձին հետևելով` ձևակերպել հարցեր, առաջադրել և դրանց պատասխանները գտնել: Ձեռք բերել կարևոր տեղեկություններ, փորձել բացատրել տվյալները սեփական բառերով:
  • Ընթացթը՝ Ձեռք ենք բերում տարբեր սերմեր արևածաղիկ, դդում, սիսեռ, լոբի, ոսպ, ոլոռ, հնդկաձավար, համեմ, ռեհան, սամիթ և այլն: Շարում ենք թաց բամբակի վրա, հետևում ծլելու ընթացքին։ Երբ ծլերը մեծանան` տեղափոխում ենք հողով լցված զիպ տոպրակների մեջ, ամրացնում պատուհանին և ամեն օր գրանցումներ անում, չափում, նշում ծլերի չափը։
  • Արդյունքը՝

Տեսաֆիլմի հղում

Նախագիծ — «Գունագեղ Աշուն»

  • Անվանում ՝ «Գունագեղ աշուն» (Սեբաստացու օրերին ընդառաջ)
  • Ժամանակ՝ 25.10.2021 — 01.11.2021
  • Մասնակիցներ՝ քոլեջի 5 տարեկաններ
  • Դասվար՝ Էլյա Գրիգորյան
  • Դասվարի օգնական՝ Անահիտ Մարգարյան
  • Համակարգող ՝ Լիլիա Ռուստամյան
  • Նպատակ ՝ Երեխաներին ծանոթացնել աշնանային երևույթների հետ և իրականացնել հետաքրքիր գործունեություներ:
  • Խնդիրներ ՝ Տերևախաղի, տերևահավաքի, ուսումնասիրություների, (տերևների գույնի փոփողություն) Եղանակային փոփողություներին հետևելու ( մառախուղ, անձրև) միջոցով ծանոթանալ աշնանային երևույթներին և փոփողություներին: Համադրել աշնանային տերևները տեխնոլոգիական աշխատանքների, բանավոր համրանքի, լեզվագործունեության, խաղի հետ:
  • Ընթացքը՝ Աշնան շունչը ավելի լավ զգալու համար այսօր փոքրիկ Անահիտի հետ հավաքեցինք գունագեղ տերևներ: Հավաքեցինք և գնացինք խումբ և երեխաների հետ պատրաստեցինք տերևներով գեղեցիկ ուրախ կերպարներ: Երեխաների համար ընթացքը շատ հետաքրքիր էր: (1)
  • Խաղի ընթացքը շատ հետաքրքիր էր. երեխաներն սկսեցին համեմատել նույն ծառի տերևների գույները, տարբեր ծառերի տերևները, փորձում էին գտնել գունավոր թղթերի գույնի տերևներ։ Բոլոր գույները լրացրեցինք տերևներով ու ծաղիկներով, բայց մնաց կապույտ թուղթը։
  • — Ընկեր Լիլիա ինչի կապույտը մնաց դատարկ:
  • — Երեխաները մտածեցին, թե ինչու է կապույտը դատարկ։
  • — Երեխաները հասկացան, որ կապույտը երկնքի գույնն է: (2)

Երեխաները փոցխով փորձում էին հավաքել տերևները փոքրիկ անկյունում և թավալվել տերևների մեջ: (3)

Երեխաների հետ իջել էինք բակ ծառատունկի, վերջացնելուց հետո թավալվեցինք տերևների մեջ և խաղացինք: (4)

  • Արդյունքը՝ Երեխաների համար շատ հետքարքիր էր աշխատել գունավոր տերևներով: Շարունակվում է աշնանային տրամադրությունն ու պատրաստում ենք աշնանային տերևներով ուրախ կերպարներ։

1) «Գունագեղ աշուն»

2) «Գունավոր աշուն»

3) Աշնանային պարտեզ

4) Տերևախաղ

Ջրի բյուրեղներ:



Այս ֆիլմը ջրի բյուրեղների մասին է, որը ես թարգմանել եմ ռուսերենից հայերեն, որպեսզի մատչելի լինի ովքեր չեն տիրապետում ռուսաց լեզվին։

Этот фильм о кристаллах воды , которые я перевела с русского на армянский, чтобы сделать его доступным для тех, кто не знает русский язык.

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы