Թարգմանություն

Նախադպրոցական տարիքի երեխաները նոր են սկսում ծանոթանալ իրենց շրջապատող աշխարհին` բնության, կենդանիների և բույսերի օրենքներին: Իսկ բնապահպանական կրթության վրա մեծ աշխատանք է տանում մանկապարտեզների աշխատողները: Ամեն ինչ կարևոր է՝ կազմակերպել խումբ, բակ, կազմակերպել կենդանի անկյուն և համակարգված աշխատանք տանել երեխաներին շրջապատող աշխարհին ծանոթացնելու համար։ Ինչպե՞ս դա անել: Բնապահպանական խնդիրները համընդհանուր խնդիրներ են աշխարհի բնակչության համար։ Օզոնային շերտի նոսրացում, կլիմայի գլոբալ փոփոխություն, բնական հողի շերտի, բնական ռեսուրսների սպառում, խմելու ջրի պաշարների նվազում և, միևնույն ժամանակ, աշխարհի բնակչության ինտենսիվ աճ, որն ուղեկցվում է արտադրական հզորությունների աճով, հաճախակի. դժբախտ պատահարները խնդիրներ են, որոնք հուզում են յուրաքանչյուր պետության։ Նրանք միասին ստեղծում են շարունակաբար վատթարացող կենսամիջավայր հենց անձի համար: Անցյալ դարում մարդկանց պատահած հիվանդությունների բազմազանությունը մարդու և բնության միջև ճիշտ փոխազդեցության բացակայության արդյունքն է։  

Նախագիծ — Ար՜ի ար՜ի ձմեռ պապի

  • Անվանում ՝ Ամանորյա բացիկ
  • Ժամանակ ՝ Ամանորի տոներին ընդհառաջ:
  • Տևողություն ՝ Այս նախագծի համար նախատեսլ եմ 10-15 րոպե
  • Նպատակ ՝ Պատրաստում ենք Ամանորյա բացիկներ:
  • Խնդիր ՝
  • Ընթացք ՝ Երեխաների հետ պատրաստեցինք փոքրիկ արկղիկ, որպեսզի պատրաստված ամանորյա բացիկները լցնենք արկղիկի մեջ և ուղարկենք ձմեռ պապիկին: Որոշեցինք, որ Ձմեռ պապիկի համար նամակ նկարենք և փոստով ուղարկենք։ Նվերների ցանկը տարբեր էր. Է՛լ դհոլ ու շորիկ, է՛լ պաղպաղակ ու մոտոցիկլետ, նույնիսկ, Ձմեռ պապիկ խաղալիք և Ձմեռ պապիկի հագուստ: Այնուհետև գեղեցիկ ծրար պատրաստեցինք ու նամակները մեջը դրեցինք։
  • Արդյունք ՝ Երեխաները շատ ուրախ էին, որ պատրաստում ենք ձմեռ պապիկի նամակներ և բոլորը մեծ ուրախությամբ աշխատում էին:

Ար՜ի ար՜ի ձմեռ պապի….

Դիտարկումները և փորձերը որպես բնապահպանական դաստիրակության մեթոդ: Նախաշավիղ 2014(2) (49-56) (վերլուծություն)

Հոդվածի հեղինակ՝ Հասմիկ Հովհաննիսյան

Հոդվածի վերլուծություն ՝ Մանր մոտորիկան գործողություններ կատարելու ընթացքում մարդու ձեռքերի դաստակների ու մատների տարբերակված եւ համակցված շար­ժումների կարողությունն է: Ձեռքի դաստակի եւ մատների աշխատանքի ժա­մանակ մկանային լարվածությունը ճիշտ բաշխելու երեխայի կարողությու­նը ուսումնական գործունեության (աոաջին հերթին գրելու) ընթացքում շար­ժողական հմտությունների յուրացման կարեւոր պայման է: Ուստի երեխա­յին դպրոցին նախապատրաստելիս հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել մանր մոտորիկայի զարգացմանը, ինչպես նաեւ գրելու համար կա­րեւոր գործառույթների’ տեսողական ընկալումների, ուշադրության, տեսողա- շարժողական կոորդինացիայի գործառույթների ձեւավորմանը:Մինչ երեխայի դպրոց հաճախելը ոչ բոլոր ծնողներն են ուշադրություն դարձնում այն հանգամանքին, թե ինչպես է իրենց զավակն աշխատում մա­տիտով կամ գրչով: Նրանց կարծիքով’ կարեւորն այն է, որ երեխան գրում է: Եվ հանկարծ պարզվում է, որ առաջին դասարանում երեխան չափազանց դանդաղ է գրում, տառերն էլ գեղեցիկ չեն ստացվում, ձեռքն արագ հոգնում է, մկրատով լավ չի կարողանում կտրտել: Ի վերջո նրա ձեռագիրն անհամա­չափ է, տգեղ: Դժկամությամբ է գրավոր աշխատանք կատարում եւ, ընդհան­րապես, դժվարություններ է ունենում սովորելու գործընթացում:Ինչու՞ երեխաների մի մասը հաճույքով է գրում, իսկ մյուսները’ դժվարու­թյունների են հանդիպում: Իհարկե, հնարավոր չէ այդ հարցին միանշանակ պատասխան գտնել: Սակայն չի կարելի ժխտել այն հանգամանքը, որ երե­խայի հաջողությունն էապես պայմանավորված է ձեռքի մանր մոտորիկայի զարգացման մակարդակով: Ապացուցված է, որ մանր մոտորիկայի զարգացածության աստիճանը դրականորեն է ազդում ոչ միայն գրելու կարողու­թյունների ձեւավորման, այլեւ իմացական գործունեության (մտածողություն, խոսք, ուշադրություն, հիշողություն) զարգացման վրա: Դա պայմանավոր­ված է մարդու գլխուղեղի կառուցվածքով. խոսքի եւ շարժողական կենտրոն­ները բավականին մոտ են գտնվում, եւ մանր մոտորիկայի զարգացումը դրա­կանորեն է ազդում երեխայի ընդհանուր զարգացման վրա: Ըստ գիտնա­կանների’ հենց այդ տարիքում ձեռքի մատներից գլխուղեղ գնացող նյար­դային ազդակների ներգործությամբ կատարելագործվում է խոսքային գո­տի ների ձեւավորումը: Ուստի եւ° մանկավարժները, եւ° ծնողները պետք է հա­տուկ ուշադրություն դարձնեն երեխայի մանր մոտորիկայի զարգացմանը’ սկսած վաղ հասակից /7-8 ամսականից/: Հետագայում’ դպրոցական տա­րիներին, այդ կարեւոր հանգամանքի բացթողումն իրեն զգացնել է տալջս:Զարգացած մանր մկանային համակարգը դպրոցին պատրաստ լինելու առաջին նախապայմանն է: Այն երեխայի մտավոր զարգացածության առաջին ցուցիչն է, որն ազդարարում է նրա տրամաբանական մտածողու­թյան, ուշադրության, հիշողության եւ խոսքի զարգացածության մասին: Հայտնի է, որ ուսուցիչները միշտ էլ տրտնջում են առաջին դասարանցիների այն խնդիրներից, որոնք անմիջականորեն բխում են նրանց շարժումների ոչ բավարար ձեւավորվածությունից : Չէ՞ որ գրավոր աշխատանքը մատ ների ճկուն շարժողական գործընթաց է, ինչը պահանջում է ինչպես դաստակի, այնպես էլ ձեռքի մկանների զարգացածություն, տեսողական լավ հիշողու­թյուն եւ կամային ուշադրություն: Գրաճանաչության ամբողջ շրջանում երեխաները պետք է կատարեն մատ ների նուրբ ֆալանգները զարգացնող վարժություններ. մատ ների մեր­սում, մարզումներ եւ մատնային խաղեր, ծեփոնով եւ կավով աշխատանք, մանր առարկաներով գործողություններ (խճանկար, ուլունքների հավաքում թելի վրա, կառուցողական աշխատանք, կարճ, բարակ թելերով պարանի հյուսում, կոճակների կոճկում, նախ մեծ, ապա փոքր պատկերների ներկում, մկրատով կտրելու գործողություններ եւ այլն), ողնաշարի, պարանոցի վար­ժություններ, շարժուն, աշխուժացնող դադարներ եւ այլն:Նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաներին գրելու գործ­ընթացին նախապատրաստելու նպատակով հարկավոր է մշակել մի մեխա­նիզմ, որը կապահովի անհրաժեշտ պայմաններ’ ձեռքերը դարձնելու հմուտ, շարժուն եւ գործուն:

Այսպիսով ՝ Մանր մոտորիկան գործողություններ կատարելու ընթացքում մարդու ձեռքերի դաստակների ու մատների տարբերակված և համակցված շար­ժումների կարողությունն է: Շատ քիչ ծնողներ կան որ հետևում են իրենց երեխաներին գրիչով կամ մատիտով աշխատելու ժամանակ: Կան Երեխաներ որոնց մոտ գրելը հաճույքով է ստացվում իսկ կան երեխաներ, որոնց մոտ չի ստացվում, իհարկե դա կապված չէ մանր մոտորիկայի հետ այլ կապված է գլխուղեղի, նյարդային համակարգի աշխատանքի հետ:

Նախագիծ — փաթեթ

  • Անվանում ՝ բնագիտական փորձ
  • Ժամանակ՝ շուրջտարյա
  • Տևողությունը ՝ Այս փորձի համար նախատեսել եմ մոտավորապես 10 րոպե:
  • Մասնակիցներ՝ քոլեջի 5 տարեկաններ
  • Դասվար՝ Էլյա Գրիգորյան
  • Դասվարի օգնական՝ Անահիտ Մարգարյան
  • Համակարգող ՝ Լիլիա Ռուստամյան
  • Նպատակ ՝ Բնագիտական փորձի հիման վրա նախնական պարզագույն բնագիտության մասին տեղեկությունների հաղորդում: Պարզագույն փորձերի կազմակերպում և իրականացում, Երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորում:
  • Խնդիր ՝ Հարցեր ձևակերպել, առաջադրել և դրանց պատասխանները գտնել: Ճանաչել կարևոր տեղեկություններ, բացատրել տվյալները սեփական բառերով: Ձևավորել փորձերի ժամանակ անվտանգության պահպանման կանոնների կարողություն:
  • Փորձի համար մեզ անհրաժեշտ է ՝
  • Պլաստիկ շիշ
  • Քացախ
  • Փուչիկ
  • Սոդա
  • Ընթացք՝ Վերցնում ենք պլաստիկե շիշը , ապա լցնում ենք քացախը , փուչիկի մեջ լցնում սոդան, որից հետո զգուշեությամբ դնում ենք շշի վրա , ապա պուչիկի միջինը դատարկում ենք քացախի վրա և մեր պուչիկը պչվում է։
  • Արդյունք՝ Երեխաներին շատ հետաքրքիր էր, նրանք մեծ ուրախությամբ էին հետևում փորձերին և իրենց կատարած աշխատանքին։

Փուչիկ,քացախ,սոդա

Նախագծային գործունեության դերը նախադպրոցական տարիքի երեխաների բնագիտության ուսումնասիրության հարցում։

Նախադպրոցական տարիքը դա մարդու էկոլոգիական զարգացման սկզբնական էտապներից մեկն է։ Այդ շրջանում հիմնադրվում են առողջ անձի հիմքերը, շրջակա միջավայրի և բնության նկատմամբ դրական վերաբերմունքը, ինչպես նաև ձևավորում են անձի բարոյաբնագիտական հիմքերը, ինչը արտահայտվում է երեխայի բնության հետ շփման մեջ։ Նախադպրոցական տարիքի երեխաների էկոլոգիական կրթության մեջ կարևորագույն դեր է խաղում գործնական և հետազոտական աշխատանքը բնության պայմաններում։ Այդ տարիքում երեխաների մոտ գերակշռում է զգայակա,դիտողական ընկալումը։ Այդ, իսկ պատճառով էկոլոգիական դաստիարակությունը սկսվում է մոտակա բնության օբյեկտներից, որոնց հետ նա առնչվում է ամեն օր։ Բնության հանդեպ հետաքրքրությունը խթանում է երեխաների մոտ ստեղծագործելու, աշխատելու, գեղարվեստով զբաղվելու ցանկությունը։ Միաժամանակ երեխայի մոտ ձևավորվում է համապատասխան արժեքների համակարգ։ Այսպիսով հայրենիքի բնության մասին տպավորությունները թողնում են մարդու մեջ անջնջելի հետք, որը երբեմն ապագայում բացահայտում է մարդու մեջ նախասիրությունները և ապագա մասնագիտությունը։
Նախագծային մեթոդը նախատեսում է իր մեջ բնության հետ ծանոթացման բոլոր ոլորտները ՝ թե՛ տեսողական, թե՛ բանավոր, և թե՛ պռակտիկ։ Նախագիծը թույլ է տալիս ինտեգրել գիտելիքները բոլոր ոլորտներից, որպեսզի կարողանա լուծի մեկ նպատակ, որն է երեխային փոխանցել էկոլոգիական գիտելիքներ։

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы