Ամանորյա հրաշքների դեկտեմբերը 7

Մայրիկներին նվեր խաղալիք

Ամանորյա ծեսը

Այսօր փոքրիկ մարդուկհների ամաորյա ծեսն էր: Դեկտեմբերը քոլեջում այս տարի կարող ենք ասել, որ ավարտված է։ Առավոտյան մինչ միջոցառումը կսկսվեր դասավորեցինք խմբասենյակը: Երեխաները պետք է ներկայացնեին իրենց ամանորյա երգերը, բանաստեղծությունները։ Նաև սովորել էին անգլերեն և ռուսերեն լեզուներով երգեր։ (Կրկնեցինք բոլոր այն երգերը և բանաստեղծություները, որով ելույթ պետք է ունենաինք) Արդեն եկավ սպասված ժամը եկան բոլորի ծնողները և սկսեցինք միջոցառումը: Փայլեցին փոքրիկ մարդուկները: Միջոցառումը ավարտելուց հետո երեխաները և մայրիկները պետք է արագ կարեին իրենց ամանորյա բարձը: Սկսեցին թավալվել ձյան մեջ իսկ հետո արագ լցրեցին պարկերի մեջ և սկսեցին կարել բարձիկները: Ավարտելուց հետո երեխաները մայրիկներին նվիրեցին իրենց պատրաստած կաղնու կոները, բարեմաղթանքները պատրաստված ընկույզից, իսկ մայրիկները նվիրեցին փոքրիկ թափանցիկ խաղալիքներ, որոնց մեջ լիքը քաղցրիկներ կար: Հյուրասիրություն ծնողների համար: Հրաշալի ավարտ քոլեջի 5 տարեկաների խմբում:

Ամանորյա ծես (ընկերներ)

Ամանորյա ծես (երգեր)

Ամանորյա ծես (բարձեր և շատ ձյուն)

Ամանորյա հրաշքների դեկտեմբերը 6

Սիրուներսսս♥️

Բարև ձեզ ընկեր Լիլիաաաա և այսպես էլ սկսվեց իմ օրը: Օրը սկսեցինք նախավարժանքով: Կազմեցինք մի մեծ շրջան և սկսեցինք նախավարժանքը։ Քանի որ շուտով ամանոր է կրկնեցինք մեր ամանորյա բանաստեղծություները և երգերը: Այսօր Իրականացավ քոլեջի 5 տարեկաների առաջին ճամփորդությունը դեպի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն։ Ամանորյա, ուսուցողական, թեթև, ուրախ ներկայացում էր` էլֆերի դպրոցի մասին, երեխաները շատ գոհ էին։ Տեսաֆիլմը դիտելով կլցվեք ուրախությամբ:

Ճամփորդություն էֆերի թատրոնում

Ամանորի հեքիաթը մոտ է

Դեկտեմբերյան ամփոփում

Լույսերը, գույներ, ղողանջներ… Չենք էլ նկատում, թե ինչպես են օրերն անցնում. Մի օր տոնի ծառ, մի օր բարեմաղթանքներ, մի օր Ասիլ֊վասիլ ու տարեգաթա, մեկը մյուսից վառ և ուրախ տեխնոլոգիական աշխատանքներ, իսկ Ամանորի հրաշքը մոտ է, որի սաները պատրաստվում են մեծ ոգևորությամբ։

Ամանորյա հրաշքների դեկտեմբերը (1)

Ամանորյա հրաշքների դեկտեմբերը (2)

Ամանորյա հրաշքների դեկտեմբերը (3)

Ամանորյա հրաշքների դեկտեմբերը (4)

Ամանորյա հրաշքների դեկտեմբերը (5)

Ամանորյա հրաշքների դեկտեմբերը (6)

Ամանորյա հրաշքների դեկտեմբերը (7)

Ամանորյա հրաշքների դեկտեմբերը (5)

Բարև ձեզ ընկեր Լիլիաաաա և այսպես էլ սկսվեց իմ օրը: Ողջույն՜ն սիրելի ընթերցող: Օրը սկսեցինք նախավարժանքով: Կազմեցինք մի մեծ շրջան և սկսեցինք նախավարժանքը։ Քանի որ դրսում արդեն ցուրտ է, նախավարժանքը խմբում ենք իրականացնում։ Տոնական տրամադրությունը շարունակվում է: Երեխաները շատ մեծ ուրախությամբ սպասում են ամանորին: Ամանորի, Ձմեռ պապիկի, նվերների ու շատ֊շատ կարևոր բաների մասին խոսում ու պատմում, երգում, արտասանում ու բարեմաղթանքներ են ասում քոլեջի 5 տարեկանները։

Ամանորի մասին պատմում եմ քոլեջի 5 տարեկաները:

Նոր տարին մոտ է:

Ամանորյա հրաշքների դեկտեմբերը (4)

Ողջույն՜ն սիրելի ընթերցող: Օրը սկսեցինք նախավարժանքով: Կազմեցինք մի մեծ շրջան և սկսեցինք նախավարժանքը։ Քանի որ դրսում արդեն ցուրտ է, նախավարժանքը խմբում ենք իրականացնում։ Տոնական տրամադրությունը շարունակվում է: Այսօր քոլեջիկների հերթական ստուգատեսն էր, որի ժամանակ պատրաատեցինք փայտե գդալների վրա ձմեռ պապիկներ և պետքարանի թղթերից ձնեմարդուկներ:

Դասարանը ՝ բաց արվեստանոց, ամանորյա ինքնաշեն:

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы