Վիլիամ Սարոյան «Դաշնամուր» վերլուծություն

Վիլիամ Սարոյանի «Դաշնամուր» պատմվածքը պատմում է մի երիտասարդ տղայի մասին: Իմ կարծիքով Էմման ճիշտ է ասում՝ օրերից մի օր Բենը կունենա դաշնամուր, երբ մեկը մի բան շատ է ուզում ունենում է: Բենը շատ լավ տղա էր և , եթե նա դաշնամուր ունենար նա այն շատ սիրով կպահեր ամեն օր կմաքրեր և դաշնամուրի կողքից մի քայլ այնկողմ չէր գնա քանի, որ դա նրա ամենասիրելի գործիքն էր: Գումարը չպետք է խանգարի ունենալ այն ամենը, ինչ ուզում ես, կամ ինչի կարիքը ունես։ Իսկ Բենը երազում էր դաշնամուրի մասին այն աստիճան, որ Էմմայի հետ մտավ խանութ՝ դաշնամուր նվագելու։ Իրոք, շատ վատ է, երբ մարդը ձգտում ինչ-որ մի բանի, բայց հնարավորություն և գումար չունի իր երազանքի հասնելու համար:

Մխիթար Սեբաստացի

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։ 1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թվականի սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Մխիթարի եւ նրա առաջին աշակերտների հավատամքն էր.<<ազգը չզոհել կրոնին եւ կրոնը՝ ազգությանը>>։

Յուրաքանչյուր մեծ գործի գլուխ կանգնած է լինում մի մեծ, նվիրված ու հանճարեղ  անհատականություն, որը ոչ միայն ճանապարհ է բացում, այլև դառնում է այդ ճանապարհի առաջին ուղևորը: Այդ հզոր, բազմատաղանդ անհատներից մեկը մեր իրականության մեջ Մխիթար Սեբաստացի վարդապետն էր: Նա պատանեկությունից նվիրվել է ազգի լուսավորությանը և ծրագրել վիթխարի մի գործ՝ եվրոպական լուսավորության մակարդակով ու չափանիշով խթանել իր ազգի առաջադիմությունը:

Ստեփան Զորյան — Ջրհորի մոտ — վերլուծում

Պատմվածքը պատմում է մի պատերազմային իրավիճակի մասին, որտեղ կռվում էին ավստրիացի և խորհրդային մարդիկ: Նրանք իրար տեղերով չէին զիջում և իրար հերթ չտալով առաջ էին շարժվում: Խորհրդային զինվորների մոտ եղած ջուրը կամաց-կամաց վերջանում էր և երբ իսպառ վերջացավ, երկար մտորումներից հետո զինվորներից Բաղդասարին ուղարկում են դիմացի ջրհորից ջուր բերելու: Նա սողեսող և մի փոքր էլ վախվորած գնում էր առաջ և ի վերջո, երբ տեղ է հասնում, սպիտակ թաշկինակը բարձրացնում է և հենց այդ պահին ջուր է լցնում: Ավստրացիները չեն կրակում և թողնում են, որ նա գնա: Նա տանում է ու տալիս է ջուրը տղաներին: Տղաները շատ են ուրախանում և խմում են, բայց տղաներից մի քանիսն են ընդամենը խմում, մյուս կեսը ծարավ են մնում: Դրա համար այս անգամ որոշում են գնալ բոլորով: Նախ մեկը, հետո երկուսը, հետո երեքը, հետո բոլորը, իսկ հետո նաև ավստրիացիները սկսում են գալ: Հայկական կողմը թույլ է տալիս, որ որպես փոխհատուցում նրանք էլ ջուր խմեն: Բայց մյուս անգամ արդեն երկու կողմն էլ միասին են գալիս: Ջրհորի մոտ նրանք վարում էին ջերմ զրույց, որի ընթացքում նրանք իրար փոխանցում էին հացի կտորներ և ծխախոտ: Նրանք միասին ծիծաղում էին և խոսում էին միմյանց հետ, սակայն չէին հասկանում իրար: Ամեն ինչից հետո ավստրիացիները և հայերը հեռանում են իրենց դիրքերը: Արդեն երեկոյան հրաման է գալիս, որ պետք է կրակել և պետք է առաջ գնալ: Սակայն տղաները չէին ուզում կրակել, քանի որ ուրիշ է, երբ կրակում են նրան, ում չեն էլ տեսել, և ուրիշ է, երբ կրակում են նրան, ում հետ դեռ մի քանի ժամ առաջ զրուցում էին: Սակայն նրանք ստիպված էին կրակել: Մի օր հետո հայերի կողմը պատահական գալիս են մի կապիտան և մի պորուչիկ: Այդ կապիտանը իր հետ տանում է Վասիլ Վասիլիչին: Տղաները հետաքրքրվում են և իմանում, որ Վասիլ Վասիլիչին սպանել են, քանի որ նա թույլ է տվել զինվորներին շփվել ավստրիացի զինվորների հետ: Նրանք շատ են ափսոսում այդ բարի մարդուն: Եվ որոշում են սպանել նրանց այժմյան հրամանատարին, որովհետև մտածում էին, որ նա է մեղավոր ամեն ինչի համար: Երեկոյան տղաներից մեկը կրակելու ժամանակ կրակում է նաև իրենց հրամանատարին: Ու բոլորը կարծում են, թե նա մահացել է ավստրիացու գնդակից:

 Պատմվածքը մարդկային ամուր հարաբերությունների, նվիրվածության ու ամենաանկեղծ հավատարմության մասին է։ Իմ կարծիքով ստեղծագործությունը մարդասիրության, ընկերասիրության, հավատարմության, բարության և խղճի մասին է: Երկու ազգի թշնամիներ ընկերանում են կռվի դաշտում, որի պատճառով էլ մահանում է Վասիլ Վասիլիչը: Պատերազմը շատ վատ բան է, որը վերացնում է մի մեծագույն նվեր՝ մարդուն: Ես շատ կցանկանայի, որ ամբողջ աշխարհով մեկ լիներ խաղաղություն, որտեղ ոչ մի երիտասարդ ստիպված չի լինի իր կյանքի գնով վճարել իր հայրենիքի ազատության և հայրենասիրության համար …

Օսկար Ուայլդ | Սոխակն ու վարդը

Ամբողջական տեքստը

Պատմվածքը պատմում է մի ուսանողի սիրո մասին, որը ավարտվում է հիասթափությամբ։ Սերը նկարագրվում է սքանչելի տողերով, սակայն աղջիկը չի գնահատում այն։ Սերը չի վաճառվում, որքան էլ թանկ վճարես, մարդիկ կան, որ սերը հասկանում են թանկարժեք նվերներով և այլ նյութական անիմաստ բաներով։

Իրականում աշխարհում չկա ավելի գեղեցիկ պատկեր, քան սիրեցյալի դեմքը, և չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելիի ձայնի հնչյունը ։ Սիրել՝ նշանակում է նայել ոչ թե մեկը մյուսին, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ։

Այս դեպքում սոխակն իր կյանքը զոհեց հանուն տղայի սիրո, սոխակը շատ բարի թռչուն էր, որն տեսնելով ուսանողի հեկեկանքը՝ որոշեց օգնել նրան  իր կյանքի գնով։

Սիրել պետք է ոչ միայն առավելությունները այլ նաև թերությունները, քանի որ հենց այդ թերությունները նրա առավելություններն են։ Եթե այսօր նա դեռ հաջողությունների չի հասել գուցե ապագայում միասին հասնեն գլխապտույտ բարձունքների։

Սիրեք և գնահատեք երկուսն էլ կարևոր են մեր կյանքում։

Մեդիաուրբաթը Սարդարապատում (Արմավիրի մարզ)

Այսօր մեդիաուրբաթն անցավ հետաքրքիր ու տարբերվող, քանի որ ուղևորվեցինք դեպի Սարդարապատ։

Քոլեջի 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողնեիր հետ նաև Արցախցի երեխաների հետ ուրախ տրամադրությամբ ուղևորվեցինք դեպի Արմավիրի մարզ։ Ինձ հետ էին նաև իմ քույրը և եղբայրը։

Մեզ հետ էին քոլեջի դասավանդող ուսուցիչները երգի, հայոց պատմության, հայոց լեզվի և գրականության ուսուցիչները։ Սարդարապատ հասնելուն պես բարձրացանք դեպի հուշահամալիր, կառուցվել է 1968 թվականին։

Սարդարապատի հուշահամալիր

Սարդարապատի հուշահամալիրի մոտ նկարվեցինք ուսուցիչները մեզ պատմեցին հուշահամալիրի պատմությունը, իսկ հետո գնացինք դեպի թանգարան։

Sardarapat Museum (@Sardarapat_M) | Twitter

Թանգարանի շենքը, որը միջնադարյան ամրոց է հիշեցնում, կառուցվել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով։ Թանգարանի շենքն առանց լուսամուտների ամրոցի տպավորություն է թողնում։ Այստեղի հավաքածուները ընդգրկում է մ. թ. ա. 3-1-ին հազարամյակներից մեզ հասած կավե, քարե ու մետաղե կառքեր, արձանիկներ ու պաշտպանմունքային առարկաներ։

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր-թանգարանի տնօրենի մրցույթը չեղարկվել է  - Infocom.am

Թանգարանը 2 հարկանի էր, և ինձ շատ դուր եկավ գեղեցիկ լուսավոր տանգարան էր։ Ամեն տարի թանգարանը, ի նշանավորումն Սարդարապատում թուրքական կանոնավոր բանակի դեմ հայ ժողորվրդի տարած հաղթանակի և Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման, թանգարանը հանդես էր գալիս նոր ցուցադրությամբ և զանազան միջոցառումներով: Դուրս գալուց հետո շատ հոգնած էինք, բայց քայլեցինք դեպի հուշահամալիր և երգեցինք՝

Սարդարապատի երգը,

Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար.
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:

Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

Գողթան մանկտի

Գողթան մանկտի, ահա ձեզ շքեղ փառաց ասպարեզ
Օն փութացեք, խումբ կազմեցեք, պսակ անթառամ մնա ձեզ…

Գիտեք ույք են ձեր նախնիք, բանաստեղծից եք որդիք,
Որ քնարով ոսկե լարով հայրենիքին փառք բերին..

Տեսեք աղավնին

Տեսեք աղավնին Նոյան տապանին,
Եկած ու կանգնած ի սար Տավրոսին,
Ավետիս կուտա հայկյա սերունդին,
Թե եկավ գարուն Թորգոմա զարմին:

Շուքի պես անցան այս հինգ մեծ դարեր,
Լացին հայրենյաց դաշտեր ու սարեր.
Հերիք է մեզի, հերիք է, հայեր,
Հերիք մեր բաժին արցունք ու ավեր:

երգելուց հետո ասմունքեցինք ՝

Ասմունքելուց անմիջապես հետո իջանք հուշահամալիրի հրապարակ պարեցինք և վերադարձանք, ճանապարհին կանգ առանք սնվեցինք և շարունակեցինք ճանապարհը։ Անցկացրել եմ շատ հետաքրքիր օր, հրաշալի մարդկանց հետ։

Շնորհակալ եմ օրս էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Սիրում եմ բոլորիդ։

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы