Առաջադրանք։ Մարզական խաղեր

Նպատակը և խնդիրները՝

  • Նպաստել համագործակցային, խմբային կարողությունների զարգացմանը
  • Բացահայտել նոր մարզական խաղեր:

Անհրաժեշտ պարագաները՝

  • Գնդակներ
  • Օղակներ
  • Բ

Ընթացքը՝

  • Մարզական խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում սովորողների մոտ: Մարզական խաղերը նպաստում են երեխաների և սովորողների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը, խաղերի շնորհիվ նրանց օրը դառնում է հետաքրքիր և հագեցած: Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սովորողների տարիքը և մարզական հետաքրքրությունները:

Մարզական խաղերի նկարագրություն՝

Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո ներկայացնում ենք խաղի կանոնները: Այնուհետև երեխաները և սովորողները պետք է իրենց առջև շարված օղակների միջով ցատկելով հասնեն վերջում դրված պարաներին և ցակտեն 10 անգամ և վերադառնան հետ: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի պարանին կցատկի և կվերադառնա հետ:

Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո յուրաքանչյուր խմբին հատկացվում են մի քանի օղակներ: Յուրաքանչյուր խմբում սովորողներից մի քանիսը բռնում են օղակները, իսկ մնացած մասնակիցները ըստ հերթականության անցնում են օղակների միջով ՝ առանց դիպչելու: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կանցնի օղակի միջով:

Ֆիզիկական կուլտուրայի առարկայի ծրագիր

Ավագ դպրոցի հիմնական նպատակը սովորողին մասնագիտական կրթություն տալն է։ Նախապատրաստելու ինքնուրույն կյանքին, կարողությունների և հմտությունների ապահովելն է։ Այստեղ մեծ դեր ունի ֆիզիկական կուլտուրա առարկան։ Այս առարկայի հիմնական նպատակն է առողջ, ներդաշնակ զարգացած, բավարար ֆիզիկական պատրաստվածությամբ, առողջ ապրելակերպին տիրապետող, տարբեր իրավիճակներում կողմնորոշվող քաղաքացի ձևավորելն է ։
Շրջանավարտը պետք է լինի՝
հայրենասեր, իմանա իր երկրի տարբեր բնագավառներում արվեստի և մարզական նվաճումների մասին, ունենա գիտելիքներ, կարողություններ և հմտություններ կյանքում կիրառելու համար, իմանա իր իրավունքները, պարտականությունները, առողջ ապրելակերպի կանոնները, լինի ազնիվ,օրինապահ։

Առաջադրանք
Ինչ պետք է իմանա շրջանավարտը ֆիզիկական կուլտուրա առարկայից։

Ավագ դպրոց ավարտողը պետք է կարողանա ՝ արագությամբ վազել…

Տիրապետի որևէ մարզախաղի…

Դրսևորի ինքնավստահություն….

Ցուցաբերի փոխօգնություն…

Արժեքային համակարգ
Կունենա պատրաստվածություն և պատասխանատվություն սեփական առողջության պահպանմանը։
Ունենա ֆիզկուլտուրայով զբաղվելու մշտական պահանջ։

Ֆիզիկական դաստիարակությունը նպաստելու սովորողների շարժողական ընդունակությունների մշակմանը։
Արագաշարժություն, ճարպկություն…

Ֆիզիկական կուլտուրայի դասի ծրագիրը պետք է համապատասխանի սովորողների տարիքային առանձնահատկություններին։

Ֆիզիկական կուլտուրան տարրական դպրոցում։

Նկարագրել իմ առաջին ֆիզկուլտուրայի դասը։

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы