Պանրի արտադրություն ՝ Նախագիծ

Բարև ձեզ ես Լիլիան եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի Սովորող: հունվար ամիսը մեզ մոտ իրականացնում ենք նախագծային ուսուցում։ Ես ընտրել եմ և մասնակցելու եմ արտադրական ուսուցում նախագծին՝ որի շրջանակներում կաթից պատրաստելու ենք պանիր։ Երբ լիարժեք տիրապետենք պանրի այս հմտությանը կմասնակցենք «սովորողը սովորեցնում» է նախագիծին, որը կիրականացնենք միջին դպրոցում, 7(6) ջոկատի հետ։ Այս նախագիծը նաև ընտանեական է, ընտրել եմ մի տեսանյութ որից և կոկտվեմ և կպատրաատեմ սիրով: Բարի դիտում:

Իմ պատրաատած պանրի տեսանյութը

Պատրաատենք միասին համեղ պանիր

Սրտամկանի ինֆարկտ,առողջ սիրտ,Ինսուլտ՝գլխուղեղի կաթված։

Սրտամկանի ինֆարկտն իրենից ներկայացնում է սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ պայմանավորված սուր հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ՝ 40-60 տարեկանում։

Պատճառներ
Որպես կանոն՝ սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը։ Հաճախ անոթների ախտահարման հատվածում աթերոսկլերոզային գործընթացն ուղեկցվում է թրոմբոզով (անոթների խցանում), որի հետևանքով լրիվ կամ մասնակի դադարում է արյան հոսքը սրտամկանի համապատասխան հատված։ Թրոմբի առաջացմանը նպաստում են արյան մակարդման խանգարումները։ Որոշակի դեր ունի պսակային զարկերակների ճյուղերի կծկանքը։ Սրտամկանի ինֆարկտի առաջացմանը նպաստում են հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարախտը, ճարպակալումը, նյարդային գերլարումն ու հոգեկան ցնցումները, ծխելը։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ առաջանում է կրծքային հեղձուկի ֆոնի վրա, որի դեպքում ֆիզիկական և հոգեկան գերլարումները կարող են դառնալ սրտամկանի ինֆարկտի անմիջական պատճառ։

Ախտանիշներ

Սրտամկանի ինֆարկտի հիմնական ախտանշանը կրծքում ուժգին ցավերի երկարատև նոպան է՝ պայմանավորված սրտամկանում արյան, սննդանյութերի ու թթվածնի պահանջի սուր անբավարարությամբ։ Սովորաբար ցավը լինում է սեղմող, տանջող, այրող, տեղակայվում է կրծքավանդակի կենտրոնում (կրծոսկրի հետևում) կամ դեպի ձախ, հաճախ տարածվում է դեպի վեր և աջ, ճառագայթվում ձախ ձեռքը կամ 2 ձեռքերը, մեջքը, ստորին ծնոտը։ Որպես կանոն՝ նոպան տևում է մի քանի ժամ, երբեմն՝ նույնիսկ օր՝ ուղեկցվելով խիստ թուլությամբ, մահվան հանդեպ վախի զգացումով, ինչպես նաև հևոցով և սրտի աշխատանքի խանգարման այլ ախտանշաններով։

Ի տարբերություն կրծքային հեղձուկի՝ սրտամկանի ինֆարկտի դեպքում ցավը սովորաբար չի անցնում նիտրոգլիցերինի կրկնակի օգտագործումից։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ ուղեկցվում է էլեկտրասրտագրի բնորոշ փոփոխություններով, որոնք երբեմն հապաղում են և դրսևորվում միայն ուժգին ցավերը մեղմանալուց մի քանի ժամ կամ նույնիսկ օր հետո։ Սակայն սրտագրության փոփոխություններ նկատվում են նաև ցավային նոպաներով ուղեկցվող այլ հիվանդությունների դեպքում, ուստի միայն բժիշկը (հիվանդին լավ հետազոտելուց և ստացված բոլոր տվյալների վերլուծությունից հետո) կարող է ճիշտ ախտորոշել։

Սրտամկանի ինֆարկտը հաճախ առաջանում է սրտի իշեմիկ հիվանդության սրացման շրջանում, որը դրսևորվում է հիմնականում սրտային հեղձուկի նոպաների հաճախացումով և սաստկացումով, նիտրոգլիցերինի ազդեցության արդյունավետության նվազումով։ Այդ շրջանն անվանում են նախաինֆարկտային. տևողությունը մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ է։ Հենց այդ շրջանում են ավելի արդյունավետ սրտամկանի ինֆարկտի կանխարգելման միջոցառումները, ուստի անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի։

Բուժում
Կրծոսկրի հետևում սուր ցավերի դեպքում, որոնք նիտրոգլիցերինի օգտագործումից հետո չեն անցնում, անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն կանչել։ Մինչև բժշկի գալը հիվանդի համար ապահովել ֆիզիկական և հոգեկան հանգիստ պայմաններ՝ պառկեցնել և հանգստացնել։ Շնչարգելության կամ օդը չբավարարելու դեպքում հիվանդին անկողնում տալ կիսանստած դիրք։ Չնայած սրտամկանի ինֆարկտի դեպքում նիտրոգլիցերինը ցավերն ամբողջությամբ չի հանգսւոացնում՝ միևնույն է, դրա կրկնակի օգտագործումն անհրաժեշտ է։ Ցավերը զգալիորեն հանգստանում են նաև սրտի ու կրծոսկրի շրջանում մանանեխի ծեփուկներ, ոտքերի տակ ջեռակ դնելիս, ձեռքերը տաքացնելիս։

Սրտամկանի ինֆարկտը լիարժեք բուժվում է միայն հիվանդանոցում։ Հիվանդության սուր շրջանում պահանջվում է բուժանձնակազմի մշտական հսկողություն, որովհետև 1-ին նոպայից հետո հաճախ դրանք կրկնվում են, ընդ որում՝ առավել ծանր ձևով։ Սրտամկանի ինֆարկտով հիվանդների բուժման ժամանակ օգտագործվող շատ դեղանյութեր կիրառելի են միայն հիվանդանոցում՝ բժշկի հսկողությամբ։

Հիվանդության ընթացքը կարող Է բարդանալ նաև սուր սրտային անբավարարությամբ, կյանքի համար վտանգավոր սրտի ռիթմի խանգարումներով և այլն։ Ուստի սրտամկանի ինֆարկտի կասկածի դեպքում անհրաժեշտ Է անհապաղ դիմել բժշկի։ Սրտամկանի ինֆարկտի ընթացքը բազմազան է։ Բուժման ժամկետները (այդ թվում հիվանդանոցային) որոշվում են հիվանդության ընթացքով, բարդությունների առկայությամբ կամ բացակայությամբ և այլն։

Կանխարգելում
Աթերոսկլերոզի կանխումը զգալիորեն նպաստում է սրտամկանի ինֆարկտի կանխարգելմանը։ Սրտամկանի ինֆարկտից հետո կանխարգելիչ միջոցառումներն ուղղված են սրտի իշեմիկ հիվանդության սրացումների, սրտամկանի ինֆարկտի կրկնվելու և սրտի գործունեության խանգարումների կանխմանը։

Օրվա ռեժիմը պետք է լինի խիստ չափավորված, ամեն օր վեր կենալ ու քնել նույն ժամերին։ Քնել 7 ժամից ոչ պակաս։ Շտապողականությունն ու արագ քայլքը սառը օդում կարող են նոպայի պատճառ դառնալ։ Արգելվում են ֆիզիկական և նյարդային լարումով աշխատանքները և այլն։ Հանգստյան օրերն ու արձակուրդն անցկացնել մաքուր օդում, օգտակար են զբոսանքը, թեթև ֆիզիկական բեռնվածությունը, որոնք մարզում են սիրտանոթային համակարգը, բարելավում սրտամկանի կծկողականությունը և արյունամատակարարումը։ Սնուցումը պետք է լինի չորսանգամյա, բազմատեսակ, վիտամիններով հարուստ և սահմանափակ կալորիականությամբ (օրական 2500 կկալ-ից ոչ ավելի)։ Ճիշտ սնուցման դեպքում հիվանդի քաշը չպետք է ավելանա։

Սրտամկանի ինֆարկտի կանխարգելման անհրաժեշտ պայմաններից են չծխելը, ալկոհոլը չչարաշահելը։ Քանի որ նյարդային խանգարումները նոպայի առաջացման անմիջական պատճառ են, ուստի շատ կարևոր է ընտանիքում և աշխատավայրում բնականոն փոխհարաբերությունների պահպանումը։ Առողջարարական բուժման բնույթն անպայման պետք է համաձայնեցնել բժշկի հետ:

Կաթվածը ինսուլտ գլխուղեղային արյան շրջանառության սուր խանգարումն է` գլխուղեղի հյուսվածքի վնասմամբ և ֆունկցիաների խանգարմամբ:

Պատճառներ
Կաթվածի հիմնական պատճառներն են հիպերտոնիկ հիվանդությունը և գլխուղեղի արյան անոթների աթերոսկլերոզը: Կաթված կարող է առաջանալ նաև անոթների տարբեր հիվանդությունների, ռևմատիզմի, արյան հիվանդությունների և այլ դեպքերում: Տարբերում են արյունազեղումային կաթված` արյունազզեղումը լինում է գլխուղեղում, և սակավարյունային կաթված` առաջանում է գլխուղեղի որևէ բաժնի արյունամատակարարման անբավարարությունից կամ ընդհատումից, որի հետևանքով տվյալ հատվածում գլխուղեղի հյուսվածքը փափկում է (գլխուղեղի ինֆարկտ):

Ախտանիշներ

Արյունազեղումային կաթվածը հաճախ լինում է ցերեկը. առաջանում է ձեռքերի և ոտքերի կիսալուծանք, հիմնականում` միակողմանի (օրինակ գլխուղեղի ձախ կիսագնդի արյունազեղման ժամանակ` աջ ձեռքը և ոտքը), խանգարվում է խոսքը: Շատ հիվանդներ կորցնում են գիտակցությունը, չեն արձագանքում շրջապատողներին, 1-ին ժամերին լինում են շնչառության խանգարումներ, ցնցումներ և փսխում: Սակավարյունային կաթվածն առաջանում է օրվա տարբեր ժամերին, երբեմն` աստիճանաբար, սկզբում թմրում է ձեռքը, այնուհետև այտերի կեսը, ապա խանգարվում է խոսքը: Կաթվածի դրսևորումներն ամբողջությամբ պայմանավորված են գլխուղեղի արյունազեղումների կամ ինֆարկտի տեղադրությամբ, որը հանգեցնում է գլխուղեղի համապատասխան ֆունկցիաների խանգարման: Կաթվածից հետո, որոշ ժամանակ կարող են պահպանվել շարժողական ֆունկցիաների, խոսքի, զգացողության, միզարձակման տարբեր խանգարումներ:

Բուժում
Կաթվածի դեպքում ցանկալի է բուժվել հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունքում, որովհետև տնային պայմաններում հաճախ դժվար է կատարել անհրաժեշտ հետազոտությունները: Որպես կանոն` հիվանդանոց կարելի է փոխադրել կաթվածով բոլոր հիվանդներին, բացառությամբ սրտի աշխատանքի և շնչառության խանգարումների բարդացման դեպքերում, քանի որ սակավարյունային և արյունազեղումային կաթվածով հիվանդների բուժումը տարբեր է, ուստի շատ կարևոր է ճիշտ ախտորոշել, պարզել հիվանդության բնույթը: Մեծ նշանակություն ունեն ողնուղեղային ընդծակումը (պունկցիա)` գլխուղեղաողնուղեղային հեղուկի ուսումնասիրման նպատակով, ակնահատակի դիտումը, էխոուղեղագրությունը և այլն: Որոշ դեպքերում անհրաժեշտ է, որ հիվանդը հետազոտվի և բուժվի նյարդավիրաբուժական բաժանմունքում: Կաթվածից հետո խանգարված ֆունկցիաները (շարժողական, խոսքի և այլն) հաճախ դանդաղ են վերականգնվում, և հիվանդանոցից հիվանդները կարող են դուրս գրվել դեռևս չապաքինված, ուստիտանը ևս նրանք հատուկ խնամքի կարիք ունեն: Նախ անհրաժեշտ է խստորեն պահպանել որոշակի հիգիենային պայմաններ: Հիվանդի ներքնակը պետք է հարթ ու փափուկ լինի, սավանը` առանց ծալքերի, որը կնպաստի կանխելու պառկելախոցերի և այլ բարդությունների առաջացումը: Եթե հիվանդն օգտվում է միզանոթից կամ պետքանոթից, ապա դրանց տակը պետք է մոմլաթ փռել: Հիվանդին ամեն օր պետք է լվացացնել, իսկ մարմինը շփել քափուրի սպիրտով: Կերակրելիս պետք է բարձրացնել հիվանդի գլուխը կամ կիսանստեցնել: Սնունդը պետք է լինի դյուրամարս, իսկ հեղուկները տալ խմուցիչով կամ պոլիէթիլենային փողկապով:

Եթե հիվանդանոցից հետո հիվանդին դեռևս անհրաժեշտ է անկողնային ռեժիմ, ապա պետք է հետևել անկողնում նրա ճիշտ դիրքին: Մեջքի վրա պառկած հիվանդի կաթվածահար ձեռքի կողմում` մահճակալի կողքին անհրաժեշտ է աթոռ դնել, վրան` մեծ բարձ, որի անկյունը լինի ուսահոդի տակ: Վերին վերջույթը պետք է ուղղել արմնկահոդում, միմյանցից զատած մատներով ձեռքին (ափային մակերևույթով) մինչև նախաբազկի կեսը հարկավոր է նրբատախտակից բեկակալ դնել: Այն փաթաթել բինտով ու բանբակով և մեկ այլ բինտով ամրացնել դաստակին ու նախաբազկին: Այնուհետև ձեռքը շրջել ափով դեպի վեր, հեռացնել մարմնից 90 անկյան տակ և դնել բարձին այնպես, որ ուսահոդը և ամբողջ ձեռքը լինեն միևնույն մակարդակի վրա` հորիզոնական հարթությամբ, որով կկանխվեն ուսահոդի դժվար շարժումներն ու ցավերը: Ձեռքի և կրծքավանդակի միջև պետք է բանբակից ու թանզիֆից գլանիկ դնել, իսկ ձեռքը նույն դիրքով պահելու համար` վրան ավազով լցված կես կգ-անոց պարկիկ դնել: Լուծանքի ենթարկված ոտքը պետք է ծալել ծնկահոդում` 15-20 անկյան տակ, ծնկի տակ դնել բամբակե և թանզիֆե գլանիկ: Ոտնաթաթը ծալել 90 անկյան տակ և պահել այդ դիրքով հատուկ սարքի միջոցով (մգդակած բամբակով պատած արկղ կամ որևէ տուփ և այլն), որին հիվանդը հենվում է ներբանով:

Այսպիսով, մեջքի վրա պառկած հիվանդի լուծանքի ենթարկված ձեռքը և ոտքը գտնվում են համարյա կիսաուղղվածդիրքում: Հիվանդն առողջ կողքի վրա պառկելիս լուծանքի ենթարկված ձեռքը պետք է ծալել ուսահոդում և արմնկահոդում ու տակը բարձ դնել, իսկ ոտքը ծալել կոնքազդրային, ծնկային և սրունքաթաթային հոդերում, և տակը բարձ դնել: Հիվանդի դիրքը (մեջքից կողքի և հակառակը) կարելի է փոխել 105-2 ժամը մեկ: Ուտելիս, բուժական մարմնամարզության և մերսման, ինչպես նաև հետճաշյա հանգստի և գիշերային քնի ժամանակ վերջույթներին հատուկ դիրք պետք չէ տալ: Շարժումների մնացորդային խանգարումների աստիճանից անկախ` բժշկի խորհրդով նշանակվում է բուժական մարմնամարզություն: Պառկած հիվանդին պետք է սովորեցնել ճիշտ նստել, իսկ եթե ինքնուրույն նստում է, սովորեցնելանկողնուց փոխադրվել կողքի աթոռին կամ թիկնաթոռին: Իսկ եթե հիվանդը կարողանում է կանգնել, պետք է սովորեցնել ճիշտ քայլել` սկզբում հատուկ փայտիկի (իշոտնուկի) միջոցով, այնուհետև` սովորական ձեռնափայտով և վերջապես` առանց դրա: Հիվանդի աշխուժացմանն ուղղված բոլոր միջոցառումները տնային պայմաններում պետք է իրականացվեն բուժաշխատողի օգնությամբ: Բուժական մարմնամարզության պարապմունքների ծրագիրը կազմում են նյարդախտաբանը և բուժական ֆիզկուլտուրայի մեթոդիստը: Խոսքի խանգարման դեպքում պետք է անցկացնել լոգոպեդական պարապմունքներ: Որպես կանոն, խոսքի վերականգնման և բուժական մարմնամարզության պարապմունքներն սկսում են հիվանդանոցում, այնուհետև շարունակում տնային, ավելի ուշ` ամբուլատոր պայմաններում: Կաթվածի թույլ մնացորդային երևույթների դեպքում խորհուրդ է տրվում առողջարանային բուժում (գերադասելի է սովորական կլիմայական պայմաններում):

Սրտի կառուցվածքը և ֆունկցիան:Արյան և ավշային շրջանառություն:

Բոլորս էլ գիտենք, որ մեր օրգանիմում այսպես ասած ամենից կարևոր դերն է կատարում սիրտը, որն անընդհատ ֆունկցիա է կատարում, իսկ եթե այդ ֆունկցիան չկատարի մենք կմահանանք։ Ընդհանրապես մենք մտածում ենք, թե մեր սիրտը շատ հասարակ և պարզ տեսք ունի, բայց իրականում այդպես չէ, այն շատ կարևոր է մեր ամբողջ օրգանիզմի համար, քանի որ շատ թելիկներ կախված են հենց դրանից։ Ամենից վտանգավոր վիրահատությունը սրտի վիրահատությունն է, քանի որ այն ունի շատ փականներ, թելիկներ և եթե դրանցից նույնիսկ մեկը վնասվի մենք չենք ապրի՝կմահանանք։ Դե ինչ հիմա ձեզ ավելի մանրամասն կպատմեմ սրտի կառուցվածքի և նրա ֆունկցիայի մասին։ Եթե հետաքրքրեց՝ մնացեց ինձ հետ։

654931.jpg

Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ: Չափահաս մարդու սրտի զանգվածը կազմում է 250−300 գ:

Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը:

Սիրտը հոծ միջնորմով բաժանվում է աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և փորոքից: Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ:

slide_6.jpg

Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները:

Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ: Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր: Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ:

shutterstock_375878683.jpg

Փականների եզրերից բարակ շարակցահյուսվածքային թելեր են ձգվում դեպի փորոքների պատերը, որոնց շնորհիվ փորոքի մկանի կծկման պահին փականները պահվում են հորիզոնական դիրքում և չեն շրջվում դեպի նախասրտերի խոռոչներ:

Նախասրտերի կծկման պահին փականների փեղկերը կախվում են փորոքների ներսը, և արյունը ազատ շարժվում է նախասրտերից փորոքներ:

Նախասրտերի պատերն ավելի բարակ են, քան փորոքներինը, որը պայմանավորված է աշխատանքի ժամանակ նրանց գործադրած ոչ մեծ ուժով: Այդ նույն պատճառով ավելի հաստ են ձախ փորոքի պատերը, քան աջ փորոքինը: Ձախ փորոքն արյունը մղում է դեպի մեծ շրջան, իսկ աջ փորոքը` դեպի փոքր շրջան:

cor11.jpg

Սիրտն աշխատում է անընդմեջ` արյունը մղելով արյունատար համակարգ և ապա բոլոր օրգաններ ու հյուսվածքներ:

Գիտնականները հաշվել են, որ մեկ օրվա ընթացքում սրտամկանը ծախսում է այնքան էներգիա, որով կարելի է 900 կգ ծանրությունը բարձրացնել մինչև 14 մ բարձրության վրա, և դա արվում է ամբողջ կյանքի ընթացքում` 70−80 տարի և ավելի: Դա բացատրվում է սրտի աշխատանքի որոշակի առանձնահատկությամբ: Սիրտը հաջորդաբար կծկվում և թուլանում է կարճատև հանգստի ընդմիջմամբ:Այն ժամանակահատվածը, որն ընդգրկում է նախասրտի մի կծկումից մինչև մյուսը, կոչվում է սրտային բոլորաշրջան:

Տարբերում են սրտային բոլորաշրջանի 3 փուլ, որոնց տևողությունները մարդու հարաբերական հանգստի վիճակում հետևյալն են.

1. Նախասրտերի կծկման փուլ, որը տևում է 0,1 վրկ: Այդ պահին փորոքները գտնվում են թուլացած վիճակում:

2. Փորոքների կծկման փուլ, որը տևում է 0,3 վրկ, որի ընթացքում նախասրտերը գտնվում են թուլացած վիճակում:

3. Ընդհանուր դադարը, տևում է 0,4 վրկ, որի ժամանակ սիրտը գտնվում է ընդհանուր թուլացման` հանգստի շրջանում:

Heart_anatomy_in_armenian.jpg

Ուշադրություն

Այսպիսով, մարդու հարաբերական հանգստի վիճակում սրտային բոլորաշրջանը տևում է 0,8 վրկ, որից 0,4 վրկ հաջորդաբար կծկվում են նախասրտերն ու փորոքները, իսկ մյուս 0,4 վրկ-ը սրտամկանի թուլացման փուլն է:

Դրանով է բացատրվում, որ սիրտն առանց հոգնածության աշխատում է ամբողջ կյանքի ընթացքում: Հարաբերական հանգստի պայմաններում սիրտը մեկ րոպեում կծկվում է 70−75 անգամ: Սրտի բարձր աշխատունակության պատճառներից է արյունով նրա լավ մատակարարումը:

Միայն հանգստի վիճակում 1 րոպեում նա ստանում է 250−300 սմ³ արյուն, իսկ ֆիզիկական գերծանրաբեռնվածության ժամանակ` մինչև 2000 սմ³:

Սրտի աշխատանքը կարգավորվում է նյարդային և հումորալ ճանապարհով: Պարասիմպաթիկ նյարդային համակարգին պատկանող թափառող նյարդով եկած գրգիռները դանդաղեցնում են սրտի գործունեությունը, իսկ սիմպաթիկ նյարդերը մեծացնում են նրա կծկումների ուժն ու հաճախականությունը: Այդ նյարդերի ազդեցությունը սրտի վրա փոխկապակցված է, փոխհամաձայնեցված:

Սրտի աշխատանքը կարգավորվում է նաև հումորալ ճանապարհով: Այսպես, օրինակ` ադրենալինը, կալցիումի աղերն արագացնում են սրտի աշխատանքը, մինչդեռ ացետիլխոլինը, կալիումի աղերը դանդաղեցնում են այն: Սիրտը որոշակի պայմաններում նաև կարող է երկար ժամանակ աշխատել օրգանիզմից դուրս:

Ուշադրություն

Սրտի աջ նախասրտի պատում գտնվում է բջիջների հատուկ խումբ, որոնցում պարբերաբար գրգիռներ են առաջանում, տարածվում նախասրտերի, ապա փորոքների պատերով: Դրա շնորհիվ սիրտը կարող է ռիթմիկ աշխատել անկախ նյարդային և հումորալ ազդեցությունից: Սրտի այդ հատկությունը կոչվում է ինքնավարություն (ավտոմատիզմ):

 Արյունն օրգանիզմում մշտապես շարժվում է արյունատար անոթների փակ համակարգով: Արյան անընդհատ հոսքն իրականացվում է արյան շրջանառության օրգանների միջոցով, որոնք են սիրտը և արյան անոթները: Սիրտը ռիթմիկ կծկումների շնորհիվ ապահովում է արյան հոսքն արյունատար համակարգում, դրանով իսկ իրականացնում է սննդանյութերի մատակարարումը բոլոր բջիջներին և այնտեղից ոչ պիտանի նյութերի հեռացումը: Արյունատար համակարգի ամենախոշոր զարկերակը աորտան է, որը, սկիզբ առնելով սրտի ձախ փորոքից, անընդհատ ճյուղավորվելով, վեր է ածվում ավելի փոքր զարկերակների, ի վերջո` մազանոթների: Վերջիններս, միմյանց հետ միավորվելով, դառնում են երակներ, որոնցով արյունը վերադառնում է սիրտ:

Ավշաշրջանառության համակարգը, նրա դերը օրգանիզմում: Արյունատար և ավշային համակարգերը սերտորեն կապված են միմյանց հետ: Ավշային համակարգը սկսվում է ավշային մազանոթներից, որոնք կույր պարկանման ծայրով գտնվում են հյուսվածքի միջբջջային տարածքում: Հյուսվածքային հեղուկի հավելյալ քանակը լցվում է ավշային անոթների մեջ և ձևավորվում է ավիշը:

Ավշային անոթները, միմյանց միանալով, առաջացնում են ավելի խոշոր անոթներ, որոնք, ի վերջո, կրծքավանդակում թափվում են արյունատար անոթների երակների (վերին և ստորին սիներակներ) մեջ:

Ավշային համակարգի կարևոր բաղադրամասն են համարվում ավշային գեղձերը, որոնք տեղակայված են ավշային անոթների վրա: Դրանք ոչ մեծ, լոբաձև, վարդագույն երանգով գոյացություններ են, որոնք խոչընդոտում են ավիշ թափանցած վնասակար նյութերի տեղաշարժը, ապա դրանք ոչնչացնում:

Արյան մակարդում: Արյան խմբեր: Ռեզուս գործոն: Արյան փոխներարկում

Արյան մակարդումը:

Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Բացի այդ, արյան մակարդումը խոչընդոտում է վնասված անոթի պատից հիվանդաբեր մանրէների թափանցումն օրգանիզմ: Մակարդումը կատարվում է հետևյալ կերպ. անոթի պատի վնասման ժամանակ արյան թիթեղիկները՝ թրոմբոցիտները, հպվելով վնասված անոթի անհարթ մակերեսին, հեշտությամբ քայքայվում են, որի շնորհիվ արյան պլազմա է արտազատվում հատուկ ֆերմենտ: Վերջինս ազդում է արյան պլազմայում լուծված պրոթրոմբին սպիտակուցի վրա` նրան դարձնելով անլուծելի թելանման ֆիբրին: Ֆիբրինի թելիկներն առաջացնում են ցանց, որի մեջ պահվում են արյան բջջային տարրերը, և առաջանում է խցան՝ թրոմբ, որը և փակում է վնասված անոթի լուսանցքը: Հետագայում թրոմբը լուծվում է, իսկ անոթի վնասված մասը՝ վերականգնվում: Արյան մակարդումը տեղի է ունենում 3−8 րոպեում, ընդ որում, որքան փոքր է անոթի լուսանցքը, այնքան մակարդումն ավելի արագ է կատարվում:

ris38.jpg

Արյան մակարդման արագությունը կախված է նաև ջերմաստիճանից. բարձր ջերմաստիճանում այն արագանում է, իսկ ցածրում՝ դանդաղում: Արյան մակարդմանը նպաստող գործոններից են կալցիումի իոնները և K վիտամինը: Ժամանակ առ ժամանակ լյարդի բջիջներում առաջանում է հեպարին կոչվող հակամակարդիչ նյութը և մղվում արյան հուն, որպեսզի անոթներում արյունը չմակարդվի կամ առաջացած մանր թրոմբները լուծվեն, հակառակ դեպքում կարող է խանգարվել արյան շարժումն անոթային համակարգում: Արյան մակարդման գործընթացը կարող է խանգարվել տարբեր պատճառներից, որի հետևանքով արյան անոթի վնասվածքից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն: Օրինակ` ժառանգականորեն պայմանավորված հեմոֆիլիա հիվանդության ժամանակ արյունը չի մակարդվում, և անոթի պատի ամենաչնչին վնասվածքը վտանգավոր է կյանքի համար:

trombocity.jpg

Արյան փոխներարկում:

Արյան մեծ քանակի կորուստների դեպքում պակասում է էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակը, ընկնում է արյան ճնշումը: Արյան զանգվածի 1/3-ի կորուստը կյանքին վտանգ է սպառնում: Այդպիսի դեպքերում հիվանդին փոխներարկում են առողջ մարդուց վերցված արյուն: Արյուն տվող անհատը կոչվում է դոնոր, իսկ ընդունողը՝ ռեցիպիենտ:

dieta_krovi.jpg

Փոխներարկման համար դոնորից վերցված արյան վրա նախապես ավելացնում են հակամակարդիչ նյութ և փակ անոթում պահում սառը պայմաններում: Նախկինում արյան փոխներարկման փորձերը մատնվում էին անհաջողության: Պատճառն այն էր, որ հաճախ դոնորի արյան էրիթրոցիտներն ռեցիպիենտի արյան մեջ կպչում էին միմյանց, սոսնձվում և փաթիլավորվում: Այդ երևույթը կոչվում է ագլյուտինացիա: Նման դեպքում էրիթրոցիտներն արագ քայքայվում են, և հիվանդի վիճակը խիստ ծանրանում է: Ագլյուտինացիան առաջանում է այն պատճառով, որ էրիթրոցիտների մակերեսին կան որոշակի սպիտակուցներ՝ ագլյուտինոգեններ (հակածիններ), որոնք ռեցիպիենտի արյան պլազմայում փոխազդեցության մեջ են մտնում ագլյուտինինների (հակամարմինների) հետ:

Արյան խմբեր:

b4df33a2dfa7ff8737860a49981f6100.jpg

 Բացահայտվել է, որ էրիթրոցիտների մակերեսին կարող են լինել A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝  α և β ագլյուտինիններ:Ըստ նրանց առկայության` տարբերում են արյան չորս խմբեր (տե՛ս աղյուսակը): Այսպես` որոշ մարդկանց (արյան I խումբ) էրիթրոցիտներում բացակայում են A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում առկա են α և β ագլյուտինիններ: Արյան II խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են միայն A ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ β ագլյուտինիններ: Արյան III խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ α ագլյուտինիններ: Արյան IV խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում կան A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում  ագլյուտինիններ չկան: Այսպիսով` արյան I խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլորին, որովհետև նրանում չկան A և B ագլյուտինոգեններ, II և III խմբերին պատկանող արյունը կարելի է ներարկել համապատասխանորեն իրենց և IV խմբերին: IV խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել միայն IV խմբի արյուն ունեցող մարդկանց (տե՛ս աղյուսակը): Այդ պատճառով արյան I խումբը համարվում է համընդհանուր դոնոր, իսկ IV խումբը՝ համընդհանուր ռեցիպիենտ: Եթե չկատարվի արյան խմբերի ճիշտ ընտրությունը, ապա փոխներարկման ժամանակ արյուն ընդունող օրգանիզմում կարող է տեղի ունենալ ագլյուտինացիա` էրիթրոցիտների քայքայում, և ավարտվել մահով: Արյան խմբերը որոշող հակածինները ժառանգաբար փոխանցվում են սերնդեսերունդ և չեն փոխվում կյանքի ընթացքում: Մարդկանց 40−50%-ը ունի առաջին խմբի արյուն, 30−40%-ը` երկրորդ, 10−20%-ը՝ երրորդ, իսկ 5%-ը՝ չորրորդ խումբ: 

Untitled-1.png

Ռեզուս գործոն:

Այդ գործոնը հատուկ սպիտակուցային նյութ է, որն առաջին անգամ հայտնաբերվել է ռեզուս-մակակ կապիկի էրիթրոցիտներում: Մարդկանց 85%-ի մոտ էրիթրոցիտներում առկա է ռեզուս գործոնը, ուստի նրանք կոչվում են ռեզուս դրական (Rh+), իսկ 15% մարդկանց էրիթրոցիտներում այն բացակայում է (Rh−): Եթե ռեզուս դրական արյունը ներարկվում է ռեզուս բացասական արյուն ունեցող մարդկանց, ապա վերջիններիս արյան մեջ, ի պատասխան օտարածին սպիտակուցի, առաջանում են հակամարմիններ: Բոլոր այն դեպքերում, երբ այդպիսի մարդկանց երկրորդ անգամ են ներարկում ռեզուս դրական արյուն, տեղի է ունենում էրիթրոցիտների քայքայում, հիվանդը կորցնում է գիտակցությունը և կարող է մահանալ:

vliyanie-otritsatelnogo-rezus-faktora-materi-na-polozhitelnyiy-rezus-faktor-u-rebenka-460x303.jpg
Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы