Ազգագրական փառատոն 2020

Այսօր օրը ուրբաթ սպասված տոն օր էր: Հինգշաբթի օրը պատրաստեցինք փախլավա ընկեր Թամարի հետ:

Այսօր մեր քոլեջի ծեսերից էր նաև դդմատոնի ծեսը: Քոլեջում խոհարարներից բացի նաև կային ուսուցիչներ և սովորողներ 1-ին կուրսի: Պատրաստել էինք տարբեր ուտեստներ որոնցից էին ղափաման, փախլավան, կոտլետը, նաև մեր սիրելի ընկեր Արտակի ու մեր պատրաատած գինին:

Շատ համեղ էր ամեն ինչ թե ուտեստները և թե գինին:

Համեղություններով լի զարդարված սեղաններ կաին, ծիսական երգեր ու պարեր:

Իսկական տոնական եռուզեռ էր տիրում կրթահամալիրի բոլոր օղակներում։ Կրթահամալիր հյուր էին եկել տարբեր մարզերից ուսանողներ և նաև ծնողներ մասնակցելու մեր դդմատոնի ծեսին: Քոլեջ նաև հյուր էր եկել <<Ակունք>> ազգագրական համութը:

Նրանք մեզ համար երգեցին ազգագրական երգեր, իրենց երգերի ներքո մենք շուրջ պար բռնեցինք և սկսեցինք պարել:

Ավարտվեց նաև այս մի ծեսը: Ես հպարտ եմ որ սեբաստացի եմ, քանի որ ամեմ օր ձեռք եմ բերում տարբեր հմտություններ: Շնորհակալ եմ ամեն օրս տոն դարձնելու համար:

Հարիսայի ծես

Ծեսը, որևէ  սովորույթի  կատարումն ու կարգն է: Ընդհանրապես ավանդաբար եկող սովորություն` սովորույթ, որը տարիներ, դարեր շարունակ նույն կերպ կատարվել է, կամ չնչին փոփոխություններով: Տոնը մարդուն ուղեկցում է իր կյանքի ողջ ընթացքում, և հենց այդ ժամանակահատվածում էլ ձևավորվում, զարգանում և սովորույթի է վերածվում: Այս առումով մեծ է միջավայրի ու այդ ժամանակահտվածում ընդունված սովորույթների դերը: Բուն տոնն արդեն իսկ ուրախություն է, ցնծություն, միասնականության գաղափար: Ազգերի, մարդկության «կյանքի» ընթացքում որոշ ծեսեր մոռացվում են, նորերն են ստեղծվում, եղածները փոփոխվում են: Եթե ամեն սերունդ ծեսին իր կյանքից մի բան չավելացնի, այն աստիճանաբար կմարի:  Ծեսի իրականացնումը դպրոցում ինքը ծես է` կրթական ծես, որի իրագործումը կրթական գործընթացում կրթություն է կյանքով: Ծեսերն այսօր մենք իրականացնում ենք որպես գործունեության ձև, որով ապրում ենք` խաղում է, երգում, պարում, ընկալում ու ճանաչում: Որքան էլ կարևոր են հնուց փոխանցված ծեսերն ու ավանդույթները, դրանց նորացումն ու, առավել ևս, նորերի ստեղծումը պակաս կարևոր չեն:  «Հարիսայի Ծեսը» կրթահամալիրյան այն սիրելի օր-տոներից է, որին նախորդում է մի ողջ շաբաթվա նախագծային գործունեություն, էլ չասենք, որ ծեսն ունի իր նախածեսը՝ ԹԹվի ծեսը: Կրթահամալիրում դժվար է պատկերացնել հարիսան առանց թթվի: Ստացվում է, որ ծեսից ծես ծնվեց, կապվեցին միմյանց, հարստացնելով գաղափարը: Հարիսայի ծեսը կրթահամլիրի տոնի անբաժան մասն է, օրը տոնախմբությունից զատ, նշանավորովում է նաև ավանդական հարիսայի համտեսով՝ մեծով-պստիկով, որպես միասնականության, մեկ սեղանի շուրջ նստելու, սիրելի ուտելիքի վայելքի ընթացք:
Հարիսան հայկական ազգային ուտեստ է: Մեր նախնիներն այն պատրաստել են ձավարեղենից, ինչը նախնական մշակման է ենթարկվել սանդի եւ երկանքի միջոցով, որոնք հայկական գործիքներ են: Ի վերջո, լինելով հյուրասեր ազգ, չէին կարող ուտելիքին որպես խորհուրդ ու միավորելու ևս մեկ խթան չնայել: Խոհանոցը մշակույթի մի մաս է, իսկ մշակույթը` պատմության. հացահատիկային  ճաշատեսակները պետք է կապել նստակեցության հետ, հետեւաբար հացահատիկային կերակուրը չի կարող քոչվոր ժողովրդի ազգային ուտեստ համարվել, այստեղից էլ բխումը հենց հայի աշխատասեր լինելու ու իր գործին նվիրյալ լինելու ազգային բնութագիրը:
Պատահական չէ, որ հայերենում խոհարար բառը նշանակում է “միտք անող մարդ”: Եթե կտրվենք ազգային խոհանոցից, ապա չենք կարող խոսել նաեւ ազգային երաժշտության, գրականության, ճարտարապետության եւ այլնի մասին: Ասում են՝ 2000 տարի առաջ հարիսա ենք կերել: «Հարիսայի ստեղծման օրն ու ժամանակը դժվար է ասել, բայց պատրաստման եղանակն ու գործիքները զուտ հայկական են: Պատրաստել են ձավարից, որը զուտ հայկական մթերք է, միայն հայերն են նրա մշակմամբ զբաղվել, թոնիրը, որի մեջ եփել են, նույնպես հայկական: Հարիսա պատրաստում են գառան կամ հավի մսից, նաև ուտելի խոտաբույսերից ու բանջարեղենից:
«Առաջին նստակյաց տնտեսություն ունեցվող ժողովուրդը, այսինքն այն մարդիկ, ովքեր նստակյաց ապրել ու հաց են մշակել, հայկական բարձրավանդակի ժողովուրդն է, այսինքն` հայերը: Այս ամենը ամրագրված է ժայռապատկերների վրա, որտեղ պատկերված են արորը, գութանը, հացահատիկը: Եթե հացահատիկ կա, նշանակում է արդեն, որ հայկական է: Նույնիսկ մեր պատմիչներից գիտենք, որ հայկական բանակը առվազն 2000 տարի օրը սկսել է հարիսա ուտելով ու մինչ այսօր էլ այդպես է»: Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։

Թթուդրիկի ծես։

Այսօր 1/1 կուրսի ուսանողները հավաքվեցին Սուրբ Երրորդություն բակում ընկեր Մարիամի ընկեր Նելլիի և ընկեր Լիլիթի հետ ներս մտանք և պատրաստվեցինք ժամերգության։

Եկավ Աշոտ Բլեյանը և սկսեցինք բոլորով երգել,այսօր 2֊րդ դասարանի փոքրիկները մեկնում են դեպի արատես 3 օրով մենք երգեցինք մեր վերջին երգը և նրանց բարի ճանապարհ մաղթեցինք։ Ավարտելուց հետո դուրս եկանք եկեղեցուց հավաքվեցինք բակում և քայլելով գնացինք դեպի քոլեջ։ Այսօր մեր քոլեջի թթուդրիկի ծեսն էր,և մենք 1֊ին կուրսի ուսանողների և դասավանդողների հետ միասին սկսեցինք մաքրել, լվանալ և կտրատել բանջարեղենը։

Բանջարեղենը լվանալուց հետո 1/3֊ի ուսանողները եկան մի քանի բանջարեղեն վերցրեցին,որպեսզի գեղեցիկ ձևավոր կտրատեն։

Լվացած բանջարեղենը տեղավորեցինք տարաների մեջ

և պատրաստեցինք աղաջուրը,

իսկ հետո սկսեցինք մաքրել բազուկը և սխտորը։

Ընկեր Թամարի, ընկեր Կարինեի և ընկեր Մանիկի օգնությամբ սկսեցինք դասավորել մթերքները, իսկ հետո 2֊րդ կուրսի տղաները լցրեցին աղաջուրը։

Վերջացրեցինք մեր թթուդրիկը։ Ընկեր Նելլիի օգնությամբ պատրաստեցինք քաղցր սուջուխ,

իսկ ընկեր Մարիամի օգնությամբ 2֊րդ կուրսի ուսանողները պատրաստեցին սերկևիլի մուրաբա։

Քոլեջի բոլոր կուրսի տղաները ընկեր Արտակի օգնությամբ գինու լաբորատորիայում թորեցին գինին։

Այսօր շատ ուրախ օր անցավ քոլեջում, բոլորը շատ ուրախ էին։

Սա 1/1 կուրսի ուսանողների խոհարարուհին էր։

Ուսումնական մառան,կիտրոնի մուրաբա

Վայրը’ քոլեջ, ուսումնական մառան։

Օրը’ նոյեմբերի 25

Նախագծի համակարգող’ Մարիամ Մխիթարյան։

Մասնակիցներ՝ քոլեջի սովորողներ, դասավանդողներ։

Նպատակը՝

  • սովորողներին ծանոթացնել հայակական ավանդական խոհանոցային հմտություններին
  • տեխնոլոգիական կարողությունների ձևավորում

Ընթացքը`

  1. Նախորդ օրը գնած, ընտանեկան այգիներից հավաքած անհրաժեշտ մթերքը նախապատրաստել աշխատանքը սկսելու համար

Անհրաժեշտ տեխնիկա և պարագաներ

* Ֆոտոխցիկ

*աշխատանքային հագուստ

* գոգնոց, ձեռնոց, գլխարկ

*անհրաժեշտ մթերք

Մասնակիցներ

Քնարա Գրիգորյան

Լուիզա Մելոյան

Նարինե Ավետիսյան

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы