Հասարակական նախագիծ

Նախագծի շրջանակներում մոտենում ենք անցորդներին։
Մոտենալու նպատակը ՝ քանի որ մեր երկիրը վերջին շրջանում հայտնվել էր ծանր վիճակում, և մարդիկ խորը հիասթափություն են ապրում, որոշները շարունակում են ապրել՝ մտածելով, որ ամեն ինչ ավարտված է, ցանկանում ենք այս փոքրիկ նախաձեռնությամբ որոշ չափով ուրախացնել նրանց։
Ցանկանում ենք, որ մարդիկ միշտ դրական լիցքեր ունենան, շարունակեն ապրել, որպեսզի նրանք հասկանան , որ ոչինչ կորած չէ և ամեն ինչ դեռ առջևում է։
Ներկայացնեմ, թե ինչպես ենք իրականացնելու մեր նախաձեռնությունը։ Մոտենում ենք պատահական անցորդների։ Մեր ձեռքում պահում ենք կոնֆետ։ Մոտենալով նրանց խնդրում ենք, որպեսզի հարվածեն մեր ձեռքին և կոնֆետը նրանց ենք տալիս։
Նախաձեռնությունը փոքր է, բայց կարևորն այն է, որ ի սրտե է արվում։ Քանի որ մենք արդեն իրականացրել ենք այն, դուք կարող եք դիտել և տեսնել , թե ինչպես ուրախացան նրանք։ Պարզապես պետք է մի փոքր ուշադրություն։ Նրանք այդ պահին մոռացան իրենց հոգսերը։
Շատ շնորհակալ ենք ընկեր Էլյաին նմանատիպ հիանալի նախագիծ համակարգելու համար։
Նախագծի կատարման ամսաթիվը ՝ 19.05.2021

Տեսաֆիլ

Հեռավար առցանց ուսուցում հասարակագիտությունից 18-22 մայիսի։

 Թեմա՝ <<Անցած թեմաների ամփոփում>>

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հասարակագիտություն>> առարկայի ձեր անցած թեմաները։  (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 10-11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Ընտրե՛ք հասարակագիտական որևէ թեմա, որի մասին նախկինում աշխատանք չունեք։ ազատ ընտրությամբ։ 

  1. Ներկայացրե՛ք յուրաքանչյուր ձեր ընտրած թեմայի մասին հետաքրքիր մի աշխատանք, որի մեջ կպարունակի ոչ միայն թվյալ թեմային վերաբերող ընդունված նյութեր, այլ նաև կլինեն ձեր կարծիքները, վերլուծությունները և քննադատությունները։
  2. Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), մայիսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում։
56da0804bf73971c9f8ba90960adbf534bccji

Հեռավար առցանց ուսուցում հասարակագիտությունից 11-15 մայիսի։

Պատերազմը և քաղաքականությունը
Թեմա՝ 1. <<Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Ինչու՞ Խորհրդային Ադրբեջանը 1988 թ․-ին որդեգրեց Սումգայիթում, Կիրովաբադում, Շամխորում և Բաքվում հայերի նկատմամբ բռնություններ և կոտորածներ կազմակերպելու քաղաքականությունը։ Ինչի՞ էր ձգտում դրանով Ադրբեջանը։

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ձգտում էին հարցը լուծել օրինական կարգով՝ դիմելով Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին: Ի պատասխան այդ քաղաքական դիմումի՝ Ադրբեջանի իշխանությունները բռնություններ սկսեցին: Ադրբեջանը ձգտում էր ԼՂԻՄ-ը պահել իր կազմի մեջ:

  • Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ կատարվող հանցագործությունների նկատմամբ, ինչու՞ էին լուռ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները։

Իրադարձությունները տեղի էին ունենում ԽՍՀՄ կենտրոնական իշխանության լուռ համաձայնությամբ, իսկ հետագայում ԽՍՀՄ գերագույն խորհուրդը մերժեց ԼՂԻՄ մարզային խորհրդի դիմումը:

  • Ինչու՞ Ղարաբաղի հայությունը գնաց զինվորագրվելու և զինված պայքարի քաղաքականությանը։ Չկա՞ր այլ ելք։

Քանի որ ակնհայտ էր դառնում ինքնավար մարզի հայ բնակչությանը սպառնացող վտանգի ահագնացումը, և այլ ելք չկար:

  • Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Շուշիի ազատագրումը։

Կարևոր նշանակություն ունեցավ Շուշիի ազատագրումը, որի շնորհիվ Ղարաբաղի զինված ջոկատները կարողացան ամրանալ իրենց համար առավել անվտանգ բնագծերում:

  • Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Լաչինի միջանցքի ազատագրումը։

Դրա շնորհիվ զգալիորեն կրճատվեց ռազմաճակատի գիծը, մեծացավ ինքնորոշված Արցախի տարածքը պաշտպանելու հնարավորությունը, նրա շուրջը ձևավորվեց ներկայիս անվտանգության գոտին:

  • Ի՞նչն է Արցախի համար <<Անվտանգության գոտին>>։

«Անվտանգության գոտի» ասելով նկատի ունենք Լեռնային Ղարաբաղի այն շրջանները, որոնք 1921 թ. հուլիսի 5-ի դեկրետով անցել են Ադրբեջանական ԽՍՀ-ին, սակայն վերջինիս կողմից չեն ներառվել 1923 թ. ստեղծված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մեջ:

  • Ինչու՞ ԽՍՀՄ փլուզումից հետո Ղարաբաղի հարցը ձեռք բերեց այլ իրավա-քաղաքական բնույթ։

Քանի որ 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդը:

  • Ինչո՞վ են տարբերվում <<զինադադարը>> և <<հաշտությունը>>։

Զինադադարը պատերազմող կողմերի միջև ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու փոխադարձ համաձայնությունն է, իսկ հաշտությունը՝ Համաձայնություն պատերազմող կողմերի միջև՝ ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղ վիճակի անցնելու մասին:

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա, փորձե՛ք լուծել Արցախյան խնդիրը,  չառաջնորդվելով ազգային տրամադրություններով։ Օգտվե՛ք հայկական և ադրբեջանական դիրքորոշումներից։
    Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), մինչև մայիսի 15-ը։
62c777242febbf4826b0061537228033

Մայիսյան Հավաք՝ հայոց պատմություն, հասարակագտություն և էկոլոգիա։

Բարև ձեզ, նախ ուզում եմ ողջունել բոլորիդ։ Ես Լիլիա Ռուստամյանն եմ, սովորում եմ քոլեջի 1-ին կուրսում, նախադպրոցական բաժնում։ Կխոսեմ էկոլոգիապես վնասակար կոսմետիկ միջոցների մասին։ Նախագիծը գրավեց բոլորի ուշադրությունը և բոլորը մասնակցեցին մեծ սիրով։ Իմ էկոլոգիապես վնասակար  կոսմետիկ միջոցը, եղել է ալկոգելը, որը այս իրավիճակում դարձավ ամենաարդիական նյութը։ Ալկոգելը չի եղել Ինձ համար վնասակար։ Օգտակար հատկություն նա է, որ ալկոգելից չեն չորացել իմ ձեռքերը, այլ ավելի փափուկ են դարձել։ Նախագիծը կատարել եմ մենակ։  Այս նախագծից չեմ ունեցել դժվարություններ այլ ստացել եմ տեղեկություներ որը իսկապես օգտակար դարձավ ինձ համար:  Եղավ տեսադաս որի ժամանակ էլ 1-ին կուրսի ուսանողները ներկայացրեցին իրենց կոսմետիկ միջոցներ նախագիծը։ Տեսադասի ընթացքում քննարկեցինք շատերի նյութերը, ինձ առավել գրավեց 1/2 կուրսի Դիաննա Բարսեղյանի նյութը, այն Նաիրյան կոսմետիկայի մասին էր, և քանի որ իմ դեմքը ամեն տոնային կրեմ չէ որ ընդունում է Դիանայի հետ խոսելուց հետո հասկացա, որ նաիրյան վիռմայի բոլոր արտադրանքների հիմնական մասը բաղկացած է բույսերից որ էլ ինձ գրավել էր։ Ես ընտրեցի ինձ համապատասխան տոնային կրեմը գույնը և պատվիրեցի, այդ տոնային կրեմի հիմնական բաղադրիչը ծիրանի կորիզն էր, որով և պատրաստված էր տոնային կրեմը  Պատվերը ստանալուց հետո օգտագործեցի այն , հասկացա որ այն իմ դեմքին շատ համընկնում է և իմ դեմքը ծիրանի կորիզով պատրաստված տոնային կրեմից էլ ավելի է թարմանում և որոշեցի, որ կօգտագործեմ միայն այդ վիռմայի տոնային կրեմը։ Շնորհակալություն եմ հայտնում այդ ֆիրման խորհուրդ տալու համար։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Ընկեր Նելլին և ընկեր Թամարին , ովքեր կազմակերպեց այս հրաշք նախագիծը։ Իսկ ինչ է տվել ինձ նախագիծը, կասեմ որ ստացա մեծ բավականություն լսելով տարբեր կոսմետիկ միջոցների մասին։ Այսքանը հուսով եմ հետաքրքիր էր։ Ցտեսուցյուն։ 

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы