Հարոց պատմություն հեռավար առցանց ուսուցում 6-10:

Կիլիկիան Հայաստանը:

Անիի Բագրատունյաց թագավորու­թյան անկումից (1045) մի քանի տասնա­մյակ անց հայ ժողովուրդը նոր պետակա­նություն է կերտել Փոքր Ասիայի հարավարևելքումՄիջերկրական ծովի հյուսիսարևելյան մեր­ձափնյա երկրամասումԿիլիկիայում: Պե­տությունն ապրել է զարգացման երկու փուլՄեծ իշխանապետության (1080-1198) և թագավորության (1198-1375): Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավարևելյան մասում։ Նրա հարավում Միջերկրական ծովն է, հյուսիսում՝ Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնաշղթան։ Նրա կենտրոնական մասով հոսում են Սարոս (այժմ՝ Սեյհան), Ջեյհան և այլ գետեր, որոնք սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից։ Կիլիկիան անմիջապես հարևան է պատմական Հայաստանի գավառներին՝ սահմանակցում է Փոքր Հայքին։ Բնակլիմայական պայմաններով բաժանվում է երեք խոշոր հատվածների՝ Լեռնային Կիլիկիա, Դաշտային Կիլիկիա և Բլրոտ Կիլիկիա։ Ոմանք ենթադրում են, որ «Կիլիկիա» անվանումն առաջացել է եբրայերեն ֆելկիմ, ֆաչեկ կամ հունարեն կալիս, կալիկա «քարքարոտ» բառերից։ Հայերի մոտ Կիլիկիան հայտնի է եղել Սիսուան անունով: Հնագույն ժամանակներից Կիլիկիայի հիմնական բնակիչները հայերն էին, ասորիները, հրեաները և հույները: X դում Կիլիկիայում հայ բնակչու­թյունն այնքան է ստվարացել, որ Հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին (973-992) այնտեղ ստեղծել է հայկական նոր եպիսկոպոսություններ: Հայերի համար Կիլիկիայում բարենպաստ պայմաններ են ստեղծվել, երբ Բյուգանդական կայսրությունը Մանազկերտի ճակատամարտում (1071) պարտություն է կրել սելջուկ թուրքերից: 1042-80-ին Դաշտային Կիլիկիայի կառա­վարիչը կայսրության նշանակած Վասպուրականի իշխաններից Ապլղարիպ Արծրունին էր: XI դի 2-րդ կեսին Լամբրոն բերդաքաղաքին ու շրջակա տարածքին տիրել է Ապլղարիպի փեսանգանձակեցի իշխան Օշինը, Պապեռոն բերդաքաղա­քին ու շրջակայքինՆաթանայելյանները (Նատալինյաններ), Քարուտ Կիլիկիայինիշխան Խաչատուրը, Կիլիկիայի արևեյան շրջաններինՓիլարտոս Վարաժնունին: Վերջինիս իշխանության փլատակների վրա ձևավորվել է Գող Վասիլի (Կամսարականների իշխանատոհմից) իշխանու­թյունը (գոյատևել է մինչև 1112-ը): Են­թադրվում է, որ «Գող» մականունը նա ստացել է ռազմական հաջող գործողություննե­րում խորամանկության համար: XII դ. սկզբին հայկական իշխանություններից շատերը կործանվել են խաչակիր ասպետների ձեռքով:

Վանի համահայկական թագավորությունը:

Ք.ա. IX դ. 30-ական թվականներին Հայկական Լեռնաշխարհի տարածքում հիշատակվում են տասնյակ իշխանություններ: Ուրվագծվում են մի քանի կարևոր կենտրոններ, որոնց շուրջ համամախմբված են համադաշնություններ կազմած մանր պետական կազմավորումները:Արարատյան դաշտում և դեպի արևմուտք` մինչև Տայք ընկած շրջաններում, Սևանա լճի ավազանում, Սյունիքում և հարակից շրջաններում տարածվում էր Էթիունյան համադաշնությունը: Վերջինիս զարգացման բարձր մակարդակի մասին են վկայում Լճաշենի (Սևանա լճի արևմտյան ափին) պեղումներից հայտնաբերված բացառիկ նյութերը (զենք ու զրահ, կենցաղի առարկաներ, արձանիկներ, զարդեր և այլն): Դա փաստորեն Հայկազունների Արարատյան թագավորությունն էր` իր համադաշնությամբ: Լեռնաշխարհի հյուսիսարևմտյան շրջաններում ուրվագծվում է Դիաուխիի (Տայք) շուրջ կազմավորված մյուս համադաշնությունը: Երրորդ խոշոր համադաշնությունը կազմվել էր հարավում` Վանի շուրջը, որի հիմքի վրա էլ բարձրացավ Վանի համահայկական հզոր թագավորությունը: Ք.ա. IX դարի 80-70-ական թթ. Հայկական լեռնաշխարհի հարավում Նաիրյան երկրների փոխարեն հիշատակվում է մեկ միասնական Նաիրի պետական կազմավորումը: Ք.ա. մոտ 830-ական թվականներին Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքն է հիմնադրում Սարդուրի I-ը (մոտ Ք.ա. 835-825 թթ.): Ասուրերեն գրված Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն կոչում է <<Նաիրի երկրի արքա>> և ներկայանում <<մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա…>> տիտղոսաշարով: Ասորեստանյան աղբյուրներում թագավորությունը կոչվում է Ուրարտու, իսկ տեղական արձանագրություններում` Նաիրի և Բիայնիլի: Վերջինս կապվում է Վանի անվան հետ, այդ պատճառով էլ գիտության մեջ թագավորությունը հայտնի է նաև որպես Վանի թագավորություն: Աստվածաշնչում այն հիշատակվում է <<Արարատյան թագավորություն>> անվամբ: <<Նաիրի>>, <<Ուրարտու>>, <<Բիայնիլի>> և <<Արարատ>> անուններից բացի, թագավորությունըերբեմն հիշատակվում է նաև <<Կուտիական երկիր>> անվանումով, ինչը գալիս է Ք.ա. XXIII-XXII դարերից և կշարունակվի նաև ՀայկազունԵրվանդականների ժամանակաշրջանում: Սարդուրի I-ը ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է մեկ անգամ` Ք.ա. 833 թվականին, Սալմանասար III-ի զորքերին դիմակայելու առնչությամբ: Այդ ժամանակ Վանի թագավորությունը տարածվում էր ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ` Տիգրիսի վերին հովտում:

Շաբաթվա ամփուփան օրագիր։

Ես՝ Լիլիան եմ, <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի ուսանող, և շատ ուրախ եմ, որ կրթահամալիրի սան եմ։ Մի փոքր ներկայացնեմ անցաց շաբաթվա ամփոման մասին։ Սեբաստացիներս, առանց խուճապի շարունակում ենք կատարել մեր արջև տրված առաջադրանքները և նախագծերը։ Առաջադրանքները կատարել եմ մեծ սիրով և բավականին ակտիվ եմ եղել։ Չեմ կարծում, որ որևէ ուսանող առաջադրանքնրը հաճույքով չի կատարել։ Մեզ տրված էր ընտանեկան նախագծեր, որը ես կատարել եմ մեծ սիրով, իմ ընտանիքի անդամների հետ միասին։ Հեռավար առցանց ուսուցումը յուրաքանչյուր սովորողի ընձեռնեց ավելի հմտորեն տիրապետել առցանց ուսուցմանը նաև բոլորս ավելի հմտորեն կարողանում ենք աշխատել համակարգչի հետ։ Շնորհակալությունս եմ հայտնում դասավանդող ուսուցիչներին , որոնք համբերատար հետևում են մեր հեռավար ուսուցմանը ։

Կատարված նախագծեր։

Գրականություն հայոց լեզու։

Ընթերցողական նախագծեր։

Չարենցյան նախագիծ։

Հովհաննես Թումանյան։

Իմ Ընտրանին։

Ռուսաց լեզու։

Ռուսաց լեզվի նախագիծ։

Էկոլոգիա։

ՀՀ- բուժիչ դեղաբույս Ալոե վերա։

Էկոլոգիական, բնագիտական, տեխնոլոգիական նախագիծ։

10 of the best Armenian Wines։

Լրագրողական հետախուզություն: Էկոլոգիապես վնասակար կոսմետիկ միջոցներ:

Զատկական նախագծեր։

Գինու պիտակ իմ պատկերացմամբ:

Մեդիաբացիկները։

Ձոն տեխնոլոգիական-ընտանեկան ստուգատես:

Կատարում եմ ժողովրդական երգ <<Ծառ ծաղկեցավ>>։

Գարունը հակաբացիլ։

Պատուհանից այն կողմ

Մարզական Ստուգատես։

Մարզական ստուգատես նետաձգության պատմությունը։

Ընտանեկան նախագծեր։

Ձոն ընտանեկան ստուգատես: 1

Ընտանեկան նախագիծ 2

Կորոնավիրուս։

Ինչով զբաղվել  մեկուսացման այս օրերին։

Կորոնավիրուս

Իմ անհատական պլանը։

Անհատական պլան։

Մարզական Ստուգատես: Նետաձգության պատմությունը:

FITA-ն ստեղծվել է 1932 թվականին։ Աշխարհի առաջնությունները նույնպես սկսել են անցկացվել 1931 թվականից։ 1950-ական թվականների կեսերց զարգացավ կառավարումը Մ1 և Մ2, ինչն էլ մտավ հայտնի մրցույթների ծրագրի մեջ։ Նետաձգությունը թափանցեց Օլիմպիական խաղերի մեջ 1900թվականին։ 1900, 1904, 1908 և 1920 թվականներին խաղի ծրագրում մտցրվեց տարբեր, ոչ ստանդարտ կարգապահություն (կրակոց 50, 60, 80 բակ և այլն)։ 1924 թվականից այս ձևը հանվեց ծրագրից, ընդհանուր կանոնների բացակայության պատճառով, և վերադարձավ 1972 թվականի խաղերին։ ԽՍՀՄ-ում նետաձգությունը դարձավ հայտնի սպորտի տեսակ 1960-ական թվականներից։ 1971 թվականին առաջին աշխարհի չեմպիոնուհին դարձավ Էմա Գապչենկոն։ Մարզաձևի զարգացման հիմնական կենտրոնները հայտնվել են Մոսկվայում, Կենտրոնական ասիաում, Կովկասում և Բաիկալում։ Առավել հաջող Խորհրդային մարզիկները հանդես եկան Օլիմպիական խաղերում Մոսկվայում, որտեղ անհատական առաջնությանը չեմպիոնուհի դարձավ Կետեվան Լոսաբերիզդեն։1980-ական թվականների սկզբներին նետաձգության մեձ ստեղծվեց նոր կանոն, որով նախաձեռնվում էր մտցնել խաղի մեջ դինամիկա և զվարճանք՝ դուելային մենամարտեր Օլիմպիական համակարգում։ 1988 թվականից Օլիմպիական խաղերում ավելացավ թիմային մրցաշարեր։1999-2000-ական թվականներին կանոնները մշտապես փոփոխվում էին։ 2008 թվականի Օլիմպիական խաղերից հետո պլանավորվում էր մեծ փոփոխություններ, ինչը նետաձգությանը դարձնում էր ավելի մոտբիաթլոնին։ Միավորների հաշվարկը պետք է լիներ ըստ սկզբունքի՝ «խփեց-չխփեց»։ Ուժեղ նետաձիգները 1950 թվականից մինչև 1980 թվականներին ընդգրկվում են ԱՄՆ-ի թիմի մեջ։ Այդ ժամանակներում սպորտի այդ տեսակի մեջ լիդերներն էին՝ Հարավային Կորեան, ԱՄՆ-ն, Չինաստսնը, Իտալիան։

Ընտանեկան նախագիծ

Ասմունքում ենք ես ու իմ սիրելի տատիկը: Հովհաննես Թումանյան «իմ սերը»» մեր սիրած բանաստեղծությունը:

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы