Հեռավար առցանց ուսուցում կենսաբանությունից 11-15 մայիսի։

Կաթնասունների ընդհանուր բնութագիրը

Կաթնասունները ողնաշարավոր կենդանիների ամենաբարձր կազմավորում ունեցող կենդանիներ են։ Բեղմնավորումը ներքին է, ծնում են կենդանի ձագեր և նրանց կերակրում կաթով, որտեղից և դասի անունը։ Տաքարյուն են, սիրտը քառախորշ է, մարմինը ծածկված է մազերով, ունեն տարբերակված ատամներ, ականջախեցի, մաշկը հարուստ է գեղձերով։ Ոտքերը գտնվում են փորի տակ, իրանը գետնից բարձր է։ Ժամանակակից կաթնասունները բաժանվում են երկու ենթադասերի՝ նախագազանների և իսկական գազանների: Կաթնասունների մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից և պոչից։ Մաշկը կազմված է վերնամաշկից և բուն մաշկից։ Քուն մտնող կենդանիների համար ճարպը համարվում է էներգիայի և ջրի աղբյուր։ Կաթնասունների մազերը, ինչպես սողունների թեփուկները և թռչունների փետուրները, կազմված են եղջերային նյութից։ Կաթնասունների մազածածկույթը պարբերաբար փոխվում է։ Մազափոխության ընթացքում որոշ տեսակների մոտ փոխվում է նաև մազածածկույթի գույնը։ Կախված պայմաններից՝ որոշ տեսակների մաշկն ամբողջությամբ կամ մասամբ կորցրել է մազածածկույթը։ Բուն մաշկում գեղձերը բազմազան են՝ քրտնագեղձեր, ճարպագեղձեր, կաթնագեղձեր, հոտ արձակող գեղձեր։ Կաթնասունների մարմնի խոռոչը ստոծանիով բաժանված է կրծքավանդակի և որովայնի խոռոչների։ Կրծքավանդակում են գտնվում սիրտը և թոքերը, իսկ որովայնի խոռոչում՝ ստամոքսը, աղիները, լյարդը, երիկամները և այլն։ Կաթնասունների մարսողական համակարգը սկսվում է նախաբերանային խոռոչով կամ բերանի նախադռնով: Կաթնասունները բաժանասեռ կենդանիներ են:

Արտաքին և ներքին կառուցվածքը, նրանց ձեռք բերած տարբեր հարմարությունները, առավելությունները՝ տարբեր արտաքին պայմաններին հարմարվելու, ապրելու համար:

Կաթնասունների ներքին կառուցվածքը Կաթնասունների նյութափոխանակության մեծ ինտենսիվությունը ապահովվում է նրանց շնչառության, արյան շրջանառության և այլ օրգանների կատարելությամբ: Մարմնի ջերմությունը պահպանվում է մազածածկույթի և ենթամաշկային ճարպաշերտի շնորհիվ: Մի շարք ստորակարգ կաթնասունների մարմնի ջերմաստիճանը համեմատաբար ցածր է՝ տատանվում է 26−34°C, օրինակ՝ ձվածիններ, պարկավորներ: Թռչունների նման կաթնասուններն էլ չեն կարող երկար ժամանակ մնալ առանց սննդի՝ էներգիայի աղբյուրի: Կերի պակասության պատճառով շատ կաթնասուններ քուն են մտնում՝ արջեր, մյուսները գաղթում՝ կետեր, չղջիկներ

 Արտաքին միջավայրի ցուրտ պայմաններում գոյատևելումարմնի կայուն ջերմաստիճան գրանցելու և ակտիվ կենսակերպ վարելու համար անհրաժեշտ էր՝ 1. թթվածնի ինտենսիվ կլանում. մաշկի մակերեսը մի քանի անգամ գերազանցող թոքերի ներքին մակերեսը թույլ տվեց լուծել այդ խնդիրը: 2. քառախորշ սիրտ. մաքուր զարկերակային արյան մատակարարումը թույլ է տալիս գրանցել մարմնի բարձր ջերմաստիճան: 3. մազածածկույթ. մաշկի մազերը կատարում են ջերմության պահպանման և բաշխման գործառույթ: 4. ակտիվ կողմնորոշում և հաղորդում: Մեծ կիսագնդերի կեղևի գալարները լուծում են այդ խնդիրը: Այսպիսով կարելի է եզրակացնել, որ կաթնասունները բարձրագույն զարգացման հասած ողնաշարավոր կենդանիներն են 

Untitled.png

Մարսողական համակարգ Կաթնասունների բարձր զարգացվածության մակարդակը և լայն տարածումը հանգեցրել են նրան, որ ձեռք են բերել տարբեր տիպի սնունդ օգտագործելու ունակություն: Նրանք ինչպես բուսակեր են, այնպես էլ կենդանակեր և ամենակեր, ինչպես գիշատիչ, այնպես էլ սապրոֆիտ:  Զարգացմամբ պայմանավորված՝ կաթնասունների ծնոտները առաջ են սրված՝ ստեղծելով կենդանու բերանը, դունչը և քիթը: Կաթնասունների յուրահատուկ բերանը շրջափակված է նրանց բնորոշ զգայուն և մսալի շրթունքներով

original_307070471.jpg

Մարսողական համակարգը կազմված է հետևյալ հերթագայությունից՝  1. բերան,  2. կլան,  3. կերակրափող,  4. ստամոքս,  5. 12-մատնյա աղիք,  6. բարակ աղիք,  7. հաստ աղիք,  8. ուղիղ աղիք,  9. հետանցք Բերանում բացվում են թքագեղձերի ծորանները: 12-մատնյա աղիքում բացվում են ենթաստամոքսային գեղձի և լյարդի ծորաններ: Կաթնասունները կոյանոց չունեն: Կաթնասունները ունեն լավ զարգացած կույր աղիք, որը հաստ աղիքի որդանման հավելված է: Այն վնասազերծում է հաստ աղիքում հայտնված վնասակար նյութերը: Բացառություն են կազմում միայն նախագազանները, որոնք ունեն կոյանոց:  Կաթնասունների ատամները տեղավորված են ծնոտոսկրերի հատուկ փոսիկների մեջ և տարբերակված են կտրիչների, ժանիքների, մեծ և փոքր սեղանատամների: Կրծողների՝ առնետների, մկների, նապաստակների, կուղբերի մոտ զարգացած են հատկապես կտրիչները: Գիշատիչների՝ գայլերի, արջերի, հովազների, կզաքիսների մոտ զարգացած են հատկապես ժանիքները: Որոճողների՝ ցուլերի, զեբրերի, եղջերուների, այծերի մոտ զարգացած են հատկապես սեղանատամները:  Արտազատական համակարգ  Կաթնասունների արտաթորության օրգանները որովայնի խոռոչում գոտկային ողերի երկու կողմերում տեղավորված զույգ լոբաձև երիկամներն են: Առաջացած մեզը երկու միզածորաններով լցվում է միզափամփուշտ և միզածորանով պարբերաբար դուրս գալիս: Միզածորանները միանում են սեռական օրգաններից եկող ծորաններին և միավորվելով՝ բացվում դուրս:17.jpgՇնչառական համակարգ Կաթնասունների օրգանիզմը թթվածնի խոշոր սպառող է: Այդ իսկ պատճառով նրանք ունեն կատարելագործված թոքեր՝ խոշոր շնչառական մակերեսովՇնչառական համակարգը կազմված է շնչառական ուղիներից, գազափոխանակության օրգաններից՝ թոքերից: Կաթնասուններն ունեն հատուկ մկան՝ ստոծանի, որը որովայնի խոռոչը բաժանում է կրծքավանդակի խոռոչից և մասնակցում է շնչառական շարժումներին: Շնչառական ուղիներն ունեն հետևյալ հաջորդականությունը. 1. քթանցքեր 2. քթի խոռոչ3. կոկորդ4. շնչափող5. զույգ բրոնխներ6. բրոնխեոլներ Կոկորդում գտնվում են կաթնասունների ձայնալարերը, որոնց շնորհիվ կաթնասունները արտաբերում են տարբեր ձայներ: Կաթնասունները ձայներով հաղորդակցվում են միմյանց հետ և փոխանակվում ազդանշաններով: Ձիերը խրխնջում են, մկները՝ ծվծվում, առյուծները՝ մռնչում, շունը՝ հաչում, կատուն՝ մլավում, կովը՝ բառաչում և այլն: Շնչափոխը ճյուղավորվում է զույգ բրոնխների, որոնցից յուրաքանչյուրը մտնում է մեկական թոք: Բրոնխները թոքերի կազմում ծառի սաղարթի նման ճյուղավորված են մանր բրոնխիոլների:  Բրոնխեոլները խաղողի ողկույզների տեսք ունեն, պատված են մազանոթային խիտ ցանցով և գտնվում են թոքերի մեջ: Բրոնխեոլներում տեղի է ունենում գազափոխանակությունը օդի և արյան միջև: Թոքերը ունեն բավականաչափ մեծ ներքին ծալքավոր մակերես

19.jpg

 Թոքերը և սիրտը վերևից հենվում են ստոծանու վրա: Շնչառական շարժումները և գազափոխանակությունը կատարվում են հետևյալ հերթագայությամբ՝ 1. թուլանում է ստոծանին, 2. կծկվում են միջկողային մկանները,3. օդը անցնում է թոքեր,4. կատարվում է ներշնչում, 5. կատարվում է գազափոխանակություն,6. կծկվում է ստոծանին,7. թուլանում են միջկողային մկանները, 8. թոքերի ծավալը փոքրանում է, 9. կատարվում է արտաշնչում, 10. CO2-ով հարուստ օդը դուրս է մղվում թոքերից: Արյունատար համակարգԿաթնասուններն ունեն փակ արյունատար համակարգ և տաքարյուն կենդանիներ են: Ունեն քառախորշ սիրտ՝ կազմված 2 նախասրտից և 2 փորոքից: Փորոքն ունի լրիվ միջնապատ: Կաթնասուններն ունեն արյան շրջանառության երկու շրջան՝ մեծ և փոքր, որոնք երկուսն էլ սկսվում են փորոքներից: Աորտային ձախ աղեղը — դուրս է գալիս ձախ փորոքից և սկսվում է արյան շրջանառության մեծ շրջանը: Զարկերակային արյունը գնում է հյուսվածքներ և վերածվում երակայինի: Ավարտվում է աջ նախասրտում: Թոքային զարկերակը — դուրս է գալիս աջ փորոքից և սկսվում է արյան շրջանառությանփոքր շրջանը: Երակային արյունը գնում է թոքեր և վերածվում զարկերակայինի: Ավարտվում է ձախ նախասրտումԿաթնասունների սիրտը և թոքերը պաշտպանված են կրծքավանդակով: Կաթնասունների արյան կարմիր գնդիկները՝ էրիթրոցիտները, քանակով ավելի շատ են, անկորիզ և մանր: 

4570387.jpg

  Նյարդային համակարգ Կաթնասունների նյարդային համակարգը ևս ենթակա է կառուցվածքային նույն տրամաբանությանը. կազմված է՝ I. գլխուղեղից — պատսպարված է գանգատուփում և ունի 5 բաժին: II. ողնուղեղից — պատսպարված է ողնաշարի ողնուղեղային խողովակում: III. նյարդերից — դուրս են գալիս գլխուղեղից և ողնուղեղից և նյարդավորում օրգանիզմը: Գլխուղեղի բաժիններից յուրաքանչյուրը կարգավորում է հետևյալ գործընթացները. 1. Երկարավուն ուղեղ — կարգավորում է կենսագործունեության հիմնական դրսևորումները:  2.Միջին ուղեղ — ընկալում է տեսողական և լսողական առաջնային գրգիռները: 3. Միջակա ուղեղ — ապահովում է օրգանիզմի կենսագործունեության անխափանությունը և բնազդները: 4. Ուղեղիկ — ապահովում է մարմնի հավասարակշռությունը և շարժումների համաձայնեցվածությունը: 5. Առջևի ուղեղ — կազմված է երկու կիսագնդերից, որոնք պատված են կեղևով: Կեղևը, հասնելով զարգացման բարձր մակարդակի, ձեռք է բերել բազմաթիվ ծալքեր՝ ակոսներ և գալարներ: Կաթնասուններն ունեն լավ զարգացած ուղեղիկ: Այն կոորդինացնում է բարդ շարժումների համապատասխանությունը և հավասարակշռության պահպանումը: 

22.jpg

 Զգայարաններ  Կաթնասուններն ունեն 5 զգայարան՝ 1. տեսողական,2. լսողական,3. հոտառական,4. շոշափելիքի,5. համի: Տեսողական զգայարան — գլխի առջևի երկու կողքերում տեղակայված զույգ, խոշոր աչքերն են: Լավ զարգացած է հատկապես կապիկների մոտ: Լսողական զգայարան — թռչունները, բացի ներքին և միջին ականջներից,ունեն նաև արտաքին ականջ՝ ականջախեցի, որում բացվում է լսողական անցուղին: Լավ զարգացած է հատկապես չղջիկների մոտ: Հոտառական զգայարան — գլխի վրա, աչքերի առջևում գտնվող զույգ քթանցքերը, ծառայում են ոչ միայն շնչառությանը, այստեղ են գտնվում նաև հոտառական պարկերը: Լավ զարգացած է հատկապես շների մոտ: Շոշափելիքի զգայարան — լեզուն, շրթունքները և վիբրիսները: Վիբրիսները հիմնականում տեղակայված են դնչի վրա, քթի մոտ: Լավ զարգացած է հատկապես վագրերի մոտ: Համի զգայարան — կաթնասուններն ունեն նաև համի զգայարաններ, որի հիմնական օրգանը լեզուն է: Տարբերակում են հիմնական համերը: Լավ զարգացած է հատկապես սկյուռների մոտ:

  • Կաթնասունների  ընդհանուր բնութագիրը: Արտաքին և ներքին կառուցվածքը, նրանց ձեռք բերած տարբեր հարմարությունները, առավելությունները՝ տարբեր արտաքին պայմաններին հարմարվելու, ապրելու համար:
  • Կարող եք գտնել հետաքրքիր կարճամետրաժ տեսանյութեր տարբեր կաթնասունների մասին, թարգմանել և նյութ պատրաստել:
  • Մուկը, չղջիկը, վագրը, արջը, մարդը կաթնասուններ են, որո՞նք են նրանց ընդհանուր հատկանիշները , որոնց պատճառով նրանք դասվում են կաթնասունների խմբին:

Նախագծային աշխատանք՝

Շարունակելով արտադրական ուսուցումը  և առաջարկում եմ  հաց թխել.

  • Տան մեծերից իմանալ հաց թխելու բաղադրատոմսը
  • Համացանցից գտնել այնպիսի բաղադրատոմս , որը ձեզ հետաքրքիր է
  • ձեռք բերել անհրաժեշտ պարագաները
  • Հաց թխելու ողջ գործընթացը տեսանկարահանել և տեղադրել բլոգում:

Բաղադրիչներ

  • ալյուր — 400 գր
  • ջուր — 350 գր
  • աղ — 1,5 թ/գդ
  • խմորիչ — 0,3 թ/գդ ( չոր)

Պատրաստման եղանակ

  1. Ալյուրը, աղը, խմորիչը լցնում ենք թասի մեջ և գդալով խառնում ենք։
  2. Ավելացնում ենք ջուրն ու գդալով լավ խառնում։ Խմորը թողնում ենք 12-24 ժամ (մոտ 18 ժամ)։
  3. Հանգստացած խմորն այսպիսի տեսք ունի։
  4. Մեզ անհրաժեշտ է հրակայուն հաստ պատերով ձևաման կամ կաթսա` անպայման կափարիչով։ Ձևամանը կափարիչով ծածկում ենք, դնում ենք ջեռոցի մեջ և ջեռոցը մինչև 230-250 աստիճան տաքացնում ենք։ Ալրապատ աշխատանքային սեղանի վրա խմորին ծրարի տեսք ենք տալիս։  Սրբիչի վրա թեփ կամ սպիտակաձավար ենք լցնում և խմորը տեղափոխում վրան, և հենց սրբիչի օգնությամբ էլ խմորը  տեղափոխում ենք տաք ձևամանի մեջ։ Սրբիչ օգտագործելու փոխարեն, տաք ձևամանը կարող ենք կարագով պատել (վրձնով) և խմորը զգուշորեն թիակով տեղափոխել։
  5. Այնուհետև կափարիչով ծածկում ենք և արագ տեղափոխում ջեռոցի մեջ։ Թխում ենք մոտ 30-40 րոպե, այնուհետև կափարիչը բացում ենք և ևս 10-20 րոպե թխում ենք` մինչև ոսկեգույն դառնա։
  6. Եթե ուզում ենք, որ կեղևը փափուկ լինի, պատրաստի հացը սրբիչով փաթաթում ենք, պոլիէթիլենային տոպրակով ծածկում և թողնում ենք սառչի։
  7. Ահա այսպիսի գեղեցիկ հաց է ստացվում։
  8. Արագ և հեշտ պատրաստվող հացի բաղադրատոմս , որը ստեղծել է ամերիկացի հացթուխ Ջիմ Լեհեյը։ Մենք մի քիչ հեշտացված տարբերակով պատրաստեցինք 

Շարունակել պանիր պատրաստելու գործընթացը.

1 կգ գյուղական կաթնաշոռը և 1լ կաթը լցնում ենք 3լ տարողությամբ կաթսայի մեջ՝ խառնում ենք այնքան, մինչև զանգվածը հասնի եռման աստիճանի: Ավելացնում ենք 2 ձվի դեղնուց, ¾ ճ/գ աղ և 1 թ/գ սոդա: Եռման աստիճանի հասցնելուց հետո ստացված զանգվածը լցնում ենք երկշերտ մառլյայի մեջ և դնում ենք պանիր պատրաստելու հարմարանքի մեջ: Պանիրը պետք է այդպես մնա այնքան ժամանակ, մինչև շիճուկը դադարի հոսել: Ապա ավելացնում ենք 200 գր հալեցրած կարագը, և զանգվածը տաքացնում ենք բանկայի մեջ՝ անընդհատ խառնելով, մինչև փրփրի ու պնդանա: Երբ փրփուրը վերջնականապես անհետանում է ևս 10 րոպե լավ եռացնում ենք, որից հետո լցնում ենք բուսայուղով պատված ձևամանի մեջ և 4 ժամ թողնում ենք սառնարանում: Եթե ուզում ենք ստանալ ավելի պինդ պանիր, ապա փաթաթում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթի մեջ և 12 ժամ պահում ենք ճնշման տակ:

Անհրաժեշտ մթերքներ

Արտադրական ուսուցում

  • Մասնակցել Սիրանուշ Թումանյանի նախագիծին, «թռչուններ» թեման ուսումնասիրելուց հետո , դիտարկել նախագծում ընդգրկված տեսակներին:

Նախագծի նպատակը

  • կարողանում են տարբերակել իրենց շրջապատող թռչուններին
  • ընդհանրացնելով հավաքած տեղեկությունները՝ պատրաստում են ուսումնական նյութեր

Աշխատանք ֆիզիկական միջավայրում

Կանաչող պուրակ

Հեռավար առցանց ուսուցում հայոց պատմությունից 11-15 մայիսի։

Թեմա
<<Հայ քաղաքական կյանքի վերելքը>>
<<Հասարակական-քաղաքական հոսանքները>>

<<Հասարակական-քաղաքական հոսանքները>>

Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հասարակական-քաղաքական հոսանքները>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին։

1․ XIX դարի 50-70- ական թթ․ հայ հասարակական-քաղաքական կյանքում հստակորեն ո՞ր երկու հեսանքները սկսեցին առանձնանալ։

Պահանողական և ազատական հոսանքները:

2․ Ամփոփ ներկայացրե՛ք հայ պահպանողականների  հայացքները և ձգտումները։

Պահպանողականների կարծիքով հայ ժողովրդի կենսունակության աղբյուրը միջնադարյան ավանդական արժեքային համակարգն է: Պահպանողականները հանդես էին գալիս ամբողջ ազգի անունից, թեև ամենից առաջ արտահայտում էին գյուղական ազգաբնակչության և քաղաքի արհեստավորության ու մանր առևտրականների շահերը:

3․ Ներկայացրե՛ք մի քանի հայտնի հայ պահպանողականների։

Գաբրիել վարդապետ Այվազովսկի, Մարկոս Աղաբեկյան, Հովհաննես Չամուռճյան-Տերոյենց, պատմաբաններ Ս. Պալասանյան, Ա. Երիցյան, գրող Ծերենց:

4․ Ներկայացրե՛ք հայ արմատական պահպանողականների ձգտումները։

Նրանք գտնում էին, որ Ռուսաստնյան կայսրության կազմում Արևելյան Հայաստանը վերածվել է հումքի կցորդի: Պահպանողականները նաև գրաբարի մեջ էին տեսնում ազգի հոգևոր-լեզվական միասնության պահպանումը:

5․ Ըստ ձեզ, ինչու՞ էին հայ պահպանողականները, հայ ազատականների հայ հասարակությունը<<եվրոպականացնելու>> ձգտումները համարում վնասակար։

Քանի որ նրանք համարում էին որ հայ ժողովրդի կենսունակության աղբյուր էին համարում հին կարգերի պահպանումը, և մտածում էին, որ «եվրոպացումը» հայ ժողովրդին կտանի հպատակեցման:

6․ Ամփոփ ներկայացրե՛ք հայ ազատականների հայացքները և ձգտումները։

Այդ հոսանքը հանդես եկավ հայության հասարակական ու մշակութային կյանքը եվրոպականացնելու, ավանդական դպրոցը, եկեղեցին բարեփոխելու գաղափարներով:

7․ Ինչու՞ էին հայ ազատականները ձգտում եկեղեցու ազատականացմանը։

Քանի որ այն հայ իրականության նահապետական բարքերի ու բարոյականության կրող հաստատությունն էր:

8․ Ըստ ազատականների, ի՞նչ է նշանակում <<ազգի ինքնորոշում>> եզրույթը։

Դա իր սեփական կամքով ապագան կերտելու հարցն էր:

9․ Ներկայացրե՛ք Ստեփանոս Նազարյանցի հայացքեները։

Նա գտնում էր, որ ազգի խնդիրների լուծման համար հարկ չկա առաջադրելու քաղաքական ինքնորոշման պահանջներ: Դրա փոխարեն նա պաշտպանում էր մշակութային ինքնավարության գաղափարը, հատկապես կարևորում էր առաջադիմական դպրոցի ու լուսավորության նշանակությունը:

10․ Ներկացացրե՛ք Ստեփան Ոսկանյանի, Գրիգոր Օտյանի և Նահապետ Ռուսինյանի հայացքները։

Սուլթանական բռնատիրության պայմաններում նրանք պոլսահայ վերնախավից և թուրքական իշխանություններից պահանջում էին արևմտահայությանը շնորհել համընդհանուր ընտրական իրավունք, որին հասնելու համար նրանք ծավալեցին սահմանադրական շարժում:

11․ Ի՞նչ մեթոդով էին պայքարում Հարություն Սվաճյանը և Հակոբ Պարոնյանը հայ հասարակության մեջ առկա արատավոր երևույթների դեմ։

Նրանք ծաղրուծանակի էին ենթարկում ազգի շահերի կեղծ պաշտպաններին, սուլթանական իշխանության կամակատար հայ մեծահարուստ ամիրայական դասին, ազգային կյանքի կազմակերպման գործում պահանջում էին արևմտահայության լայն խավերի մասնակցություն:

12․ Ներկայացրե՛ք այս շրջանի հայ հասարակական-քաղաքական կյանքի այլ ազատական գործիչներին և նրանց գործունեությունը։

Նաև Գրիգոր Արծրունու հիմնադրած «Մշակ» թերթը դարձավ ոչ միայն հայկական լիբերալիզմի, այլև առհասարակ հայ ազգային-հասարակական մտքի յուրահատուկ դարբնոցը:

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․ Ինչու՞ էր հայության համար այսքան դժվար ժամանակաշրջանում հայ հասարակությունը բաժանվել մի քանի հոսանքների և արդյո՞ք դա ճիշտ էր։

unnamed

Մայիսյան ամփոփում 11-15 մայիսի և 18-22 մայիսի:

Այս ամիս, նույնպես կաշխատենք առցանց։

Էկոլոգիա 11-15

Հայոց-պատմություն 11-15

Հասարակագիտություն 11-15

Աշխարհագրություն

Русский язик 11-22

Հանրահաշիվ 11-15

Կենսաբանություն 11-15

Հայոց լեզու և Գրականություն 11-22

Երաժշտություն 11-22

Ամփոփում 18-22 մայիսի

Հայոց Պատմություն

Հասարակագիտութրուն

Հեռավար առցանց ուսուցում Էկոլոգիայից 11-15 մայիսի։

Խոտաբույսերից պատրաստված, բնական նյութերից պատրաստված խնամքի միջոցների ստացում տնային պայմաններում

Հայտնի բնապահպաններ

Կանայք և աղջիկները ցանկանում են ունենալ առողջ և գեղեցիկ մաշկ, օգտագործում են ամեն ինչ, բայց երբեմն ուշադրություն չեն դարձնում, որ դա կարող է հակառակ էֆեկտը ունենալ, գրգռի մաշկը և գցի մաշկի որակը։ Ես կխոսեմ տնային պայմաններում պատրաստվող մի քանի դիմակների մասին։ Նաև մրգերով պատրաստված դիմակը որոնը անկասկած կարող են օգտագործել բոլորը, քանի որ շատ անվնաս է։

Ձվի դիմակ

Դիմակը ճահելացնում է դեմքի մաշկը և ունի բոտեքսի էֆեկտ։

Մեզ Անհրաժեշտ է 1 ձու, 1ճ.գ օսլա և 1թ.գ ձիթապտղի յուղ:

Լավ խառնել ձվի դեղնուցը ավելացնել 1 ճ․գ․ օսլա, և 1 թ․գ ձիթապտղի յուղ։

Դիմակը տարածել դեմքին և տողնել րոպե։ 10-15 րոպե: Լվանալ գոլ ջրով։ Դիտել տեսաֆիլմը: Այս դիմակը հիմնականում օգտակործում են կանայք:

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы