Հեռավար առցանց ուսուցում ամփոփում։

Գրականություն և հայոց լեզու

Հայոց պատմություն 27-8

Հասարակագիտություն 27-8

Ռուսերեն 27- 1-ը

Էկոլոգիա

Կենսաբանություն

Աշխարհագրություն 27-15

Մաթեմատիկա

Երաժշտություն

Հեռավար առցանց ուսուցում հասարակագիտությունից 27-30 և 4-8

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի ապրիլի 27-30-ի և մայիսի 4-8-ի 
հանձնարարություններ


<<Պատերազմը և քաղաքականությունը
Թեմաներ՝ 1. <<Տարածքային հակամարտություններ։ Հարավկովկասյան  հակամարտություններ>>։
2. <<Արցախյան հակամարտության պատմական  արմատները>>

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Պատերազմը՝ որպես հասարակական երևույթ>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Տարածքային հակամարտությունները ըստ իրենց բնույթի լինու՞մ են․․․

Տարածքային հակամարտություններն ըստ իրենց բնույթի կարելի է բաժանել երկու խմբի.հակամարտություններ պետությունների միջև, հակամարտություններ պետությունների ներսում:

  • Ինչպե՞ս է հնարավոր լուծել տարածքային վեճերը պատերազմի և խաղաղ միջոցներով։

Հակամարտությունների մեծ մասը լուծվում է պատերազմի միջոցով, հաղթողի իրավունքով: Շատ դեպքերում վեճը դրանից հետո էլ իր լուծումը չի գտնում և տասնամյակներ, անգամ հարյուրամյակներ շարունակ փչացնում է հարևան ժողովուրդների ու պետությունների հարաբերությունները:
Պատմությանը հայտնի են տարածքային վեճերի խաղաղ լուծման օրինակներ՝ բանակցությունների միջոցով կամ էլ Միջազգային դատարանի վճռով:

  • Մասնագետները հակամարտությունների զարգացման ինչպիսի՞ փուլեր են առանձնացնում։

Մասնագետները հակամարտությունների զարգացման չորս փուլ են առանձնացնում. թաքնված, բացահայտ դրսրորման, ակտիվ ընթացքի և հետևանքների:

  • Հակամարտության հետևանքները կարող են լինել երկու տեսակի։ Որո՞ նք են դրանք։

Առաջին վերադարձ հակամարտությունը ելակետային վիճակին և քաղաքական, տնտեսական և այլ բարեփոխումների անցկացման։ Երկրորդ փոքրամասնություն կազմող ազգային համայնքի անջատումը մեծամասնության պետությունից և սեփական ինքնիշխան ստեղծումը։

  • Համառոտ ներկայացրեք վրաց- աբխազական հակամարտությունները և դրանց դրսևորումները։

Վրաց-աբխազական հակամարտությունը զինված ընդհանրումների բնույթ ստացավ, երբ 1990թ. ակնհայտ դարձավ խորհրդային միասնական պետության մոտալուտ անկումը: Աբխազական Ինքնավար ԽՍՀ Գերագույն խորհուրդը քվեարկեց Աբխազիայի անկախության օգտին:

  • Համառոտ ներկայացրեք վրաց- հարավ-օսեթական հակամարտությունները և դրանց դրսևորումները։

Ներկա օսերի նախնիները՝ ալանները, սեփական պետություն են ունեցել դեռևս IX դարում։ Մինչև XVIII դարի վերջին երկիրը Թուրքիայի տիրապետության տակ էր։ Ռուսաստանին անցել է մաս առ մաս՝ 1774 թ․ Հյուսիսային Օսեթիան, և 1801 թ ՝ Հարավային Օսեթիան

  • Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի 8-ին սկսված վրաց- աբխազական և վրաց- հարավ-օսեթական պատերազմը։

2008թ. օգոստոսի 8-ին Պեկինում մեկնարկեցին 29-րդ օլիմպիական խաղերը:Հին աշխարհում օլիմպիական խաղերի ժամանակ դադարում էին բոլոր պատերազմները:Մեր ժամանակներում, սակայն, տեղի ունեցավ ճիշտ հակառակը:Օգոստոսի լույս 8-ի գիշերը վրացական զորքերը սկսեցին Հարավային Օսեթիայի մայրաքաղաք Ցխինվալի և հարակից շրջանների զանգվածային հրետանակոծությունը:

  • Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի 8-ին սկսված վրաց- աբխազական և վրաց- հարավ-օսեթական պատերազմերի արդյունքները։

2008 թ օգոստոսի 26-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը։ Ավելի ուշ դրան միացան նաև Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրու և Վանուատու հանրապետությունները։ Վրաց-աբխազական և վրաց-հարավօսեթական հակամարտությունն այսօր գերազանցապես քաղաքական և դիվանագիտական բնույթ է ստացել։

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․Ըստ ձեզ, ինչ ելք կունենար 2008 թվականի պատերազմը, եթե պատերազմին չմիջամտեր Ռուսաստանը
georgia8

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի ապրիլի 27-30 և մայիսի 4-8-ի
 հանձնարարություններ

 Թեմա՝ <<Արցախյան հակամարտության պատմական  արմատները>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արցախյան հակամարտության պատմական  արմատները>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Համառոտ ներկայացրե՛ք Արցախում հայերի պատմական ներկայության մասին։ Բերե՛ք մի քանի օրինակ։

Պատմական աղբյուրների վկայությամբ՝ Արևելյան Անդրկովկասի մեծագույն մասը, այդ թվում և ներկայիս Ղարաբաղ կոչվող աշխարհագրական տարածքն իր թե՛ լեռնային, թե՛ դաշտավայրային մասերով անհիշելի ժամանակներից ի վեր բնակեցված է եղել տեղաբնիկ հայերով և կազմել է հայկական պետական տարածքի, իսկ պետության բացակայության դեպքում՝ հայկական էթնոմշակութային տարածքի մի մասը: Ըստ «Աշխարհացույցի»՝ մեր թվարկության առաջին դարերից սկսած այն ընդգրկված է եղել Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգների սահմաններում:

  • Ինչո՞ւ խորհրդային իշխանությունները Լեռնային Ղարաբաղը հանձնեցին Սովետական Ադրբեջանին։

1920 թ ապրիլին 11-րդ Կարմիր բանակի օգնությամբ Ադրբեջանում հաստատվում է խորհրդային իշխանության, և Լեռնային Ղարաբաղի խնդրով սկսում են զբաղվել Խորհրդային Ռուսաստանի ու բոլշևիկային կուսակցության ղեկավարությունը։ Դրա արդյունքում Լեռնային Ղարաբաղի հանձնվում է խորհրդային Ադրբեջանին, որի կազմում էլ 1923 թ հայաբնակ տարածքի մի մասում ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը [ԼՂԻՄ]։

  • Ի՞նչ առանձնահատկություններ տվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ստեղծումը տեղի հայությանը։

Լեռնային Ղարաբաղի այն հատվածում, որը տրամադրվեց նորաստեղծ ինքնավար մարզին, 1923թ. տվյալներով բնակվում էր 158 հազ. մարդ, որի 94.4%-ը հայեր էին:Մինչ այդ եղած վարչատարածքային բաժանումով Լեռնային Ղարաբաղի մեջ են եղել նաև ինքնավար մարզի սահմաններից դուրս թողնված այն տարածքները, որտեղ ավելի ուշ ստեղծվել են Շահումյանի, Քելբաջարի և Լաչինի վարչական շրջանները:

  • Խորհրդային իշխանության 70 տարիների ընթացքում ինչպի՞սի ներքին քաղաքականություն էր իրականցնում ԼՂԻՄ-ում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները:

Խորհրդային իշխանության 70 տարիների ընթացքում արցախյան հակամարտության ակնհայտ սրում տեղի չունեցավ, այն գտնվում էր սառեցված վիճակում։ Դա չի նշանակում, իհարկե, թե գտնված էր հակամարտության լուծման ճշմարիտ ուղի։ Հակամարտության պատճառները շարունակում էին գոյություն ունենալ։

  • Ի՞նչ նախադրյալներ կային 1988 թվականի սկսված արցախյան շարժման սկսման համար։

Հայ-ադրբեջանական հակամարտության ակտիվ փուլի սկիզբ է համարվում 1988թ. փետրվարի 20-ը :Այդ օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ քննարկելու ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանին միանալու հարցը:
Ի պատասխան այդ քաղաքական դիմումի՝ Ադրբեջանի իշխանությունները բռնություններ սկսեցին մարզի սահմաններից դուրս բնակվող հայ բնակչության նկատմամբ:

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ըստ ձեզ <<Արցախյան խնդրի>> լուծման գործում ո՞ր իրավունքը կլինի վճռական՝ պատմական, թե միջազգային
karabakh_movement_opera.thumb_

Հեռավար առցնց ուսուցում հայոց պատմությունց 27-30 և 4-8

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հայոց պատմություն>> առարկայի, ապրիլի 27-30-ի և մայիսի 4-8-ի հանձնարարություններ

 Թեմաներ՝
<<Հայկական հարցի միջազգայնացումը>>
1- <<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>>
2- <<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>>

<<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>>

Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

1. Միջազգային դիվանագիտության մեջ, ի՞նչ է ենթադրում Արևելյան հարցը։

Տերություների միջև սրվեց պայքարը XIX դ կեսերին եվրոպական մեծ Օսմանյան կայսրությունում ազդեցություն տարածելու համար։ Միջազգային հարաբերություներում այդ հիմնախնդիրը, որն առաջ էր եկել դեռ XVIII դարի վերջերն, ստացել էր Արևելյան հարց անվանումը։

2. Ի՞նչպիսի դրսևերումներ ունեցավ Արևելյան հարցը։

Արևելյան հարցի մի դրսևորումն էր Օսմանյան կայսրությունում գտնվող Երուսաղեմի սուրբ վայրերին տիրելու համար տարբեր եկեղեցիների [կաթոլիկ, ուղղափառ, Հայ առաքելական] միջև ընթացող վեճն էր, որը դարձավ միջազգային քննարկման հարցը։

3. Նկարագրե՛ք 1853-ին սկսված Ղրիմի պատերազմը։ Ինչպիսի՞ արդյունքների հանգեցրեց այն։

Հարաբերություների հետագա սրումը 1853 թվականի աշնանը հանգեցրեց ռուս-թուրքական հերթական պատերազմի, որը հայտնի է Ղրիմի կամ Արևելյան պատերազմ անունով։ 1854 թ Թուրքիային միացան Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Սարդինական թագավորությունը։ Ղրիմի պատերազմը ազատագրության նոր հույսեր է արթնացնում անևմտահայերի մեջ։ Սակայն այս անգամ էլ նրանց ձգտումները չեն իրականացնում։

4. Նկարագրե՛ք 1856 թվականի Փարիզի հաշտության պայմանագրի կետերը։

Ղրիմ թերակղզում ռուսական բանակը ծանր պարտություններ է կրում։ 1856 թ մարտին Փարիզում կնքված հաշտության պայմանագրով կատարվում է գրաված տարածքների փողանակում։ Ղրիմը վերադարձնելու համար Ռուսաստանը կնկին հրաժարվում է Արևմտյան Հայաստանում գրաված հողերից, իսկ միջազգային ասպարեզում նա կորցնում է իր ազեցիկ դերը։

5. Ղրիմի պատերազմից հետո, որոնք դարձան Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրները։

Ղրիմի պատերազմում կրած պարտությունից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը դարձավ սևծովյան տարածաշրջանում ու Բալկանյան թերակղզում իր թուլացած դիրքերի ամրապնդումը և միջազգային հեղինակության վերականգնումը։

6. Ի՞նչ նշանակում՝ <<սահմանադրական միապետություն>>։

Սահմանադրական Միապետություններում միապետը, հանդիսանում է պետության գլուխը, սակայն գործադիր իշխանույան ձևվորման գործընթացի վրա նա է էական ազդեցություն չունի կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է պառլամենտին։

7. Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Բալկանյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և ռազմական հաջողությունները։

Պատերազմի գլխավոր թատերաբեմը, սակայն, Բալկանյան թերակղզին էր։ Այստեղ 185-հազարանոց ռուսական զորակազմը, որին միացել էին սլավոնական ժողովուրդների զինվածուժերը, խոշոր հաղթանակներ տարավ թուրքական 160-հազարանոց բանակի դեմ։ Անցնելու Դանուբ գետը՝ ռուսական զորքերը համառ մարտերից հետո Բուլղարիայում գրավեցին Շիպկայի լեռնացքը։ 1878 թ սկզբին ռուսները մտան Սոֆիա, ապա Պլովդիվ և ընդուպ մոտեցան Ադրիանապոլսին ու Կ․ Պոլսին։

8. Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Կովկասյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և դասավորությունը։

Պատերազմում հաղթանակի հասնելու գործում վճռական նշանակությունը ունեցվ նաև Կովկասյան ճակատում ռուսական զորքերի տարած հաղթանակները։ Այստեղ կռվող 70-հազարանոց ռուսական բանակի առջը խնդիր էր դրվել շեշտակի հարվածներով հնարավորինս առաջանալ Արևմտյան Հայաստանի տարածքում։ Կովկասյան չակատում հիմնական հարվածող ուժը հայազգի գեներալ Միխայել Լոռիս-Մելիքովի [Լոռու Մելիքյան] հրամանատարությամբ գործող 52 հազարանոց Կովկասյան կորպուսն էր։ Այն իրականացնում էր գլխավոր հարձակումը ռազմաճակատի կենտրոնական մասով՝ Ալեքսանդրապոլ — Կարս ուղղությամբ։

9. Նկարագրե՛ք <<Երևանյան ջոկատի>> Կովկասյան ճակատում ունեցած ռազմական հաջողությունները։

Երևանյան ջոկատը ապրիի 30-ին գրավում է Բայազետը, ապա նաև Դիադինն ու Ալկաշը։ Հաղթական կռիվներ մղելով թուրքական զորքերի դեմ ՝ Տեր Ղուկասովի ջոկատը ճակատի աջ թևում գործող ռուսական զորամասի պարտության պատճառով հունիսին նահանջի հրաման է ստանում։ Հայ գեներալը նահանջում է մեծ վարպետությամբ՝ միաժամանակ փրկելով թուրքերի ճիրաններում հայտնված բազմահազար հայ գաղթականների։

10. Նկարագրե՛ք Բայազետի պաշարումը և դրա ավարտը։

Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով, պաշարում է Բայազետի բերդը:Ավելի քան 10 հազար հոգուց բաղկացած թուրքական զորքերը կատաղի գրոհում են բերդի վրա, բայց գրավել չեն կարողանում:Գտնվելով թշնամու օղակում, անհավասար մարտեր մղելով հակառակորդի դեմ՝ Բայազետի կայազորը, որի պետը կապիտան Ֆյոդոր Շտոկվիչն էր, սպառում է իր նյութական և ռազմական պաշարները:Միակ փրկությունը դրսի օգնությունն էր:Իրենց օրհասական դրության մասին Տեր-Ղուկասովին տեղեկացնելու մի քանի փորձեր մատնվում են անհաջողության:Վերջապես հայ կամավորներից Սամսոն Տեր-Պողոսյանը քրդական տարազով ծպտյալ անցնում է թշնամու օղակով և լուր հասցնում Տեր-Ղուկասովին:Երևանյան ջոկատը օգնության է հասնում և համառ մարտերից հետո ազատագրում Բայազետի կայազորին 23 օրվա պաշարումից:

11. Նկարագրե՛ք Կարսի համար մղվող կռիվները։

Կարսի համար մղված երկարատև կռիվներում ռուսական զորքերը ծանր կորուստներ կրեցին:Այս ռազմավարական ամրոցի գրավումը հետաձգվեց և աշնանը հանձնարարվեց Հովհաննես Լազարևին:Հայ կամավորականների առաջապահ ջոկատի ուղեկցությամբ ընթացող Լազարևի զորամասի վճռական գրոհը 1877թ. նոյեմբերի 6-ին ավարտվում է կատարյալ հաղթանակով, և Կարսը գրավվում է:Դրանից հետո թուրքական հրամանատարությունն այլևս ի զորու չէր լուրջ դիմադրություն ցուցաբերելու:1878թ. հունվարին կնքված զինադադարով Թուրքիան ճանաչում է իր պարտությունը: Փետրվարին ռուսներն առանց կռվի մտնում են Կարին:

12. Ինչպիսի՞ աջակցություն էին ցույց տալիս հայերը 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմում։

Հայության լայն զանգվածներ իրենց եռանդուն մասնակցությունն են բերում պատերազմին:Նրանք զինվորագրվում են ռուսական բանակին, պարեն մատակարարում զորքերին, իրականացնում հետախուզական աշխատանք, հանգանակություններ կատարում:

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ Հայ կամավորական ուժերի աննախադեպ քանակի պատճառով, ինչու՞ Ռուսաստանը դադարեցրեց նրանց հավաքագրումը։ Ինչու՞ էին հայերը այդքան ոգևորված։

Հանձնարարությունների պատասխանները, ուղարկե՛ք (s.tamazyan@mskh.am) հասցեին, ոչ ուշ, քան ապրիլի 27-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում։
25-1826-1828d5a9d5a9-d5bcd5b8d682d5bd-d5bad5a1d680d5bdd5afd5a1d5afd5a1d5b6-d687-1828-1829d5a9d5a9

<<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>>

Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

1. ինչու՞ էր Ռուսաստանը առաջնահերթ համարում եվրոպական տարածքները, Արևմտյան Հայաստանի տարածքներից։

1.Ռուսաստանն այս անգամ նույնպես առաջնահերթ համարեց իր դիրքերի ամրապնդումը նախ եվրոպական տարածաշրջանում:Մինչդեռ Արևմտյան Հայաստանում գրաված հողերը ռուսական դիվանագետները համարում էին «խիստ հետամնաց, ճանապարհազուրկ և զարգացման համար մեծ միջոցներ պահանջող» տարածք:

2. Սան-Ստեֆանոյի պայմանագրով ո՞ր տարածքներն էին անցնում Ռուսաստանին։

2.Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով:

3. Ի՞նչ էր նախատեսվում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով։

16-րդ հոդվածով Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված և կրկին Թուրքիային վերադարձվելիք գավառներում անհապաղ բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից:

4. Նկարագրե՛ք 25-րդ և 27-րդ հոդվածները։

4.25-րդ հոդվածն իրավունք էր տալիս ռուսական զորքերին 6 ամիս ժամկետով մնալու Հայաստանում:27-րդ հոդվածով թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին:

5. Ինչու՞ գումարվեց Բեռլինի վեհաժողովը։

5.Բալկաններում և Արևելքում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումն առաջացրեց առաջին հերթին Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի դժգոհությունը:Նրանք պահանջեցին կնքված պայմանագրի կետերն ամբողջությամբ համաձայնեցնել իրենց հետ, հակառակ դեպքում սպառնում էին պատերազմով:Ռուսական կառավարությունը տեղի տվեց՝ համաձայնելով հարցը քննարկել մեծ տերությունների հետ:Որոշվեց Գերմանիայի կանցլեր Օտտո Բիսմարկի նախագահությամբ Բեռլինում գումարել վեհաժողով:

6. Ինչու՞ էր հայ հասարա-քաղաքական միջավայրում Բեռլինի գումարվելիք վեհաժողովը ոգևորություն առաջացնում։

6.Հայկական հարցի միջազգայնացումն աշխուժություն առաջացրեց հայ հասարակական շրջանակներում:Ամենուր խոսում էին Հայաստանի ինքնավարության մասին:Ավելի համարձակներն անկախ Հայաստանի ծրագրեր էին մշակում:Նույնիսկ առաջադրվեցին անկախ հայրենիքի կառավարիչների թեկնածություններ՝ Ստ. Ասլանյան, Մ. Լոռիս-Մելիքով և ուրիշներ:

7. Ներկայացրե՛ք հայ պատվիրակության կազմը՝ նախատեսված Բեռլինի վեհաժողովի համար։

7.Ազգային գործիչ Գրիգոր Օտյանի առաջարկությամբ Եվրոպա մեկնող պատվիրակությունը գլխավորում է ողջ հայության շրջանում մեծ հեղինակություն վայելող Մկրտիչ Խրիմյանը:Պատվիրակության կազմում էին Մինաս Չերազը, Ստեփան Փափազյանը և Խորեն Նարբեյը:Հոգևոր գործիչ Խորեն Նարբեյին հանձնարարվում է մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ ռուսական արքունիքի հետ հայերի պահանջները համաձայնեցնելու համար:

8. Ինչպե՞ս Բեռլինի վեհաժողովից առաջ Թուրքիան ստացավ Մեծ Բրիտանիայի աջակցությունը։

9. Ի՞նչպես ընդունեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովում և ինչու՞։

10. Ի՞նչ տարբերություններ կային Սան Ստեֆանոյի 16-րդ և Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածների միջև։

11. Ներկայացրե՛ք <<Երկաթի շերեփի>> պատմությունը։ Ի՞նչ իմաստ ունի այդ պատմությունը։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ Ինչու՞ առհամարեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովի ժամանակ։

Հանձնարարությունների պատասխանները, ուղարկե՛ք (s.tamazyan@mskh.am) հասցեին, ոչ ուշ, քան ապրիլի 27-ից մայիսի -8 ն ընկած ժամանակահատվածում։

unnamed
Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы