Հեռավար ուսուցում ընթերցասրահ։

Օրը ուրբաթ քոլեջից գնում էինք մայր դպրոց մեդիա ուրբաթի։ Ես որոշեցի գնալ գրադարան գրանցվել և վերցնել <<Չգտնված երիցուկներ>> գիրքը որպեսզի ընթերցեմ։ Եկա տուն դասերս կատարեցի և սկսեցի ընթերցել գիրքը։ Գիրքը շատ հետաքրքիր էր ինձ համար շարունակեցի կարդալ։ Գիրքը ամուսնալուծված կնոջ և նրան անսահման սիրող երիտասարդ տղամարդու հարաբերություների մասին էր։ Անցան օրեր դասերս շատ էրն և չէի հասցնում կարդալ գիրքը։ Ամսի 19 — ին հայտարարվաց էր գրքի տոնը։ Այդ օրը մենք 1-ին 2-րդ և 3- րդ կուրսի ուսանողների հետ գնացել էինք կենտրոնական բանկ ընկեր Մարիամի և ընկեր Նելլի հետ։ Բոլորս շտապում էինք քոլեջ քանի որ գրքի տոն էր և պետք է գիրք նվիրեինք միմյանց։ Ես ինքս չգիտեյի թե ով է ինձ գիրք նվիրելու և ընկեր Նելլին ասաց այս գիրքը նվիրում եմ սիրով Լիլիա Ռուստամյանին ես անչապ ուրախ էի որ լսեցի իմ անունը ու ստացա <<Չգտնված երիցուկներ>> գիրքը։ Հենց հաջորդ օրը գրադարանից վերցած գիրքը հանձնեցի գրադարան և սկսեցի կարդալ նույն գիրքը նորից և բավականին հաչույք ստացա ես այդ գրքից։ Գիրքը ոչ միայն երիցուկների մասին էր այլ սիրելու, ներելու մասին էր, խոցված սիրո մասին էր, առաջին սխալի մասին էր, անցրալի ստվերների և այլն։ Հիմա ես կգրեմ այն հատվածը որը ինձ անչափ դուր է եկել։

Գարնան վերջին, երբ անձրևները դադարում են, դաշտերում ու անտառապատ լեռնալանջերի բացատներում կամաց-կամաց գլուխ են բարձրացնում սպիտակ, փետրավոր թերթիկներով երիցուկները։ Նրանք լեռներում այնքան խիտ են աճում, որ հեռվից նայելիս մի պահ թվում է, թե կանաչ, սաղարթախիտ անտառի մեջտեղում մի հսկայական սառցադաշտ կա, և միայն մոտենալիս կնշմարվեն երիցուկների դեղին զամբյուղները։

Հաճելի դիտում:

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы