Առաջին անգամ Լեռնամիստում

Բարի գալուստ Լեռնանիստ, որտեղ ցուրտ է, սակայն շատ ջերմ: Այսօրվա օրը կսկսեմ իմ հագեցած Լեռնանիստ ճամփորդության մասին, որն իրականացավ հունվարի 19-ին մարզական ստուգատեսի շրջանակում:

Չկա այնպիսի մեկը, ով չսիրի ճանապարհորդել։ Մեզնից շատերը սիրում են ուսումնասիրել և բացահայտել նոր քաղաքներ, բարձրանալ ամենաբարձր լեռները և իջնել վտագավոր գետերի երկայնքով, իսկ ոմանք էլ սիրում են նստել կրակի մոտ, մարդկանց հետ զրուցել կամ նկարվել պատմամշակութային արժեք ունեցող կոթողների մոտ։ Մենք բոլորս տարբեր ենք մեր նախասիրություններում, սակայն մի բանն է ընդհանրական, բոլորս սիրում ենք ճանապարհորդել։ Իսկ եթե դուք այն տեսակի մարդկանցից եք, ովքեր սիրում են ձմեռային հանգիստը համատեղել էքստրիմի և սուր զգացողությունների հետ, ապա առաջարկում եմ այցելել Կոտայքի մարզ, Լեռնանիստ համայնք: Առաջին անգամ էի Լեռնանիստում, սակայն շատ գոհ և հագեցած էի:

Ֆոտոշարք ՝

Լեռնանիստ համայնքը հավակնում է դառնալ ձմեռային տուրիզմի կենտրոն: Երկու տարի առաջ այստեղ կառուցվել է դահուկավազքի սահուղի և ճոպանուղի (բուգել): Հարակից տարածքում էլ կարող եք վարձակալել համապատասխան սպորտային պարագաներ։ Ձյունագնացով բարձրացա լեռնալանջ, իմ առջև բացվեց ֆանտաստիկ տեսարան՝ ողջ Լեռնանիստը, ափիս մեջ էր։

Գեղեցկությունը հաղթեց ցրտին, երկար կանգնած մնացի, վայելում էի ակնթարթը։ Թեյեցինք, Երևանից հասցրած բուրգերներն էլ կերանք և հետ վերադարձանք քաղաք։ Շնորհակալություն օրս էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար: Լավ մնա Լեռնանիստ❄️🤍…)

Տեսաֆիլմ ՝ Լեռնանիստում

Չնկարագրվող Ջրվեժը

Այսօր փաստորեն բավականին միստիկ լուսաբաց ստացվեց. արև չկար, բայց դրա փոխարեն թափառող մառախուղ կար: Այսօրվա օրը կսկսեմ իմ հագեցած և չնկարագրվող Ջրվեժ արգելոցի մասին, որն իրականացավ հունվարի տասներկուսին մարզական ստուգատեսի շրջանակում: Նախ եկեք հասկանանք ճամփորդելու նպատակը թէ ինչի համար հենց Ջրվեժի արգելոց:

Ջրվեժը գեղեցիկ վայր է և այտեղ կարող են իրականացնել բազում մարզական և զվարճալի խաղեր օրինակ ՝դահուկավարություն, սահնակավարություն, ձնագնդի և այլն: Քոլեջի բակից ուղեվովեցինք դեպի Ջրվեժի արգելոց: Մեզ հետ էին առաջին, երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները: Մեզ հետ էին նաև մեր սիրելի դասավանդող ուսուցիչները՝ ընկեր Մարիամը, Մարիամ Մինասովնան և մարզական խաղերի ղեկավար ընկեր Անդրանիկը: Ճանապարհին տեսանք Ե. Չարենցի կամարը, Իսկ ինչո՞ւ է կոչվել Չարենցի… Մի օր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն անցնելիս է լինում Գառնի տանող ճանապարհով։ Նա ավտոմեքենայից նկատում է, որ Ողջաբերդ գյուղի բլրակի մոտից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը։ Ճարտարապետն իջնում է ավտոմեքենայից, բարձրանում բլուրը և որոշում այդ տեղում կամար կառուցել։ Արարատի կամար անունը կրող հուշակոթողը կանգնեցվել է 1957 թվականին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։ Այստեղից բիբլիական լեռը՝ Արարատը, տեսանելի է օրվա բոլոր ժամերին։ Բարձրացանք և տեսանք կամարը և կամարի ետնամասում տեսանք խիտ մառախուղ, որտեղից ոչինչ տեսանելի չէր իսկ Կամարի վրա փորագրված էին Ե. Չարենցի հանրաճանաչ տողերը «Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում»:

Եվ եկավ ամենա հետաքրքիր պահը հասանք Ջրվեժի արգելոց: Կարոտած էի ձյան սպիտակին, ձյանը, իրական ձմռանը, որն հիշեցնում է որ ձմեռ է: Այնտեղ իրականացրեցինք բազում մարզական խաղեր, սահեցինք թավալվեցինք ձների մեջ և զվարճացանք:

Այնքան լավ անցավ մի փոքր կտրվել էի աշխարհից և երազում էի: Ինձ հետ էր իմ լավ ընկեր՝ Առաքելը ավագ դպրոցի սովորող և քույրս:

Եղանակը այնքան հաճելի էր, որ չէի ցանկանում վերադառնալ, տարվել էի և վայելում էի գեղեցիկ ձյունոտ բնությունը։ Շատ ուրախ օր եմ ունեցել, և կցանկանայի ճամփորդություները լինեն շարունակելի: Ունեմ շատ նկարներ տեսաֆիլմի միջոցով կարող եք հիանալ գեղեցիկ բնությունով:

Ֆոտոշարք ՝

Տեսաֆիլմի Հղում ՝ (Չնկարագրվող Ջրվեժը)

Նախագիծը Ջրվեժում

Օրը չորեքշաբթի: Ինչպես գիտեք մեր քոլեջը տարբերվում է մնացած քոլեջներից: Այս անգամ, կրկին ունեցել եմ հրաշալի ճամփորդություն։

Քոլեջի բակից մի քանի ուսանողների հետ 1-ին և 2րդ կուրսի և նաև դասավանդող ուսուցիրչների հետ ՝ ընկեր Մարիամի և Մարիամ Մինասովնայի հետ ուղևորվեցինք դեպի Ջրվեժի արգելոց իրականացնելու մեր նախագիծը, ինչու չէ նաև վայելել աշնան գեղեցկությունը։

Հասնելուն պես զբոսնեցինք նկարվեցնք

և սկսեցինք կարդալ Սերգեյ Եսենին։

Ջրվեժում ձյուն էր եկել, սակայն թաց և ձյունոտ ճանապարհը չխանգարեց մեզ հիանալ գեղեցիկ և հրաշալի տեսարաններով։

Եղանակը այնքան լավն էր, որ չէի ցանկանում վերադառնալ, տարվել էի և վայելում էի բնությունը։

Շատ ուրախ օր եմ ունեցել, և կցանկանայի ճամփորդություները լինեն շարունակելի)❄️♥️

Դեպի Ջրվեժ: Ձմեռային մարզական ստուգատես:

Օրը ուրբաթ: Ինչպես գիտեք մեր քոլեջը տարբերվում է մնացած քոլեջներից: Այսօր Սուրբ Երրորդության բակից հոգևոր երգեր երգելուց հետո գնացինք դեպի քոլեջ, իսկ այնտեղից ուղևորվեցինք դեպի Ջրվեժ:

Մեզ հետ էին երկրորդ կուրսի մի քանի ուսանող: Մեզ հետ էին նաև մեր սիրելի դասավանդող ուսուցիչները՝ ընկեր Մարիամը՝ մեր երկրորդ մայրը, ընկեր Թամարը և ընկեր Կարինեն: Անմոռանալի ու միարժամակ էլ ինձ համար տխուր օր էր այսօր։

Ինչևէ փորձում էի ինքս ինձ ուրախացնել, որ օրս լի լինի ուրախությամբ, բայց մեկ է չէր ստացվում, մի փոքր հիվանդ էի:

Ճանապարհին տեսանք Չարենցի կամարը, կամարի վրա փորագրված էին Չարենցի հանրաճանաչ տողերը <<Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում>>:

խմբով հավաքվեցինք այնտեղ և սկսեցինք արտասանել Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» գեղեցիկ և հուզիչ բանաստեղծությունը։ Ուղևորվեցինք Ջրվեժի Սուրբ Աստվածածին, որը նաև անվանում են Սուրբ Կաթողիկե առաքելական եկեղեցի: Եկեղեցիում մենք երգեցինք հոգևոր մի քանի երգեր , աղոթեցինք , մոմ վառեցինք։

Գնացինք նաև ջրվեժի արգելոց, որտեղ խաղացինք սահեցինք և ուրախացանք:

Սահեցի ու ընկա:

Այնքան լավ անցավ մի փոքր կտրվել էի աշխարհից ու երազում էի:

Ունեմ շատ նկարներ հոսով եմ մյուս ճամփորդության ժամանակ ավելի լավ կանցնի:

Ամանորյա Էջմիածին

Դեկտեմբերի 20-ին՝ օրը ուրբաթ  ուսումաճանաչողական ամանորյա ճամփորդություն դեպի Արմավիրի մարզ՝  Էջմիածին քաղաք, այց Միասնության խաչ բարեգործական միություն, քայլք քաղաքում,  այցելություն Մայր տաճար, Հռիփսիմեի, Գայանեի վանքեր,  հանգիստ և ժամանց <<Լոշիկ>> հացատանը։

9.30. — մեկնում Քոլեջի բակից։
10.00  —  ճանապարհին կանգառ Հռիփսիմեի վանքում։
11:00- Միասնության Խաչ բարեգործական միություն։
12.00  — քայլք ամանորյա Էջմիածնով, այցելություն Մայր տաճար և Գայանեի վանք։
14.00  —  հանգիստ և տոնական ընթրիք  Էջմիածնի  «Լոշիկ» հացատանը։
15.00 — Վերադարձ Երևան

Տաճարը դեռ կառուցված չէր ցավոք սրտի չկարողացանք մտնել ներս։
Մեզ հետ էին
դասավանդողներ ընկեր Թամարը ընկեր Լիլիթը ընկեր Մարիամը, և Մարիամ Մինասովնան։ Մենք գնացել էինք 1֊ին կուրսի ուսանողների հետ 1/1 և 1/3 կուրսի ուսանեղներով։

հաճելի օր ենք ունեցել միասին զբոսնել ենք նկարվել գնացել ենք թանգարան

մի մասը մտել էին իսկ մյուս մասը զբոսնում էր և հիանում էջմիածնի գեղեցկությունով մեր շատ սիրելի Մարիամ Մինասովնայի հետ։ Գնացինք միասին տաշիր պիցցա հաց ուտելու շատ սոված էինք ու շատ հոքնած։ Իսկ հետո դուրս գալոց անմիջապես հետո գնացինք դեպի մեքենան և վերադարցանք տուն։



Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы