Ամանորյա Էջմիածին

Դեկտեմբերի 20-ին՝ օրը ուրբաթ  ուսումաճանաչողական ամանորյա ճամփորդություն դեպի Արմավիրի մարզ՝  Էջմիածին քաղաք, այց Միասնության խաչ բարեգործական միություն, քայլք քաղաքում,  այցելություն Մայր տաճար, Հռիփսիմեի, Գայանեի վանքեր,  հանգիստ և ժամանց <<Լոշիկ>> հացատանը։

9.30. — մեկնում Քոլեջի բակից։
10.00  —  ճանապարհին կանգառ Հռիփսիմեի վանքում։
11:00- Միասնության Խաչ բարեգործական միություն։
12.00  — քայլք ամանորյա Էջմիածնով, այցելություն Մայր տաճար և Գայանեի վանք։
14.00  —  հանգիստ և տոնական ընթրիք  Էջմիածնի  «Լոշիկ» հացատանը։
15.00 — Վերադարձ Երևան

Տաճարը դեռ կառուցված չէր ցավոք սրտի չկարողացանք մտնել ներս։
Մեզ հետ էին
դասավանդողներ ընկեր Թամարը ընկեր Լիլիթը ընկեր Մարիամը, և Մարիամ Մինասովնան։ Մենք գնացել էինք 1֊ին կուրսի ուսանողների հետ 1/1 և 1/3 կուրսի ուսանեղներով։

հաճելի օր ենք ունեցել միասին զբոսնել ենք նկարվել գնացել ենք թանգարան

մի մասը մտել էին իսկ մյուս մասը զբոսնում էր և հիանում էջմիածնի գեղեցկությունով մեր շատ սիրելի Մարիամ Մինասովնայի հետ։ Գնացինք միասին տաշիր պիցցա հաց ուտելու շատ սոված էինք ու շատ հոքնած։ Իսկ հետո դուրս գալոց անմիջապես հետո գնացինք դեպի մեքենան և վերադարցանք տուն։



Ամանորյա ճամփորդություն դեպի Էջմիածին նախապատրաստական աշխատանք

Վաղարշապատ (առավել հայտնի է Էջմիածին անվանումով), քաղաք Հայաստանի Արմավիրի մարզում։ Հայաստանի քաղաքներից մեծությամբ չորրորդն է։ Վաղարշապատում կա 5 եկեղեցի, որոնցից մեկը՝ Էջմիածնի Մայր Տաճարը, Հայաստանի գլխավոր եկեղեցին է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրի մեջ, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։Վաղարշապատն ունի գլխավոր ճանապարհ դեպի մայրաքաղաք Երևան։ Միացված է Երևանին գյուղերով։ Վաղարշապատից դեպի Երևան մայրուղին 15-16 կմ է։
Համաձայն Մովսես Խորենացու «Հայոց պատմության», մինչև Վաղարշապատ կոչվելը քաղաքը անվանվել է Վարդգեսավան, իսկ դրանից առաջ Արտիմեդ։
2-րդ դարի առաջին կեսին, ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկ Բ-ի որդի Վաղարշ Ա թագավորը Վարդգեսավանը պատում է պարսպով ու մեծ պատվարով, դարձնում թագավորանիստ քաղաք՝ վերանվանելով այն Վաղարշապատ կամ Նոր Քաղաք, Վաղարշ Ա Արշակունու ժամանակից (մ. թ. 191-211 թվականներ)[3]։ Միջին դարերում, մասնավորապես միջնադարում Վաղարշապատը մերթընդմերթ կոչվել է նաև Էջմիածին, որը համանուն վանքի և ոչ ամբողջ բնակավայրի անունն է։
Հայաստանում քրիստոնեության պաշտոնական կրոն ճանաչվելուց հետո Վաղարշապատի դերը երկրի կյանքում առավել ևս մեծանում է, այն միաժամանակ դառնում է նաև հայոց հոգևոր կենտրոն։ Միջնաբերդում կառուցվում է Մայր տաճարը, իսկ Հոիփսիմյան կույսերի նահատակման վայրերում՝ նրանց նվիրված մատուռները։ 5-րդ դարի կեսերին՝ Մայր աթոոը Դվին փոխադրելուց հետո, փաստորեն մինչև 7-րդ դարը Վաղարշապատր կորցնում է իր երբեմնի նշանակաթյանը։ 7-րդ դարում պարսկա-բյուզանդական հակամարտությունների ոլորտում գտնվող Հայաստանում՝ ինքնավարության առկայության տասնամյակներին պայմաններ են ստեղծվում քաղաքի տնտեսության և մշակույթի վերելքի համար, քաղաքային կյանքը Վաղարշապատում կրկին աշխուժանում է 4-րդ դարում հիմնված մատուռների փոխարեն մեկը մյուսի ետևից կառուցվում են Հռիփսիմեի (618 թ.) ու Գայանեի (680 թ.) եկեղեցիները, վերանորոգվում է Մայր տաճարը։ Վաղարշապատից Արտաշատ տանող ճանապարհի մոտ կառուցվում են Զվարթնոց տաճարը (641-661) ու նրան կից կաթողիկոսական նստոցը։ 15-րդ դարում Վաղարշապատում վերահաստատվում է կաթողիկոսարանը։ 13-15-րդ դարերից Վաղարշապատը դարձավ հայոց հոգևոր կենտրոնը, իսկ տաճարը՝ անկախ կաթողիկոսական աթոռանիստի տեղափոխություններից, պահպանեց մայր տաճարի առաջնային նշանակությունը։ 1828 թվականին Էջմիածինը Արևելյան Հայաստանի կազմում վերջնականապես միացվում է Ռուսաստանին։ Ռուսական կառավարությունը, նախկին իշխանությունների նման, նույնպես ճանաչում են միաբանության իրավունքներն Էջմիածնի վրա։ Չնայած 19-րդ դարի կեսից Էջմիածինը դառնում է Երևանի նահանգի Էջմիածնի վիճակի կենտրոնը, այնուամենայնիվ, բուն քաղաքը կառավարում էին կաթողիկոսարանն ու միաբանությունը՝ սինոդի հետ մեկտեղ։ Խորհրդային իշխանության առաջին օրերից Էջմիածինը դադարում է վանքապատկան լինելուց և դառնում Վաղարշապատի գավառի կենտրոնը։ Այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Մայր Տաճարը Ամենայն Հայոց կաթողիկոսների նստավայրն է։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է, որը գտնվում է Հայաստանի Էջմիածին քաղաքում։ Այստեղ է գտնվում Էջմիածնի Մայր Տաճարը, որն ըստ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի, հիմնվել է Քրիստոսի իջման վայրում և կառուցվել Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից 301-303 թվականներին։ Այն աշխարհասփյուռ հայության սրբազան ուխտատեղին է և Ամենայն Հայոց Կաթողիկոսության նստավայրը՝ Վեհարանը։ Եկեղեցու պատմությունն ամփոփող պատմական հուշարձաններըթանգարաններըգրադարանները և հենց Մայր Տաճարը ներկայացնում են հայոց բազմադարյան պատմությունը, գրականության և արվեստի բացառիկ արժեքները, հոգևոր մշակույթի գանձերը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պատասխանատվություն է կրում թե’ այստեղ ստեղծված և թե’ Եկեղեցուն նվիրաբերված մշակութային արժեքների պահպանության համար։
Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։ Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից Սուրբ կույսերի հետ միասին։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ 5-րդ դարում այն ավերել են պարսիկները, Սահակ Պարթևը կառուցել է նորը։ Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թվականին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։ Հռիփսիմեի տաճարը պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեցական կառույցների առավել կատարելագործված տիպին (ձևավորվել է 6-րդ դարում)։ Ներքուստ խաչաձև է, որն ստեղծվել է գմբեթածածկ ծավալին կցված չորս խորաններով ու շրջանի 3/4 հատվածքի անկյունային խորշերով։
Շողակաթը եկեղեցի է Վաղարշապատի հյուսիսային կողմում, արքունի հնձանների տեղում՝ կառուցված՝ ըստ ավանդության, Հռիփսիմյանց կույսերից սուրբ Մարիանեի նահատակության վայրում, Աղամալ Սորոտեցի արքայազնի կողմից կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացի ժամանակներում։ Ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։ Շողակաթ միջնադարյան եկեղեցին գտնվում է Արմավիրի մարզում՝ Վաղարշապատում։ Ըստ ավանդության հիմնադրվել է այն տեղում, ուր Հռիփսիմյան քրիստոնյա նահատակների վրա «շող է կաթել»։ Այժմյան «գմբեթավոր դահլիճի» հորինվածքով եկեղեցին կառուցվել է 1694 թվականին։ Հատակագծի ձևերը և համաչափությունները բնորոշ են այդ տիպի վաղ միջնադարի կառույցներին, որը ենթադրել է տալիս, որ Շողակաթ եկեղեցին կառուցվել է 6-7-րդ դարերում, շինության հիմքերի վրա։ Ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ երկու զույգ որմնամույթով դահլիճի կենտրոնում է՝ նույնատիպ հնագույն եկեղեցիների նման։ Արևմուտքից կից է գավիթ-սրահը։
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքում՝ Մայր Տաճարից փոքր հեռավորության վրա։ Կառուցվել է 1767 թվականին Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք։ Վազգեն Ա կաթողիկոսի օրոք՝ 1986 թվականին, վերանորոգվել է եկեղեցին և կառուցվել է զանգակատունը։ Եկեղեցու արևելյան պատին՝ Ավագ խորանի ձախ կողմում, կա մի արձանագրություն՝ ըստ որի «Այս սուրբ եկեղեցին կառուցվեց և գյուղը անջատվեց Աթոռից նորա պարսպի կառուցման հետևանքով, Տեր Սիմեոն Սրբազան Կաթողիկոս Երևանցու ծախսերով և հրամանով՝ ի պատիվ Սուրբ Աստվածածնի, որի անունով կառուցվեց 1767 թվին»։

Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ.։ Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը, այլ աղբյուրներում հիշատակվում է նաև Վաղարշապատի Սբ Գրիգոր, Առապարի Սբ Գրիգոր անուններով։
«Զվարթնոց» անվանումը հավանաբար առնչվում է նաև զվարթուն՝ հրեշտակ բառին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Ըստ Սեբեոսի՝ 301 թ. այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը։ Տաճարի ավերման մասին պատմական աղբյուրներում տեղեկություն չկա (հավանաբար ավերվել է երկրաշարժից). հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև 10-րդ դարը։ XX դարի սկզբին ավերակ տաճարը ծածկված էր հողով, պեղումներ կատարվել են 1901-1907 թթ.՝ Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ, 1904-ից՝ Թորոս Թորամանյանի գիտական ղեկավարությամբ։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցն այստեղ եղել են հեթանոսական և IV–V դարերի կառույցներ։ Հնագույնը 0,63 մ x 2,7 մ չափերի կոթողն է (գտնվում է Զվարթնոցի թանգարանում)՝ Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությամբ։

Դառգետ Գարեջրի գործարան

Նոյեմբերի 22ը նախատեսված էր Դառգետ գարեջի գործարանին ծանոթանալու համար։ Առավոտյան մենք եղանք Սուրբ Երրորդություն եկեղոցում, որտեղ կատարեցինք ուսումնական պատարագը և ճանապարհ ընկանք։

Մեր կազմակերպիչներն էին՝ ընկեր Մարիամը և ընկեր Արտակը։

Այնտեղ մեր օրը շատ հետաքրքիր անցավ շատ ուրախ գնացինք և հետ եկանք։ Հասնելուն պես այնտեղ մեզ դիմավորեց ընկեր Արտակի ընկերը՝ Գևորգը ։ Նա մեզ ծանոթացրեց գործարանի հետ, և մեզ պատմեց գործարանի մասին։ Մենք իմացանք, որ այդ գործարանը բացվել է 2018թվականին։ Այնտեղ իմացանք, որ գոյություն ունի գարեջրի մի քանի համային տեսակներ։ Մենք այնտեղ նաև փորձեցինք գարեջուր որը պատրաստված էր մանգոյից և գրեֆրուտից։

Մենք այնտեղ նաև համտեսեցինք գարի այն մեզ շատ դուր եկավ։ Մեր գնալու ժամանակ մեզ նաև իրենց գործարանի կողմից գարեջուր նվիրեցին։ Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին մեր օրը ուրախ և հետաքրքիր դարձնելու համար։

Բուժական գյուղ

Բուժական գյուղը այսօր պատկանում է Կոտայքի մարզին, նախկինում եղել է Ապարանի շրջանի գյուղերից: 1972-ին, երբ Եղվարդ կենտրոնով ձևավորվեց նոր՝ Նաիրիի շրջանը, Բուժականը միացվեց այդ վարչական միավորին:

Գտնվում է Երևանից 35 կիլոմետր հեռավորության վրա:
Բուժականը, որը նախկինում ունեցել է Բաբաքշի անունը, տարածվել է Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային վերջավորության պռնկին՝ Արա լեռան հանդիման:

Բաբաքշին որոշ ժամանակահատված թուրքաբնակ էր: Թուրքեր էին ապրում նաև շրջակա գյուղում, որոնց անուններն են միայն հիմա մնացել որպես Բուժականի հանդամասեր` Քյալաշքյանդ, Յուղաբլու, Սուսլի, Քիրաշլի, Ահմադխան, ասվում է Կոտայքի մարզպետարանի կայքում։

Հնում հայեր են ապրել այստեղ: Սա Նիգ գավառի ամենածաղկուն մասն էր` իր հռչակավոր վանքերով: Բուժականից երկու-երեք կիլոմետր հյուսիս, լեռնալանջի անտառում մինչև հիմա էլ մնում է Թեղենյաց հազարամյա վանքը: Պատերն ու գմբեթը կիսաքանդ են, բայց կանգուն մնացած սյուներն ու խոյակները ցույց են տալիս նրա վաղեմի փառքը: Բուժականի մյուս պատմամշակութային կենտրոնը գյուղից մեկ-երկու կիլոմետր արևելք գտնվող սուրբ Մարիամ Աստվածածին վանքն է, որից մեզ է հասել միայն վանքի հարավային պատը:
Բուժականի նոր պատմությունն սկսվում է 1922 թվականից: Այստեղ հաստատվեցին հայեր Մշից, Բասենից, Ղարսից, Էրզրումից, ինչպես նաև՝ Պարսկաստանի Խոյ գավառից:

Ասուլիս֊հանդիպում Տիար Բլեյանի հետ

Այսօր կայացավ մեր հերթական հանդիպումը Տիար Բլեյանի հետ միտքը որը պետք է քայլեինք Տիարը հավանել էր։Ինչու էր ընտրված մայր դպրոցը,որովհետև այտեղից է սկսվել կրթահամալիրը։ Մենք Տիարի հետ հանդիպեցինք 183 դպրոցի, բարեկամության ցայտաղբյուրի մոտ և սկսեցինք խոսել տարբեր բաների մասին օրինակ՛ խոսեցինք որ ֆուտբոլի դաշտը պետք է դառնա բասկեդբոլի դաշտ նաև խոսեցինք որ այտեղ կա բավականին մեծ տարածք որը կանաչապատ է և մենք դա ցանկանում ենք դանրձնել որպես նվեր 30 ամյակին։Ճանապարհին խոսեցինք տարբեր բաների մասին՛ խոսեցինք կրթահամալիրի 30 ամյակի մասին,որը պետք է հանրային տոն դառնա։Ճանապարհին մենք ունեցանք ընդատում որտեղ հյուրասիրում էին բոլորիս։ Երբ միքիչ առաջացանք այնտեղ տեսանք ջերմոց որտեղ երեխաները խնամում էին։Տիարը ասեց,որ մի ժամանակ առաջ ինչպես բոլոր շենքերում այնպես էլ կրթահամալիրում նկուղային հարկը եղել է աղբի կույտի համար, բայց հիմա նկուղային հարկը վերանորոգվել է և դարձել է տեխնալոգիաի և տարբեր խմբակների սրահ։Նաև Տիառը ասեց որ նոյեմբերի 4֊ին կբացվի մեր գինու արտադրամասը, այդ նկուղներից մեկում։Այստեղից ուղևորվեցինք դեպի ագարակ որտեղ տեսանք Ընկեր Էդգարը գենեռալին էր խնամում։ Այնտեղ մի տղա Տիարին հարց ուղեց՛ Տիար Բլեյան ում կվստահեք կրթահամալիրի տնոենի պաշտոնը՛ Տիարը ասաց որ շատ կդժվարանամ պատասխանել այդ հարցին բայց փորձեմ մի փոքր հուշում տալ ես հաջորդ տարի կդառնամ 65 տարեկան և դրանից հետո չեմ կարող լինել կրթահամալիրի տնօրենը։ Այնտեղից ուղևորվեցինք դեպի խաղողի այգիները,այտնեղ Տիարը ասաց, որ տնկվելու է խաղողի վազեր տարբեր տեսակի և հաջորդ տարի կկարողանանք տեսնել այդ խաղողի վազերի տեսակները։Այնտեղից գնացինք դեպի հարաֆային դպրոց որտեղ մեզ կնկին մեզ հյուրասիրեցին միրգ,բանջաևեղեն և այլն։Իսկ հետո նստեցինք և զրուցեցինք մեր սիրելի Տիարի հետ։

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы