Ճանաչում ենք հունիսյան դեղաբույսերը։

Արևքուրիկ (Սրոոհունդ)  (Сусло)            

330px-Hypericum.flower.750pix

Այս դեղաբույսն օգտագործում են բժշկության մեջ: Օգտագործում են դեղաբույսի վերգետնյա մասը: Մկրատով կտրում են ղ,հումքը չորացնում են լավ քամհարվող տեղում՝կախված կամ փռված վիճակով: Չոր հումքը փշրում են,հեռացնում կոշտ մասերը և պահում թղթով փաթաթված: Այն ունի դառը,տտիպ համ և պիտանի է օգտագործման շուրջ 3 տարի: Այս ծաղկի սերմերի յուղն օգտագործվել է լսողության խանգարումների ժամանակ: Դեղաբույսն օգտագործվել է նաև ցավազրկող, վերքամոքիչ և միզամուղ միջոց: Մ. Հերացին դեղաբույսն օգտագործել է նաև ջերմի, փորկապության ժամանակ: Բույսն արտադրում է առատ ծաղկափոշի: Օգտագործվում է որպես համեմունք՝ ձկնեղենային ուտեստների և ոգելից խմիչքների մեջ:

Դաղձ (անանուխ) мята

Բժշկության մեջ դաղձն օգտագործվում է լեղապարկի և լյարդի հիվանդությանների ժամանակ: Դրանից պատրաստած եփուկներն ու թուրմերն օգնում են որոշ լեղաքարային հիվանդությունների ժամանակ: Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս անանուխ օգտագործել կենտրոնական նյարդային համակարգի, սրտային հիվանդությունների, մանկական գեղձախտի (ռաիփտի) բուժման համար:Անանուխի թեյը բարելավում է մարսողությունը, կանխում սրտխառնոցը:

Ուրց (тимьян)

Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն: Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը քսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը բղկոցների, փսխման, ասթմայի բուժման ժամանակ: Դեղաբույսը բացում է օրգաների խցանումները, միզամուղ է, օգնում է դեղնուկին, կերակրի հետ ուտելուց օգնում է ատամնացավին, ուժեղացնում է տեսողությունը, կանոնավորում շնչառությունը:

Երիցուկ (ромашка)

Ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ: Թուրմն օգտագործում են ստամոքս-աղիքային տրակտիվ հիվանդությունների, լյարդի և լեղուղիների, ստամոքսի կծկումների ժամանակ: Ինչպես նաև ողողումների ձևով, լնդերի բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումների ժամանակ, անգինաների դեպքում: Մտնում է բազմաթիվ կոսմետիկ նյութերի և պատրաստուկների բաղադրության մեջ: Այս բույսի պատրաստուկները ունեն հանգստացնող, հականեխիչ, հակաբորբոքային հատկություն: Բույսի եթերային յուղը լավացնում է շնչառությունը, լայնացնում գլխուղեղի անոթները:

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы