Հեռավար ուսուցում դիտարկումներ, առաջարկներ, լավ ու վատ կողմեր։

Բարի երեկո, նախապես ուզում եմ շնորհակալություն հայտնել նման հնարավորության համար, որ երեխաները անում են հեռավար դասեր։ Ես շատ գոհ եմ, և որպես ծնող գնահատում եմ ձեր բոլոր քայլերը։ Ես, որպես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսանողի ծնող, հեռավար ուսուցումը նորություն չէ։ Մեր օրերում արդիական է, սեբաստացիներս քաջատեղյակ ենք առցանց ուսուցմանը։ Ես ինքս սովորել եմ կրթահամալիրի մայր դպրոցում, նաև քույրիկս և եղբայրս և տեսնելով հոգատար վերաբերմունք ուսուցիչների կողմից, երեխայիս ուսուցումը վստահել եմ հենց կրթահամալիրի Քոլեջին։ Հարգելով ուսուցիչների բարձր մակարդակը ուզում եմ հայտնել իմ գնահատականը որպես ծնող։ Իրավիճակը համարում եմ դրական և միշտ հետևում եմ երեխայիս տնային աշխատանքներին։ Ուզում եմ շնորակալություն հայտնել մանկավարժի հոգատար աշխատանքին։ Եղեք առողջ բոլորիտ համբերություն:

Շնորհակալ եմ։ Սիրով Լուսինե Ռուստամյան։

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы