18.01.2022 առաջադրանք

  1. Կարդացեք Դոլադ Բիսեթը փոքրիկ պատմությունները:
  2. Փորձեք գրել նմանատիպ փոքրիկ պատմություն:

Դդումը և ձյան փաթիլը

Այգեպանը աշնանը այգում ՝ թփի վրա, մի դդում էր մոռացել: Սկզբում դդումը չէր մրսում, բայց երբ ձյունը եկավ սկսեց մրսել, դողացնել և ձայնը կտրվեց: Երբ կրկին ձյուն եկավ, նա հավաքեց բոլոր ուժերը և կտրված ձայնով կանչեց.


— Օգնություն…


Երկնքից իջնող մի բարի փաթիլ լսելով դդումի ձայնը՝ մտածեց. «Տեսնես այս ո՞վ է իմ կարիքն զգում»։ Հանդարտ իջավ ներքև, նայեց աջ, նայեց ձախ, մեկ էլ իր ընկեր փաթիլների մեջ տեսավ արևի նման նարնջագույն, վառ ու պայծառ մի անծանոթի:

— Ո՞վ ես դու, ինչ գեղեցիկ ես:

— Ես դդում եմ, երեխաներն ինձ շատ են սիրում, բայց այգեպանն ինձ չնկատեց և թողեց թփի վրա: Հիմա ընտանիքիս անդամներն ուրախացնում են երեխաներին, իսկ ես այստեղ մրսում եմ:

— Ես կօգնեմ քեզ, — ասաց փաթիլը, — բայց պետք է ընկերներիս օգնության կանչեմ, որ կարողանանք քեզ տուն հասցնել:

Բարի փաթիլը կանչեց իր ընկերներին՝ ուժեղ փոթորիկ, ձնաբուք արեցին ու դդումին գլորելով տարան հասցրեցին տուն: Դդումի ընտանիքի անդամները նրան տեսնելով շատ ուրախացան: Եվ փաթիլին ու ընկերներին հրավիրեցին հյուրասիրության: Սակայն նրանք հրաժարվեցին, որովհետև գիտեին, որ ներս մտնեին միանգամից կհալվեին և ջուր կդառնաին: Դդումը տխրեց, բայց դա չխանգարեց, որ փաթիլը և դդումը ընկերներ դառնան:

Առաջադրանք — 13.01.2022

  • Ընտրել Հ. Թումանյանի, Ղ.Աղայանի, Դ. Բիսեթի, Ջ. Ռոդարիի ստեղծագործություններից մեկը։
  • ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ /Հովհաննես Թումանյան/

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ /Հովհաննես Թումանյան/

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։

— Ախպե՛ր,— ասավ,— ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։

— Կացինն ի՞նչ բան է,— հարցրեցին գյուղացիք։

Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․

— Տո՛, եկե՛ք, տեսե՛ք կացին ախպերը ինչ արավ։

Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռքիցն առան։

Կացինն առան, որ հերթով կոտորեն իրանց փայտը։

Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։

— Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց

Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։

— Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։  Մտածեցին, մտածեցին ու վճռեցին՝ տանեն բանտը գցեն։

Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր․ գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինքը բարձրացավ։

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից․ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բա՛ն հասկացրու»։

  • Ընտրածստեղծագործությունըվերածելխաղայինսցենարի:

13.01.2022

1. Ընտրել բանաստեղծություն և հեքիաթ վերածել խաղի, գրել բեմադրություն:

2. Փորձել փոփողել ռոդարիական հնարքներով:

Ես և Հռիփսիմեն ընտրել ենք Հ.Թումանյանի «Կացին ախպեր» հեքիաթը նաև Հ.Թումանյանի «Ծաղիկներ» բանաստեղծուլթյունը:

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ /Հովհաննես Թումանյան/

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։

— Ախպե՛ր,— ասավ,— ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։

— Կացինն ի՞նչ բան է,— հարցրեցին գյուղացիք։

Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․

— Տո՛, եկե՛ք, տեսե՛ք կացին ախպերը ինչ արավ։

Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռքիցն առան։

Կացինն առան, որ հերթով կոտորեն իրանց փայտը։

Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։

— Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց

Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։

— Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։  Մտածեցին, մտածեցին ու վճռեցին՝ տանեն բանտը գցեն։

Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր․ գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինքը բարձրացավ։

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից․ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բա՛ն հասկացրու»։

ԾԱՂԻԿՆԵՐԸ /Հովհաննես Թումանյան/

― Ո՞ւր գնացին ծաղիկները…
― Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։

«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։

15.12.2021 — Առաջադրանք

1. Ընտրել Դոնալթ Բիսեթի և Ջանի Ռոդարի պատմվածքներից, փոփողել ռոդարիական հնարքներով:

  • Երևակայությունն ինքը միտքն է — Պատկերացնենք որ ծովի փողարեն գետն է հոսում:
  • Բառին ազատ տիրապետելը` բոլորին — Երեխաները հորինում են, որևէ հեքիաթ գետակի մասին:
  • Չտեսնված երկնակամարում ճախրող բառեր — Վերցնում ենք հեքիաթին վերաբերող երկու բառ: Օրինակ ծով և ալիք: Եվ Երեխաների հետ, փորձում ենք ստանալ ծովի և ալիքի պատկերներ:
  • Ամենաանհեթեթ ու անսպասելի հարցերը —
  • Ի՞նչ կլիներ եթե, ծով չլիներ
  • Ի՞նչ կլիներ եթե, ծովում չլիներ ջուր
  • Ի՞նչ կլիներ եթե, ծովում ալիքներ չլինեին:
  • Իսկ հետո ի՞նչ եղավ — Շարունակում ենք հեքիաթը: Ծովում երկու ալիքներ էին ապրում, ուժեղ ալիք և թույլ ալիք: Երբ ուժեղ քամիր էր լինում ծովի ալիքները ուժեղանում էին, իսկ երբ դանդաղ էր լիմում քամին ծովի ալիքները ավելի թույլ էին լինում:

Երկու ալիք/Դոնալթ Բիսեթ\

Ծովում երկու ալիքներ էին ապրում, մեկը՝ մեծ, մյուսը` փոքր: Մեծ ալիքի անունը Մեծ էր, իսկ փոքրինը` Փոքր:

Նրանք միշտ միասին էին լինում: Փոքրը բոլորի նկատմամբ բարեհամբույր էր, խաղում էր ձկների, քամու և ուրիշ ալիքների հետ: Իսկ Մեծը ամեն բան ջարդուփշուր էր անում ու խորտակում: Նա հատկապես սիրում էր հարձակվել նավերի վրա:

Մի անգամ Մեծ ալիքն ու Փոքր ալիքը խաղում էին ծովափի մոտերքում: Փոքրը լողափին տեսավ մի տղայի, որի ձեռքին պաղպաղակ կար:

— Ես ել եմ պաղպաղակ ուզում,- ասաց նա:

— Հիմա կբերեմ,- ասաց Մեծը: Նա նետվեց տղայի վրա, ձեռքից խլեց պաղպաղակը և տվեց Փոքրին:

Փոքրը, պաղպաղակը ուտելուց հետո, հարցրեց.

— Իսկ հիմա ի՞նչ  ենք անելու:

_Նայի՛ր այս քառաժայռերին և կտեսնես:

Մեծ ալիքը փքվեց, դարձավ քառաժայռից էլ մեծ և փլվեց նրանց վրա, բայց հետո նա թռավ քարաժայռերի վրայով և ընկավ նեղլիկ ճեղքի մեջ:

— Օգնեցե ¯ք, – գոչեց նա:

Այդ պահին անցնում էր Միրանդա բադը: Նա կանգնեց և հարցրեց:

— Ի՞նչ է պատահել:

— Ես չեմ կարողանում այստեղից դուրս գալ: Օգնի՛ր ինձ, խնդրում եմ;

— Ո՛չ: Ես քեզ չեմ օգնի, – ասաց Միրանդան: – Դու բոլորին վատություն ես անում:

Հանկարծ Միրանդան լսեց, որ մեկը քարաժայռերի մյուս կողմում լալիս է:

Շրջվեց ու տեսավ` Փոքր ալիքն է:

  • Երևակայությունն ինքը միտքն է — Պատկերացնենք, որ կապիկների փողարեն շներն են ճամփորդում:
  • Բառին ազատ տիրապետելը` բոլորին — Երեխաները հորինում են, որևէ հեքիաթ շների մասին:
  • Չտեսնված երկնակամարում ճախրող բառեր — Վերցնում ենք հեքիաթին, վերաբերող երկու բառ: Օրինակ ՝ կապիկներ և շներ: Եվ Երեխաների հետ, փորձում ենք նկարել կապիկ և շուն:
  • Ամենաանհեթեթ ու անսպասելի հարցերը —
  • Ի՞նչ կլիներ եթե, չլինեին կենդանիներ
  • Ի՞նչ կլիներ եթե, չլինեին անտառներ
  • Ի՞նչ կլիներ եթե, կապիկի փոխարեն գլխավոր հերոսը լիներ շունը:
  • Իսկ հետո ի՞նչ եղավ — Շարունակվում է հեքիաթը: Կապիկները ճանապարհորդեցին, ճանապարհորդեցին և ոչ մի տեղ չհասան: Եվ ինչքան անիմաստ էր իրենց ճամփորդելը:

Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել /Ջանի Ռոդարի/

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճանաչողական ճանապարհորդություն կատարել: Գնացին, գնացին, կանգ առան ու հարցրին.

— Ի՞նչ է երևում:

— Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:

— Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճնապարհորդելով: Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:

— Հիմա ի՞նչ է երևում:

— Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:

— Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճանապարհորդելով: Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան միայն արևամուտին:

— Իսկ հիմա, ի՞նչ է երևում:

— Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:

— Ի՜նչ ձանձրալի է աշխարհը. միշտ նույն բաներնեն հանդիպում. ու ճանապարհորդելը ոչ մի բանի պետք չէ:

Եվ այդպես, նրանք ճնապարհորդում էին, ճանապարհորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս՝պտտվելով ի շրջանս յուրյանց, կարուսելի ձիուկների պես:

14.12.2021 — Առաջադրանք

1.Ընտրել Դոնալթ Բիսեթի պատմվածքներից մեկը և նշել այն բոլոր ռոդարիական հնարքները, որ հնարավոր է իրագործել այդ պատմվածքի հետ։

  • Երևակայությունն ինքը միտքն է:
  • Բառին ազատ տիրապետելը` բոլորին
  • Երևակայությունը շատրվանի պես կժայթքի
  • Վրիպակից՝ պատմություն
  • Չտեսնված երկնակամարում ճախրող բառեր
  • Բառերի օգնությամբ կարող ես արարել այն, ինչը ոչ մի նյութով չես արարի
  • Հեքիաթների շիլափլավ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ:

Ցանկությունների ծառը /Դոնալդ Բիսեթ/
Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահի՛ր»: Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր: Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին: Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.— Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա: Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա: Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները: Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում: Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.— Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան: Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.— Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը«Ուզում եմ, որ վերադառնան»: Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են Երկրի՞, թե՞ Լուսնի վրա: Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»: Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.— Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜: Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել: Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահիր»:

Երևակայությունն ինքը միտքն է ~ Պատկերացնենք անձրևի փոխարեն կոնֆետներ են թափվում:

Բառին ազատ տիրապետելը` բոլորին֊երեխաները հորինում են որևէ պատմություն անձրևի վերաբերյալ:

Իսկ հետո ի՞նչ եղավ ~ Շարունակում ենք հեքիաթը: Դրսում անձրև է։ Զբոսնելու համար այդքանել լավ եղանակ չէ։
-Դեկտեմբեր արագ հագնվի՛ր, անձրևանոցը վերձրու ուշանում ենք հոնվարը արդեն մեզ է սպասում: Հո չե՞ս ուզում մնանք տանը,- հագնվելով ասում էր Փետրվարը։
-Մի շտապեք սիրելիներս, մենք սպասում ենք ձեզ:
Պատրաստվեցին և գնացինք պարտեզ։

Չտեսնված երկնակամարում ճախրող բառեր~ Վերցնբւմ ենք հեքիաթին վերաբերող երկու բառ: Օրինակ անձրև և երեխա: Եվ երեխաների հետ փորձում ենք ստանալ պատկերներ:

Ամենաանհեթեթ ու անսպասելի հարցերը~ Ի՞նչ կլիներ, եթե միշտ անձրև գար:
Ի՞նչ կլիներ, եթե անձրև չլիներ։

Անձրևը /Դոնալդ Բիսեթ/

Վտվտիկն ու Խտտիկը ամպեր էին և երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար էս ու էն կողմ էին թռչում, ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն իր համար շողում էր, թռչունները երգում էին, երեխաները խաղում:

— Վտվտի՛կ, – ասաց Խտտիկը,- չիջնե”նք ներքև և բոլորին մի լավ թրջենք:

— Ճիշտ է, թե չէ պարապ- սարապ թռչելը ձանձրալի է:

Նրանք իջան և գետինը թրջեցին: Բայց մարդիկ դժգոհ էին:

— Ի °նչ թարս եղանակ է,- փնթփնթում էին նրանք:

— Կարծես դույլով թափեն, ա ¯յ քեզ տխուր օր:

-Արի գնանք այստեղից,- ասաց Խտտիկը:

Նրանք թռչում-գնում են , և անձրևը կտրվում է: Բոլորը գոհ էին: Ամեն օր արևը շողում է, և շոգն օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ ոչ մի անձրև չի գալիս: Խոտերը դեղնում և չորանում են , ծաղիկները` թոռոմում: Կովերը մնում են առանց խոտի և կաթ չեն տալիս: Պաղպաղակ պատրաստողը չի կարողանում կաթ գնել, որ պաղպաղակ պատրաստի: Երեխաները լաց են լինում և պաղպաղակ ուզում: Նրանք հագնում են բաճկոնները, բացում անձրևանոցները և դուրս գալիս փողոց: Այդ տեսնելով` մարդիկ զարմանում են.

— Իջնենք, տեսնենք՝ ի”նչ է պատահել:

Նրանք իջնում են  ներքև, ու նորից հորդ անձրև է գալիս:

— Ի ¯նչ հաճելի անձրև է,- ուրախանում եմ բոլորը;

— Վերջապես, ա ‘յ լավ օր:

Բոլորը գոհ են` և’ Խտտիկն ու Վտվտիկը , և’ երեխաներն ու մեծերը:

Լրացուցիչ կրթություն

Դաստիարակների բլոգներից ընտրեք ձեր կարծիքով հաջողված մեկ տեսանյութ։ Հիմնավորեք ձեր ընտրությունը։

Ես ընտրել եմ քոլեջի 5 տարեկաների դասվար Էլյա Գրիգորյանի (ընկեր Էլյաի) տեսանյութը որը համարում եմ ստացված: Հորինուկներ: Շատ Հետաքրքիր էր այս տեսանյութերի շարքը, որտեղ երեխաները ստուգատեսի բանջարեղենային կերպարների համար հորինուկներ էին ասում։ Այսինքն, կերպարները չպատրաստեցին ու վերջ, շարունակություն հորինեցին, խաղացին, բնութագրեցին, նկարագրեցին։ Երեխաները փորձում էին ասել թէ ինչի նման է բանջարեղենը, իսկ մյուսները փորձում էին գուշակել, թէ որ բանջարեղեն է:

Ի՞նչ բանջարեղեն է (լոլիկ):

Ի՞նչ բանջարեղեն է (գազար):

Ի՞նչ բանջարեղեն է (լոբի):

Ի՞նչ բանջարեղեն է (վարունգ):

Մեր պատրաստված հորինուկները:

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы