Դասի պլան Պոչատ Աղվես

Դասի ընթացք

​1. Երեխային ծանոթացնել Հ․ Թումանյանի հետ։ 

​2. Պարզել թե որ հեքիաթն են նրան պատմել։ 

​3. Ծանոթացնել նոր հեքիաթի ՝ <<Պոչատ աղվես>>։ 

     

        Հովհանննես Թումանյան <<  Պոչատ աղվես >> 

Գիտե՞ք թե ով է Հովհաննես Թումանյանը։  Ձեզ որ հեքաթն են պատմել տանը, ձեզ դուր է եկել հեքիաթը։ 

Այսօր ծանոթանալու ենք <<Պոչատ աղվես>> հեքաթի հետ։ 

Ձեր կարծիքով ինչու է հեքիաթի անունը Պոչատ աղվես կոչվում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ

Լինում է, չի լինում՝ մի պառավ․ էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի։

Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, ուտում։

Պառավը վրա Է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։

Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում ու էսպես խնդրում․

— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Պառավն ասում է․

— Դե գնա իմ կաթը բե՛ր։

 

1. Ով է գլխավոր հերոսը Հեքիաթում:

2. Ինչու է տատիկը կտրում աղվեսի պոչը:

3. Ինչ է տատիկը ասում աղվեսին:

 

 

Աղվեսը գնում է կովի մոտ։

— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ Էիր։

Կովն ասում է․

— Դե գնա ինձ համար խո՛տ բեր։

Աղվեսը գնում է արտի մոտ։

— Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

— Դե գնա ինձ համար ջուր բեր։

Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։ 

-Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Աղբյուրն ասում է․

— Դե գնա կուժ բեր։

 

4. Ձեր կարծիքով աղվեսը կաթը խնդրում է թէ էլի գողանում է?

5.   Խոտը ինչ է ուզում աղվեսից

6. խոտը ուզելուց հետո ում մոտ է գնում աղվեսը:

 

Աղվեսը գնում է աղջկա մոտ։

— Աղջիկ, աղջիկ, կո՛ւժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

— Դե գնա ուլո՛ւնք բեր ինձ համար։

Աղվեսր գնում է չարչու մոտ։

— Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

 

7. Աղբյուրը ինչ պետք է տար աղվեսին:

8. Աղվեսը կուժը ումից պետք է վերցներ:

9. Գիտեք Ով է չարչին:

 

Չարչին ասում է․

-Դե գնա ինձ համար ձո՛ւ բեր։

Աղվեսը գնում է հավի մոտ։

— Հավիկ-հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Հավն ասում է․

— Դե գնա ինձ համար կո՚ւտ բեր։ 

Աղվեսը գնում է կալվորի մոտ։

— Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ, հավը ինձ ձու տա․ ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա․կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Կալվորի մեղքը գալիս է, մի բուռն կուտ է տալի։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի․ ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի․ ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի․ կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի․ ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի․ խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի․ կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն․ կցում է, կցմցում, վազում է գնում, իր ընկերներին հասնում։

 

10. Տատիկը վերադարցրեց պոչը:

11. Աղվեսը ազնիվ գտնվեց բոլորի հանդեպ:

12. Արդյոք ձեզ դուր եկավ հեքիաթը:

 

Վերլուծում ենք հեքաթը, լսում երեխաների կարծիքը։

Խաղադարան

Նկարազարդեք բանաստեղծությունը կամ երգը։

•Ձեր երեխային դուր եկած կամ նոր սովորած բանաստեղծությունը արտագրեք առանձին էջի վրա։

•Կարդացեք նրա համար և քննարկեք, թե ինչ կցանկանար կամ ինչ կարող է նկարել բանաստեղծության էջի լուսանցքներին։

•Երբ երեխան վերջացնի նկարելը, քննարկեք նկարը։ Կարող եք, օրինակ , ասել, «Տեսնում եմ, ահագին շատ մանրամասներ ես նկարել» (նշեք, թե ինչ) կամ » Տեսնում եմ, օգտագործել ես այսինչ գույնը» (նշեք գույները, կամ բաց ու մուգ գծերը)։

•Օգնեք երեխային մտածել, թե ուրիշ ինչ կարելի է ավելացնել նկարին «Ի՞նչ կարող ես ավելացնել նկարին, որպեսզի այն ավելի շատ բան ցույց տա այդ տեղի, մարդկանց կամ իրադարձությունների մասին»։

Ինչպե՞ս կարելի է փոփոխել խաղը և հարմարեցնել ձեր երեխային։

•Եթե երեխան հաճույքով է նկարում , առաջարկեք նկարազարդել նաև մեկ այլ բանաստեղծությունը , երգ կամ հեքիաթի որևէ դրվագ։ 

•Եթե երեխան դժվարանում է նկարել այն , ինչ կատարվում է ոտանավորում/երգում, առաջարկեք տեքստի հետ առընչվող որևէ նկար նկարել։

Տատյանա Չերնիգովսկայա

Տատյանա Չեռնիգովսկայան ծնվել է Լենինգրադում։ Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնը։ Մասնագիտացած է փորձարարական հնչյունաբանության բնագավառում։ Մինչև 1998 թվականն աշխատել է ՌԳԱ Ի. Մ. Սեչենովայի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ինստիտուտում՝ մարդու ուղեղի ֆունկցիոնալ ասիմետրիայի և սենսորային համակարգերի համեմատական ֆիզիոլոգիայի լՌՌաբորատորիայում (առաջատար գիտաշխատող)։ Կուրչատովի անվան ինստիտուտի ազգային կենտրոնի փոխտնօրենն է։

1977 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ձայնի ցածր հաճախականության ամպլիտիացիոն մոդուլացման և խոսքի ամպլիտիուլոդա-մոդուլյացիոն բնութագրերի մարդու ընկալման առանձնահատկությունները» թեմայով, 1993 թվականին՝ դոկտորական ատենախոսություն «Լեզվական և կոգնիտիվ ֆունկցիաների էվոլյուցիա. Ֆիզիոլոգիական և հոգելեզվաբանական ​​ասպեկտներ» թեմայով։ Կենսաբանական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր (Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի բանասիրության ֆակուլտետ)։

Զբաղվում է ռուսախոս բանախոսների մտավոր խոսքի փորձարարական և կլինիկական հետազոտություններով։

Երեխայի խոսքի զարգացում

1․ Հնչունային կուլտուրա

Օրինակ ՝ —Ղ արտասանում են —ղատասած

2․ Բառային աշխատանք

2.1Բառի իմաստի բացահայտում

3․ Քերականական կառուցվածքի ձևավորում

4․ Կապակցված խոսքի զարգացում

5․ Գեղարվեստական գրականության հետ ծանոթացում։

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы