Նախագիծ — Երկրաչափական պատկերներ

  • Սեբաստացու օրերի շրջանակներում իրականացնելու ենք համագործաքցային նախագիծ հինգ տարեկաների խմբում:
  • Անվանում ՝ Երկրաչափական պատկերներ:
  • Ժամանակ՝ 18.10.2021 — 23.10.2021
  • Մասնակիցներ՝ քոլեջի 5 տարեկաններ
  • Դասվար՝ Էլյա Գրիգորյան
  • Դասվարի օգնական՝ Անահիտ Մարգարյան
  • Համակարգող ՝ Լիլիա Ռուստամյան
  • Նպատակ՝ ուսումնասիրել երկրաչափական պատկերները, ցարգացնել երեխայի երեվակայությունը և ձեռքի մոտորիկան:
  • Խնդիր՝ ▪︎Ցույց տալ երկրաչափական պատկերները: ▪︎Տարբերել շրջան, քառակուսի, օվալ, հնգանկյուն, սեղան, եռանկյուն, ուղղանկյուն երկրաչափական պատկերները:
  • Ընթացքը՝ երեխաների հետ պատրաստում ենք տարբեր գույների և չափերի երկրաչափական պատկերներ։ Իրականացնում ենք տեխնոլոգիական և նկարչական աշխատանքներ։ Խաղում ենք մաթեմատիկական խաղեր, որի ընթացքում ներկայացնում ենք երկրաչափական պատկերները նաև գույները: Խաղերի միջոցով երեխաները սկսում են տարբերել և հասկանալ երկրաչափական պատկերները: Երկրաչափական պատկերներից ստանում ենք նաև այլընտրանքային պատկերներ ՝ երեխաները պատրաստում են, օրինակ , ավտոմեքենա, տուն և մարդուկներ: Բացի այդ կխմբավորենք երկրաչափական պատկերները ըստ գույնի ձևի և չափերի:
  • Արդյունքը՝ Սովորեցինք երկրաչափական պատկերները և փորձեցինք կնկնորինակել երկրաչափական պատկերով պատկերված նկարը սպիտակ թղթի վրա: Դիտել ֆոտոշարքե և տեսաֆիլմը:

Երկրաչափական պատկերներ- տեսաֆիլմ

Ստուգատեսային շաբաթ։ Հարավային դպրոց պարտեզ

Տեսաֆիլմ ՝

Այսօր օրը չորեքշաբթի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը նույնպես փորձեց անմասն չմնալ համահայկական հիմնադրամին աջակցելու գործում։ Մենք որոշեցինք մեր իսկ ձեռագործ աշխատանքների վաճառքից գոյացած ողջ հասույթը նվիրաբերել Հայոց բանակին և Հայ զինվորին։ Սեբաստացիները մասնակցում են աճուրդ- ցուցահանդես <<հոգատարության>> նախագծին։ Նախագիծն իրենից ներկայացնում է ձեռագործ իրերի, փայտյա փորագրության և հայկական ուտեստների վաճառք։ Քոլեջից քայլքով մի քանի ուսանողների հետ գնացինք Հարավային դպրոց պարտեզ, մեզ հետ էին ընկեր Մարիամը և ընկեր Հասմիկը: Այսօր աճուրդ վաճառքի երրորդ օրն է և մենք գնացել էինք Հարավային դպրոց պարտեզ մասնակցելու վաճառքին։ Այնտեղ կային շատ համեղ ուտելիքներ, որոնք պատրաստել էին հարավային դպրոց պարտեզի երեխաները, ծնողները և դասավանդող ուսուցիչները Մասնակից եղա, նաև կլոր սեղանին, որտեղ քնարկեցին նոյեմբեր ամսվա նախագծերը՝ Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ, Թիկունքն առաջնագիծ , Արցախ-Հայաստան նոր համակեցություն և Արտակարգ օրերում ծեսով ուսուցում։ Իսկ ներքևում մենք կիսվել ենք մեր տպավորություներով։

Մասնակիցներ ՝

Լիլիա Ռուստամյանի բլոգ

Միլենա Աղայանի բլոգ

Միլենա Հակոբյանի բլոգ

Հռիպսիմե Պուչինյանի բլոգ

Սաթեն Գևորգյանի բլոգ

Մարիամ Աբրահամյանի բլոգ

Ես մասնակից եմ Սեբաստացու Օրերին

Արդեն 2 տարի է ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահահամալիրի քոլեջում, անցած տարվանից մասնակցել եմ բազում նախագծերի, կատարել եմ մեծ սիրով։ Մասնակցել եմ Թամարա Ղահրամանյանի ՝ <<Հայաստանը Սեբաստացու Աչքերով>> նախագծին։ Ահա և նախագծի հղումը ՝ <<Հայաստանը Սեբաստացու Աչքերով>։

Կա ևս մեկ նախագիծ, որի կազմակերպիչը Նելլի Գեղամյանն է։ Երեքշաբթի օրը մենք՝ բոլորս պատրաստելու ենք  խաղողի դոշաբ։ Պատրաստելու ենք ղարաբաղի կանաց բաղադրատոմսով։

Դոշաբ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Նաև մասնակցելու են հարիսայի ծեսին, որին նաև անցած տարի եմ մասնակցել << Հարիսայի ծես սեբաստացի բաց համայնքում>> , այն տեղի կունենա նոյեմբերի 28-ին։ Բոլորս սպասում ենք, որպեսզի կատարենք այդ գեղեցիկ նախագիծը։

Հարիսայի ծես | Աստղիկ Հակոբյան

Կա մի գեղեցիկ նախագիծ, դա <<Գինու պատրաստման գործընթացն է>> , այն ամենա հավես նախագծերից է որին արդեն 2 տարի է մասնակցում եմ։

Մասնակցում եմ նաև <<Ցուցահանդես Վաճառք>> ցավոք չկարողացա մասնակցել լիարժեք, ունեի պատրաստած ձեռքի աշխատանքներ, որը հարգելի պատճառով չկարողացա հասցնել ավարտին։

Մասնակցել եմ նաև <<Ձեռագործների ակումբ>> նախագծին։ Համակարգողը Հասմիկ Ուզունյան և Մարիամ Մխիթարյան։ Պատրաստել եմ տրիկոտաժի պայուսակ։ Ահա և նախագծի հղումը՝ Տրիկոտաժի պայուսակ։

Մասնակցում եմ նաև Մարինե Մկրտչանի նախագծին, որը կոչվում է՝ «Սեբաստացի պատանիներ»  ։

received_580543422697779

Մասնակցելու եմ նաև <<Տոլմայի փառատոնին>>, որի համակարգողը Դիաննա Բարսեղյան է և դասավանդող ուսուցիչ Մարիամ Քալանթարյանը։ Տեղի կունենա նոյեմբերի 20-ին ժամը 13։00-ին։

Տոլմա

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы