Վրացերեն նախագծի իմ տպավորությունը։

Բարև ձեզ ես Լիլիան եմ։ Մայիսի 25-ին սկսվեց նախագծային ճամբարը, որտեղ կային սովորելու տարբեր լեզուներ, սակայն ինձ ավելի հոգեհարազատ լեզուն եղավ վրացերենը, որը շատ էի ցանկանում սովորել և իմանալ։ Մասնակցեցի Արևիկ Գևորգյանի նախագծին, որտեղ և սովորեցի վրացերեն։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել ընկեր Ռինային, որ իր շնորհիվ Արևիկը սովորեց վրացերեն, իսկ իմ սիրելի Արևիկը իր ունեցած գիտելիքը փողանցեց ինձ, որի համար ես շատ շնորհակալ եմ և ուրախ, որ գիտեմ ավել մի լեզու։ Այս 2 շաբաթում շատ բանեմ սովորել տառերը, թվերը, շաբաթվա օրերը, գրել ենք բառեր և կազմել ենք նախադասություններ, կատարել ենք նաև նախագիծ Վրաստանի քաղաքներ, անձնական դերանուններ, ներկայանալ վրացերենով ով ես դու քանի տարեկան ես որտեղից ես և տարվա ամիսները։ Ինձ համար այսքան բան իմանալ վրացերեն դա մի հրաշք բան է, որի մասին շատ էի երազում։ Իմ տպավորթությունը Արևիկի մասին։ Շնորհակալ եմ քեզ Արև որ 2 շաբաթ դու անդադար աշխատել ես ու տվել ինձ գիտելիքներ։ Իմ կատարած նախագծերի հղումները՝ Վրացերեն Դաս 1 Վրացերեն Դաս 2 Վրացերեն Դաս 3 Վրացերեն Դաս 4 Վրացերեն Դաս 5 Վրացերեն Դաս 6 ։ Ես միշտ անհամբեր սպասում էի թե երբ ես նոր նյութ տեղադրելու, որ սովորեմ ու գրեմ։ Այսօր ավարտեցինք մեր նախագիծը ես շատ տխուր եմ, բայց, համոզված եմ, որ դու կշարունակես տալ մեզ քո գիտելիքները, որի համար շատ ուրախ կլինեմ։ Կրկին անգամ շնորհակալ ենք ընկեր Ռինա և Արևիկ։

Գունավոր Թբիլիսի-Մցխեթա-Անանուրի-Սիղնաղի։ Նախագիծ՝ Վրաստանի քաղաքներ։

 

Այցելե՛ք գունագեղ Թբիլիսի, սիրո քաղաք Սիղնաղի, Վրաստանի երբեմնի պատմական մայրաքաղաք Մցխեթա և աննկարագրելի գեղեցիկ բնությամբ Անանուրի: Եկե՛ք միասին բացահայտենք Թբիլիսիի նեղլիկ և խնամված փողոցներով գեղեցիկ թաղամասերը, հիանանք Մցխեթայի ճարտարապետությամբ և պատմական ժառանգությամբ, վայելենք սիրո քաղաք Սիղնաղիի ջերմ մթնոլորտը, համտեսե՛նք հանրահայտ վրացական գինիները և խոհանոցը, ծանոթանանք հայերի մեծ ավանդին այդ քաղաքների կառուցման ու զարգացման գործում, ինչպես նաև վիրահայոց համայնքային կյանքին:

Վրացերեն (Դաս 3)

Առաջադրանք
 Պահանջ. Գտնել բառերի համարժեքները( այսինքն թարգմանել և գրել հայ֊სომეხი), տրված բառերով կազմել նախադասություններ։

Հայ ֊ სომხეხი
Վրացի — ქართველო
Հայաստան — სომხეთი
Վրաստան -საქართველო
Երևանում — ერევანში
Վրացերեն — ქართული
Սովորում եմ — მე ვსწავლობ
Ապրում եմ — მე ვცხოვრობ
Քոլեջում — ქოლეჯში
Դպրոցում — სკოლაში
Ես Աննան եմ — მე ვარ ანა
Ինչպես եք — როგორ ხარ
Զբոսաշրջավար է -ტურისტული
Տնային տնտեսուհի — დიასახლისი
Ես 17տարեկան եմ — მე ჩვიდმეტი წლის ვარ
Իմ անունը Արև է — მე მიქვარ არევ
Ընտանիք — იოახი
Եղբայր — წმა
Քույր — და
Տատիկ — ბებია
Մայրիկ — დედა
Շնորհակալ եմ — მადლობა
Պապիկ — ბაბუა
Հայրիկ — მამა
Ես սիրում եմ — მე მიყვარ
Քաղաքը — ქალაქი
Իմ-ჩემი
Մայրաքաղաք-დედა ქალაქი
Ոչ-არა
Այո- დიახ
Հաջողություն-ნახვანდის
Գեղեցիկ է- ლამაზია
Փողոցները֊ქუჩები
Լավ եմ — კარგად ვარ
Աղջիկ — გოგო
Տղա-ბიჭო
Ջուր֊წღალი
Վատ եմ֊ ცუდათ ვარ
Հաց֊პური

მე ვსწავლობ კოლეჯში-Ես սովորում եմ քոլեջում

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы