Քոլեջի ընդունելության հրավեր

Մանրամասն տեղեկություն ստանալու համար անցնել հետևյալ հղումով, հղումը տեղադրված է ներքևի բաժնում)

Բարև հարգելի ընթերցող, ես Լիլիան եմ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում, նախադպրոցական բաժնի 3-րդ կուրսում: Ցանկանում եմ ձեզ ներկայացնել քոլեջի մասին: Եթե դեռ չես ընտրել, թե որտեղ պետք է վստահես քո ուսումը ապա առաջարկում եմ գալ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ և հավատացնում եմ, որ չեք փոշմանի, քանի որ այստեղ այնպիսի միջավայր և մթնոլորտ է, որ չընկերանալը անհնար է: Ընտրելով նախադպրոցական բաժինը 2-րդ կուրսից օրվա մեծ մասը կանցկացնեք պարտեզում ձեռք կբերեք մեծ փորձ: Քոլեջի դասերը սկսվում են 9:00-ին 15 րոպե առավոտյան պարապմունքով:

Քոլեջն ունի հետևյալ բաժինները՝

  1. Նախադպրոցական կրթություն,
  2. Զբոսաշրջություն,
  3. Հագուստի մոդելավորում,
  4. Գինեգործություն,
  5. Վեբդիզայներ,
  6. Զարդայինկիրառականարվեստ,
  7. Լուսանկարչականգործ։

Մեր քոլեջը տարբերվում է բոլոր քոլեջներից, այստեղ մենք ճամփորդում ենք Հայաստանի տեսարժան վայրերով: Քոլեջի յուրահատուկ հատկություններից մեկը՝ հայկական ծեսերի կատարումն է։ Կա նաև լեզուների ընտրելու հնարավորություն՝ ընտրել տարբեր լեզուներ ծանոթանալ և սովորել լեզուն: Սովորում ենք պարել և երգել: Կրթահամալիրը հնարավուրթություն է տալիս, որ սովորողը շատ ճամփորդի և ուսանողները ծանոթանան հայաստանի տեսարժան վայրերին։ Ճամփորդությունները լինում են եռօրյա և մեկօրյա։ Յուրաքանչյուր ճամփորդություն իր մեջ ներառում է հետաքրքիր նախագիծ, որի ընթացքում ուսանողները միմյանց հետ քննարկում են տվյալ վայրի մասին, ուսումնասիրում և վերջում ստացվում է մի շարադրանք, որի նպատակն է հանդիսանում լիովին տիրապետել գիտելիքներով: Սիրով սպաաում ենք:)😊

Արի՝ քոլեջ

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы