11.01.2022

Կարդալ «Ապրումակցային մանկավարժություն» հոդվածը: Գրել կարծիքը ներկայացված թեմայի շուրջ:

1. Գրել հոդված մանկավարժական որևէ խնդրի մասին: Կարևորել.

• նախաբան

• խնդրի նկարագրություն

• խնդրի լուծում

• վերջաբան

Մանկավարժ լինելը շատ պատասխանատու մասնագիտություն է, քանի որ օրվա մեծ մասը երեխաները անցկացնում են հենց մանկավարժների հետ: Պետք է լավ մտածել արդյոք քոնն է այդ մասնագիտությունը թէ ոչ: Եթե մարդն ինքն իր բնույթով մանկավարժ չեղավ՝ մանկավարժ չի կարող դառնալ։ եթե մարդ ընտրել է մանկավարժ լինել նա չի կարող լինել ալարկոտ, այդ դեպքում էլ ոչինչ չի ստացվի։ Լավ մանկավարժ, դաստիարակ դառնալու համար ուժեղ նյարդեր են պետք, անընդհատ սովորելու, աշխատանքիդ անմնացորդ նվիրվելուն: Մանկավարժը երեխային օգնում է տարբեր իրավիճակներից ելքեր գտնելուն, բարդ թվացող խնդիրները լուծելուն։

Կամակոր երեխաներ

Իսկ ձեր կարծիքով Երեխաները ծնվո՞ւմ են կամակոր, թե՞ դառնում են: Ենթադրենք, թե երեխան ծնվել է կամակոր, ապա ինչպե՞ս հաղթահարել կամակորությունը, և ենթադրենք, թե երեխան չի ծնվել կամակոր, ապա ինչպե՞ս անել, որ կամակոր չդառնա: Կարևորը ոչ թե այն է, թե ինչ է անում ձեր երեխան, այլ թե ինչպես եք դուք արձագանքում նրա վարքագծին: Ցանկացած մարդ ինքը պետք է ճիշտ դաստիրակի իր երեխային, որպեսզի երեխան չդառնա կամակոր: Պետք չէ երեխաներին ասել չի կարելի, մի արա ետպես այդ արտահայտություները պետք չէ ասել: Ուղղակի պետք է ցանկացած դեպքում երեխային բացատրել երեխաները իմ կարծիքով լավ հասկանում են միայն պետք է բացատրել իրանց ձևով, լեզվով: Ցանկացած երեխա ցանկացած տարիքում կարող է դրսևորել անկանխատեսելի վարք: Միայն թէ պետք է ճիշտ դաստիարակել նրանց: Եթե երեխան կամակորություն է անում մենք նրան ասում ենք «Ինչ կամակոր ես», քեզ խաղալիք չեմ գնի», նեղանում և բարկանում ենք, դրանով մենք ամրապնդում եք հետագայում երեխայի կամակոր վարքի դրսևորումները, իսկ եթե դուք դրան վերաբերվում եք հանգիստ, զգացմունքներին տեղի չեք տալիս հետևողականորեն ակնկալում եք նրանից ադեկվատ պահվածք (տվյալ դեպքում ոչ կամակոր վարք), մենք ամրապնդում եք երեխայի հավատը իր ուժերի նկատմամբ: Այդ պատճառով երեխայի արարքին արձագանքեք ելնելով հետեւյալ սկզբունքից՝ դրանով երեխան ստուգում է «կարելի»-ի և «չի կարելի»-ի սահմանները և աստիճանաբար սկսում է ճանաչել, թե ինչ կանոններով է շրջակա աշխարհը կառուցված: Կամակորության ցանկացած դրսևորմանը ճիշտ արձագանքելով՝ դուք այդ միջադեպը երեխայի համար դարձնում եք կյանքի փորձության դաս:

Խուսափեք երեխայի վարքը գնահատելուց:


Երբեք չի կարելի երեխային պիտակավորել և անուններ տալ՝ «Վայ, էս ինչ կամակոր ես», «Էս ո՞նց ես քեզ պահում», «Բա քեզ սազում է»,«Քեզ լավ չես պահում», «Արդեն կամակորություն ես անում»: Այս ամենը երեխաներին ոչ թե դրդում շտկել իրենց վարքը, այլ ընդհակառակը՝ ամրապնդում է բացասական կարծիքը սեփական անձի և վարքի հանդեպ: Այդ պատճառով առհասարակ զերծ մնացեք երեխայի վարքը գնահատելուց:Ի վերջո, եթե չգիտեք ինչ ասել կամ ինչպես վարվել ավելի լավ է լուռ մնալ և առհասարակ չարձագանքել: Կարող եք միջադեպին անդրադառնալ հետո:

Առաջադրանք — 13.01.2022

  • Ընտրել Հ. Թումանյանի, Ղ.Աղայանի, Դ. Բիսեթի, Ջ. Ռոդարիի ստեղծագործություններից մեկը։
  • ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ /Հովհաննես Թումանյան/

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ /Հովհաննես Թումանյան/

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։

— Ախպե՛ր,— ասավ,— ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։

— Կացինն ի՞նչ բան է,— հարցրեցին գյուղացիք։

Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․

— Տո՛, եկե՛ք, տեսե՛ք կացին ախպերը ինչ արավ։

Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռքիցն առան։

Կացինն առան, որ հերթով կոտորեն իրանց փայտը։

Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։

— Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց

Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։

— Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։  Մտածեցին, մտածեցին ու վճռեցին՝ տանեն բանտը գցեն։

Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր․ գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինքը բարձրացավ։

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից․ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բա՛ն հասկացրու»։

  • Ընտրածստեղծագործությունըվերածելխաղայինսցենարի:

13.01.2022

1. Ընտրել բանաստեղծություն և հեքիաթ վերածել խաղի, գրել բեմադրություն:

2. Փորձել փոփողել ռոդարիական հնարքներով:

Ես և Հռիփսիմեն ընտրել ենք Հ.Թումանյանի «Կացին ախպեր» հեքիաթը նաև Հ.Թումանյանի «Ծաղիկներ» բանաստեղծուլթյունը:

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ /Հովհաննես Թումանյան/

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։

— Ախպե՛ր,— ասավ,— ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։

— Կացինն ի՞նչ բան է,— հարցրեցին գյուղացիք։

Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․

— Տո՛, եկե՛ք, տեսե՛ք կացին ախպերը ինչ արավ։

Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռքիցն առան։

Կացինն առան, որ հերթով կոտորեն իրանց փայտը։

Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։

— Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց

Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։

— Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։  Մտածեցին, մտածեցին ու վճռեցին՝ տանեն բանտը գցեն։

Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր․ գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինքը բարձրացավ։

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից․ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բա՛ն հասկացրու»։

ԾԱՂԻԿՆԵՐԸ /Հովհաննես Թումանյան/

― Ո՞ւր գնացին ծաղիկները…
― Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։

«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։

Նախագիծ՝ այց ՀՊՄՀ

Այցելություն Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ)
սկզբնական կրթության ֆակուլտետ

Նպատակը`

«Նախադպրոցական կրթություն» մասնագիտության բաժնի ուսանողներին ծանոթացնել
• Մանկավարժական համալսարանին և ՀՊՄՀ սկզբնական կրթության ֆակուլտետին,
• իրենց մասնագիտությամբ ուսումը շարունակելու հնարավորություններին։

Այցելության ընթացքում նախատեսվում է.

• այցելություն ՀՊՄՀ թանգարան,
• հանդիպումներ Ֆակուլտետի աշխատակազմի, դասախոսների հետ
• մասնագիտական կողմնորոշման թեստավորում,
• ծանոթացում Ֆակուլտետի նորարարական էլեկտրոնային ռեսուրսներ տրամադրող կայքին,
• այցելություն ՀՊՄՀ ռադիոկայան

Նախագծի ավարտին մասնակիցները կգրեն էսսե «Ինչո՞ւ եմ ընտրել նախադպրոցական կրթության մանկավարժի մասնագիտությունը» թեմայով։

Ժամկետը` 17.01.2022, ժամը 11։00-15։00։

Պատասխանատու՝ Գայանե Թերզյան

Մասնակիցներ՝ «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության բաժնի 2-րդ և 3-րդ կուսերի ուսանողներ։

2֊րդ կուրս՝

Անահիտ Ղազարյան
Թերեզա Դավթյան
Լինա Կոստանյան
Ջեմմա Զարգարյան
Ռոզա Փուրթոյան
Սաթենիկ Գևորգյան

3֊րդ կուրս 

Ֆլորա Աճեմյան
Անուշիկ Ղազարյան
Հռիփսիմե Պուչինյան
Հասմիկ Քերոբյան
Նունե Գրիգորյան
Անգելինա Ղազարյան
Լիլիա Ռուստամյան
Միլենա Հակոբյան
Միլենա Գասպարյան
Անի Հարությունյան
Միլենա Աղայան

Չնկարագրվող Ջրվեժը

Այսօր փաստորեն բավականին միստիկ լուսաբաց ստացվեց. արև չկար, բայց դրա փոխարեն թափառող մառախուղ կար: Այսօրվա օրը կսկսեմ իմ հագեցած և չնկարագրվող Ջրվեժ արգելոցի մասին, որն իրականացավ հունվարի տասներկուսին մարզական ստուգատեսի շրջանակում: Նախ եկեք հասկանանք ճամփորդելու նպատակը թէ ինչի համար հենց Ջրվեժի արգելոց:

Ջրվեժը գեղեցիկ վայր է և այտեղ կարող են իրականացնել բազում մարզական և զվարճալի խաղեր օրինակ ՝դահուկավարություն, սահնակավարություն, ձնագնդի և այլն: Քոլեջի բակից ուղեվովեցինք դեպի Ջրվեժի արգելոց: Մեզ հետ էին առաջին, երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները: Մեզ հետ էին նաև մեր սիրելի դասավանդող ուսուցիչները՝ ընկեր Մարիամը, Մարիամ Մինասովնան և մարզական խաղերի ղեկավար ընկեր Անդրանիկը: Ճանապարհին տեսանք Ե. Չարենցի կամարը, Իսկ ինչո՞ւ է կոչվել Չարենցի… Մի օր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն անցնելիս է լինում Գառնի տանող ճանապարհով։ Նա ավտոմեքենայից նկատում է, որ Ողջաբերդ գյուղի բլրակի մոտից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը։ Ճարտարապետն իջնում է ավտոմեքենայից, բարձրանում բլուրը և որոշում այդ տեղում կամար կառուցել։ Արարատի կամար անունը կրող հուշակոթողը կանգնեցվել է 1957 թվականին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։ Այստեղից բիբլիական լեռը՝ Արարատը, տեսանելի է օրվա բոլոր ժամերին։ Բարձրացանք և տեսանք կամարը և կամարի ետնամասում տեսանք խիտ մառախուղ, որտեղից ոչինչ տեսանելի չէր իսկ Կամարի վրա փորագրված էին Ե. Չարենցի հանրաճանաչ տողերը «Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում»:

Եվ եկավ ամենա հետաքրքիր պահը հասանք Ջրվեժի արգելոց: Կարոտած էի ձյան սպիտակին, ձյանը, իրական ձմռանը, որն հիշեցնում է որ ձմեռ է: Այնտեղ իրականացրեցինք բազում մարզական խաղեր, սահեցինք թավալվեցինք ձների մեջ և զվարճացանք:

Այնքան լավ անցավ մի փոքր կտրվել էի աշխարհից և երազում էի: Ինձ հետ էր իմ լավ ընկեր՝ Առաքելը ավագ դպրոցի սովորող և քույրս:

Եղանակը այնքան հաճելի էր, որ չէի ցանկանում վերադառնալ, տարվել էի և վայելում էի գեղեցիկ ձյունոտ բնությունը։ Շատ ուրախ օր եմ ունեցել, և կցանկանայի ճամփորդություները լինեն շարունակելի: Ունեմ շատ նկարներ տեսաֆիլմի միջոցով կարող եք հիանալ գեղեցիկ բնությունով:

Ֆոտոշարք ՝

Տեսաֆիլմի Հղում ՝ (Չնկարագրվող Ջրվեժը)

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы