Ձոն տեխնոլոգիական-ընտանեկան ստուգատես:

Սուրբ Զատիկին ինչպես հայտնի է բոլոր մարդիկ ձևավորում և ներկում են հավկիթները: Սուրբ Զատիկի տոնին սեղանի գլխավոր զարդը ձուն է: Այն խորհրդանշում է վերածնունդ, նոր կյանք, Հիսուս Քրիստոսի հարությունը: Ես ձու չեմ ներկել այլ հուլունգներով եմ ձևավորել:

❤️🐞❤️

ՀԵՌԱՎԱՐ ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄ ՏՆԱՅԻՆԵՐ 30-14։

ՀՀ-ում արտակարգ իրավիճակի պատճառով, այս շաբաթ կրկին աշխատեցինք արցանց։ Եղեք առողջ։

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

РУССКИЙ ЯЗЫК

ՀԱՆՐԱՀԱՇԻՎ

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Զատկական Նախագիծ։

Անհատակն պլան։

ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

ԱՆԳԼԵՐԵՆ

Տեսադասեր:

Մարզական ստուգատես նետաձգության պատմությունը։

Հեռավար առցանց ուսուցում 30- ապրիլի 10-ը։ Աշխարհագրություն։

Ժամանակահատվածը  մարտի 30-ապրիլի 10

Առաջադրանք․․

Սիրելի ուսանողներ քանի որ արդեն ուումնասիրել ենք զարգացած, զարգացող երկրները, և երկրների խմբավորումը ու տիպաբանություն թեմաները ,

Զարգացած երկրներ:Սրանց թվին են պատկանում նախ և առաջ ԱՄՆ–ն,
Ճապոնիան, Կանադան, Արևմտյան Եվրոպայի երկրները, Ավստրալական Միությունը,
Նոր Զելանդիան, Իսրայելը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Հաճախ այս խմբին
են դասում նաև նոր արդյունաբերական երկրները, որոնք ոչ վաղ անցյալում ունեին
զարգացող երկրներին բնորոշ տնտեսություն (Սինգապուր, Կորեայի Հանրապետություն,
Արգենտինա, Բրազիլիա և այլն): Զարգացած երկրներն առանձնանում են շուկայական
հարաբերությունների զարգացման հասուն մակարդակով, բնակչության մեկ շնչի հաշվով
ՀՆԱ–ի բարձր ցուցանիշով, ներքին կայունությամբ: Մեծ է այս երկրների դերը
համաշխարհային տնտեսության և քաղաքականության մեջ: Դրանք բոլորն էլ
տիրապետում են հզոր գիտատեխնիկական ներուժի, առանձնանում են իրենց
տնտեսության ծավալներով և զարգացման մակարդակով, բնակչության թվով և այլն:

Զարգացող երկրներ: Սրանք մոտ 150 երկրներ են, որոնք զբաղեցնում են երկրագնդի
ցամաքային տարածքի կեսից ավելին: Երկրների այս տիպին բաժին է ընկնում աշխարհի
բնակչության 80%–ը: Սրանք հիմնականում Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի
և Օվկիանիայի նախկին գաղութային տարածքներն են:

2․ Ուրվագծային քարտեզի վրա, նշել՜ և գույներով առանձնացնել աշխարհի զարգացած երկրները, զարգացող նավթարտահանող, լատինամերիկյան և անցումային տնտեսության երկրների խմբերը։

3․ Նշել ժամանակակից պետությունների կառավարման ձևերը։ Առանձնացնել նախագահական և խորհրդարանական հանրապետությունների տարբերիչ գծերը։

Աշխարհի ինքնիշխան երկրներն ունեն պետության կազմակերպման, այսինքն՝
պետության կառավարման, կառուցվածքի և վարչակարգի տարբեր ձևեր(աղ․ 7)ֈ
Ինքնիշխան պետության կազմակերպման կարևորագույն ձևերից մեկը պետական
կարգն է, որը բնութագրվում է կառավարման ձևով: Առանձնացվում են միապետական և
հանրապետական կառավարման ձևեր: Կառավարման միապետական ձևը առաջացել է
հին ժամանակներում՝ դեռևս ստրկատիրական հասարակարգում (Հին Եգիպտոսի,
Բաբելոնի, Ասորեստանի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ հին
քաղաքակրթություններում):

նախագահական հանրապետություն, որտեղ նախագահը ղեկավարում է
կառավարությունը և օժտված է շատ մեծ լիազորություններով (ԱՄՆ, Լատինական
Ամերիկայի մի շարք երկրներ, Արգենտինա, Բրազիլիա, Իրան, Հայաստան և այլն) և
խորհրդարանական հանրապետություն, որտեղ նախագահի դերը փոքր է, իսկ
կառավարությունը ղեկավարում է վարչապետը (ԳՖՀ, Հնդկաստան, Իտալիա, Իսրայել)

Խորհրդարանական պետությունը մեկ ամբողջական պետական կազմավորում է՝ բաղկացած
վարչատարածքային միավորներից, որոնք ենթարկվում են իշխանության կենտրոնական
մարմիններին, չունեն պետական ինքնիշխանության նշաններ: Միասնական
պետություններում սովորաբար գոյություն ունի օրենսդրական և գործադիր
իշխանություն, պետական մարմինների միասնական համակարգ, սահմանադրություն:
Աշխարհում այդպիսի երկրները մեծամասնություն են կազմում (Ֆրանսիա, Լեհաստան,
Հայաստան, Ուկրաինա, Եգիպտոս, Ալժիր, Իրան, Թուրքիա և այլն):

4․ Ըստ աշխարհամասերի՝ կազմել դաշնային պետությունների ցանկը։

այժմ մի փոքր կկրկնեք անցած նյութը հետաքրքիր աշխատանքով։

1․ Վենի դիագրամով համեմատել զարգացած և զարգացող երկրները։

2․ Ըստ Ձեզ երկրի կառավարման, ո՞ր ձևն է ավելի նպատակահարմար երկրի զարգացման համար։

Իսկ ըստ իս պետության ղեկավարման իդեալական ձևը ամեն պետության համար յուրովի է։ Օրինակ ԱՄՆն դաշնային հանրապետություն է և կոնկրետ ինձ համար իդեալական պետական կարգ ունեցող երկրի օրինակ է, բայց ՀՀ ում դա չի աշխատի, ինչը կապված է սկսած մեր ազգային մենթալիտետի վերջացրած տնտեսաքաղաքական պայմանների հետ։

3․ Աղյուսակի տեսքով ներկայացնել երկրների կառավարման ձևերը, և դրանց բնորոշ գծերը։

4․ Բացատրե՜լ բացարձակ և սահմանադրական միապետությունների տարբերությունները։

Կառավարման համակարգն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների համակարգ։ Ըստ կառավարման համակարգի՝ պետությունները լինում են՝

  • հանրապետություններ.
  • միապետություններ։

Միապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, ժողովուրդն այստեղ իշխանության ձևավորման գործընթացում էական ազդեցություն չի ունենում։ Միապետությունները բաժանվում են 2 խմբի՝

  • բացարձակ.
  • սահմանադրական

Սահմանափակ միապետությունները իրենց հերթին բաժանվում են՝

  • սահմանադրական կամ պառլամենտական.
  • դուալիստական կամ երկակի միապետություններ։

Սահմանափակ միապետություններում, չնայած նրան, որ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, միապետի իշխանությունը սահմանափակված է սահմանադրությամբ և օրենքներով։ Սահմանադրական միապետություններում միապետը հանդիսանում է պետության գլուխը, սակայն գործադիր իշխանության ձևավորման գործընթացի վրա նա էական ազդեցություն չունի, կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է պառլամենտին։ Դուալիստական միապետություններում միապետը իրականացնում է մասնակի օրենսդիր, մասնակի գործադիր լիազորություններ, բացի դրանից միապետի գահակալության հարցը դրվում է քվեարկության պառլամենտում։

5․ Գրել ի՞նչ է կրոնապետությունը, և ի՞նչ առանձնահատկություններ ունի։

Կրոնապետության կամ թեոկրատական պետության դեպքում եկեղիցին և պետությունը անջատված չեն, այսինքն՝ կրոնական և պետական մարմինների միջև չկա տարբերություն: Երկրի հոգևոր առաջնորդը միևնույն ժամանակ նաև երկրի ղեկավարն է ինչպես Վատիկանի դեպքում: Նախկինում՝ մինչև 1923 թվականը Թուրքիան ևս կրոնապետություն էր, քանի որ երկրի սուլթանը նաև երկրի հոգրոր առաջնորդն էր: Թեոկրատական պետության օրենսդրական համակարգը հիմնված է սուրբ գրքերի վրա՝ Աստվածաշունչ, Ղուրան, Շարիաթ…

6․ Հարցազրույցի միջոցով պարզել ձեր ընտանիքի անդամների կարծիքը, երկրի կառավարման ձևի վերաբերյալ։

Դա կախված է մարդկանցից։

7․ Աղյուսակի միջոցով առանձնացնել զարգացած և զարգացող երկրները։Այնուհետև ընտանիքի անդամների օգնությամբ այն ցույց տալ քարտեզի կամ գլոբուսի վրա։ Պատրաստել տեսաֆիլմ։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы