ԻՄ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ

Իմ տատիկի պատմածով՝ ես կներկայացնեմ մեր գերդաստանի մասին։ Պապիկիս հայրիկը ծնվել է 1915 թվականին Իգդիրի գավառում։ 1915 թվականի Մեծ եղեռնի դեպքերից  հետո նրան տեղափողել են ամերիկյան մանկատուն։ Իմ պապիկի հայրիկը եղել է 2-րդ համաշխարային կամ Հայրենական մեծ պատերազմի հերոս Վարդգես Արշակի Ռուստամյանը։ 1943 թվականին ծնվել է պապիկս՝ Ռուդիկ Վարդգեսի Ռուստամյանը, նա ծառայել է Սովետական Միության բանակում որպես նավաստի։ Իմ պապիկը ունի 3 քույր և մեկ եղբայր։ Քույրեր են ՝ Սվետա, Անահիտ, Գայանե։ Եղբայրը՝ Էդիկը։ Բոլորն էլ ծնվել են Երևանում և ավարտել են Վահան Տերյանի 60 միջնակարգ դպրոցը։ Ռուդիկ պապը ամուսնացել է 1969 թվականին Էլյա տատիկի հետ, ունեցել են 2 զավակներ՝ Վարդգես և Հովհաննես Ռուստամյաները։ 1976 թվականին ծվել է իմ հայրը։ 1973 թվականին ծնվել է հորեղբայրս։ Նրանք ավարտել են Վահան Տերյանի անվան համար 60 միջնակարգ դպրոցը։ Հայրիկս հետո սովորել է խոհարարություն և ավարտել այն։ Իսկ հորեղբայրս գնացել է վարորդական դասընթացների։ Հովհաննեսը ամուսնացել է 2002 թվականին Լուսինե Վանյանի հետ, 2003 թվականին ծնվեցի ես, հաճախել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2-5 տարեկանների նախակրթարան։ Ավարտել եմ 174 դպրոցի 9-րդ դասարանը։ Այս պահին սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում ինչի համար և՛ ուրախ, և՛ հպարտ եմ, որ քոլեջի սան եմ։ Հորեղբայրս ամուսացել է 1999 թվականին Հասմիկ Կարապետյանի հետ, նրանք ունեն 2 երեխա՝ 1 դուստր և 1 որդի ՝ Էլենը և Ռուդիկը։ Այժմ եղբայրս ծառայում է հայկական բանակում, նրանք ապրում են Ռուսաստանի Դաշնությունում։ Իմ հայրական արմատները Ռուստամյաններն են։ Իսկ մայրիկիս պապիկի անուն-ազգանունը Նիկոլայ Վանյանն է։ Նա ծնվել է 1904 թվականին Իշտալ գյուղում։ Նախնիների եզակի լուսանկարներ,  գերդաստանում սերնդեսերունդ պահպանված արժեքավոր իրեր, թանկ ու սրտամոտ առարկաներ, ցավոք, չեն պահպանվել։

Հեռավար առցանց ուսուցում հայոց լեզվից և գրականությունից 20-27։

1․Երկարաժամկետ նախագիծ

Տնային ընթերցանություն — Ֆրանսուազ Սագան «Բարև, թախիծ»

Ընթացիկ նախագծեր

2․«Կարդում ենք ․․․» նախագծով առաջարկում եմ 20-րդ դարի արտասահմանյան գրականության երկու նշանավոր դեմքերի՝ Ջեյմս Ջոյսի և Անդրե Մորուայի փոքրիկ պատմվածքները։ Ընթերցելուց հետո գրում ենք մեր տպավորությունները, վերլուծությունը, խոհերն ու մտորումները։

Ջեյմս Ջոյս  «Էվելին» 

Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»

3․«Իմ գերդաստանը»  նախագծի նպատակը ձեր գերդաստանի անցյալը ու ձեզ ճանաչելն է։ Ո՞վ ես դու, որտեղի՞ց ես գալիս, ի՞նչ արժեքներ ես կրում, ի՞նչ արմատներից ես սերում։  Մինչ նախագիծը սկսելը՝ զրուցիր քո ընտանիքի մեծերի՝ տատիկի, պապիկի, ծնողներիդ հետ, գրի առ գերդաստանիդ անցյալից հետաքրքիր փաստեր, տեղեկություններ։ Եթե գերդաստանդ սերում է Արևմտյան Հայաստանի որևէ գավառից, գյուղից, ասելիքդ հարուստ պիտի լինի՝ 1915թ․ Մեծ եղեռն, գաղթի ճանապարհներ, դժվարությունների հաղթահարում։ Եթե տանը պահպանվում են քո նախնիների եզակի լուսանկարներ,  ձեր գերդաստանում սերնդեսերունդ պահպանված արժեքավոր իրեր, թանկ ու սրտամոտ առարկաներ, որոնց մասին կուզես պատմել, հրատարակիր բոլգում ու ներկայացրու դրանք։ Աշխատանքիդ կարող ես կցել նաև տեսանութեր, ձայնագրություններ, երբ պատմում, երգում են տատիիկդ, պապիկդ։ Տարիներ առաջ այսպիսի մի նախագիծ էլ ես եմ արել՝ գրելով իմ գերդաստանի մասին՝ «Նախնիներս․․․»։ Կարծում եմ՝ գրելիս սա ձեզ կօգնի ինչ-որ չափով կողմնորոշվել։  

«Իմ գերդաստանը»  նախագիծ

4․«Ստեղծագործում են սովորողները» նախագծով առաջարկում եմ գրավոր աշխատանքի հետևյալ թեմաները։ Գրիր, շարադրիր քո մտորումներն ու խոհերը դրանցից, որով ուզում ես և քանիսով ուզում ես։ Իհարկե, թեմաներ կարող ես առաջարկել նաև դու։

  • Կյանքի ոլորապտույտ ճանապարհներով
  • Երանի՜ տեսնեի
  • Լույսեր, հույսեր, վառ երազներ
  • Բնությունը հրաշագործ է
  • Աշխարհն իմ աչքերով
  • Իրիկնամուտի խոհեր
  • Կյանքի սևն ու սպիտակը
  • Երազներ և իրականություն
  • Աշխարհն ու ես
  • Մայրամուտի գույները

Շարադրութրուն ՝ Աշխարհն ու ես:

Ամեն մարդ ապրում է իր աշխարհումՉկա երկու միանման աշխարհ, ինչպես որ չկան երկու միանման մարդիկ: Ինչոր մեկի համար աշխարհը ներքին աշխարհն է, մյուսի համար՝ սիրելի քաղաքը, փողոցն ու տունը: Ցանկացած մարդ ունակ է ստեղծել իր աշխարհը, որտեղ ուզում է ապրել: Իմ ներսում նույնպես կա աշխարհ: Այնտեղ իմ մտքերն են, հույզերը, հիշողություններն ու երազանքները: Արտաքին աշխարհը մարդիկ տեսնում են այնպիսին, ինչպիսին ուզում են տեսնել: Անկախ բոլոր վատ երևույթներից, որ գոյություն ունեն, մարդ պետք է սովորի տեսնել լավն ու գեղեցիկը: Իմ տեսած արտաքին աշխարհը  իմ ընտանիքն է, իմ քոլեջն է ու իմ ընկերները: Իմ տունն է, որտեղ ինձ միշտ սպասում են ինձ սիրող և հոգատար մարդիկ: Տանը ես միշտ ինձ զգում եմ պաշտպանված, սիրված և դա իմ ամենահարմարավետ աշխարհն է: Քոլեջը իմ աշխարհի կարևորագույն վայրերից մեկն է: Այնտեղ ես անցկացնում եմ իմ ժամանակի մեծ մասը:  Իմ բախտը շատ է բերել, որ հենց այդ դպրոցում եմ սովորում, որտեղ տիրում է հրաշալի մթնոլորտ, կան բազում հետաքրքրություններ և հիանալի դասավանդող ուսուցիչներ և հրաշալի կազմակերպիչ: Ես գիտակցում եմ, որ սա հենց այն վայրն է, որը ինձ տալիս է գիտելիքներ՝ հետագայում աշխարհը դեպի ավելի լավը փոխելու համար: Իմ ընկերները իմ տեսած աշխարհի ամենաուրախ մասն են: Ընկերն այն մարդն է, որի հետ միշտ ուրախ է, որը միշտ հասնում է օգնության և ում կարելի է վստահել: Ցավոք, իմ տեսած աշխարհում կա նաև անարդարություն, դաժանություն, կեղծիք և ագահություն, կա ցավ ու դժբախտություն, բայց ես փորձում եմ տեսնել միայն լավը և իմ ներքին աշխարհում հույս եմ տածում, որ մի օր այդ ամենը կվերանա ու կմնա միայն իմ տեսած լավը: Իմ տեսած արտաքին աշխարհը դրախտ հիշեցնող բնությունն է, ջրվեժների շառաչն ու թռչունների դայլայլն է, ճերմակ ձնով ծածկված փողոցներըաշնանային գույնզգույն տերևներով ողողված այգիներն են: Երբ ընտանիքով գնում ենք հանգստանալու, այդ ծովն է իմ տեսած աշխարհը: Առավոտյան դեմքիս ընկնող արևի ճառագայթներն են իմ տեսած աշխարհը: Գիտեմ, որ ժամանակի ընթացքում իմ տեսած աշխարհը կմեծանա, իմ առաջ կբացեն ավելի լայն ու հետաքրքիր տեսարաններ: Կարևորը, երբեք չկորցնել գեղեցիկը տեսնելու ունակությունը:

5․«Կոսմետիկ միջոցների ուսումնասիրում» նախագիծը շարունակում է «Արհետստագործ» ամսագրում անդրադառնալ սովորողների օգտագործած կոսմետիկ միջոցների ուսումնասիրություններին։Մաղթում եմ ձեզ ստեղծագործական հետաքրքիր և արդյունավետ աշխատանք։

«Կոսմետիկ միջոցների ուսումնասիրում» նախագիծը 

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы