Նախագիծ կավով աշխատանք։ Միջին դպրոց

Այսօր միջին դպրոցի երեխաները եկան քոլեջ։ Մենք պետք է օգնեինք իրենց աշխատել կավով։Մինչ նրանց գալը պատրաստեցինք ֆորմաներ,որպեսզի կարողանանք կավի վրա ստանալ մեր ընտրած պատկերը։Երեխաները շատ արագ սովորեցին կավով աշխատել։Բոլորն էլ գեղեցիկ աշխատանքներ ստացան։Ահա նրանց աշխատանքները։

Մեզ նաև օգնեց մեր կավագործության ուսուցիչը ՝ ընկեր Թերեզը։

Երեխաները ինքնուրույն աշխատեցին խաղով, իսկ հետո պատկերը դնելով կավի վրա ստացան գեղեցիկ աշխատանք։

Ամանորյա բացիկներ և շարադրություն

Բացիկներ, իսկ ներքևում կարող եք ընթերցել շարադրությունը։ Շնորհավոր Նոր տարի։

Ամեն տարի սիրով էի ամփոփում տարին, անկախ նրանից` լավն էր այն, թե ոչ։ Այս տարիցանկություն չկար, բայց որպեսզի չխախտեմ ամեն տարվա ավանդույթը, որոշեցի գրեմ։ Տարին չի կարող բացարձակապես լավը լինել, կամ բացարձակապես վատը։ Յուրաքանչյուր տարվա մեջ լինում են և լավ, և վատ իրադարձություններ։ Այս տարին բաձառություն չէր, բայց նրանում գերակշռում էր վատը… Ցավոք, այս տարի այնքանշատ վատ իրադարձություններ եղավ, որ փակեց լավին ու մեր գլխում տպավորվեցորպես վատագույն տարի։  Լավ բաները կարելի է ձեռքի մատների վրա հաշվել, իսկ այվատերը… Տարվա սկզբի երկու ամիսը բավականին հետաքրքիր անցավ, իսկ հետո մեզհասավ պանդեմիան, սկսվեց կարանտինը, սկսվեց ամենաանհետաքրքիր ու թվում էրամենավատ օրերը։ Բայց ամենավատ օրերը իրականում ինձ համար  44 օր տևածպատերազմն էր,  ունեի զինվոր եղբայր ով ծառայում էր նա շատ հաճախ չէր կարողանում զանգել մեզ , բայց հանկարծ ստացանք մի զանգ Ռուդիկը  մահացել է , չեմ կարող ասել կամ գրել բառերով այդ ցավը , վիշտը:  Հպարտգնացծառայությանևհպարտհերոսդարձավ։ Դժվար օրեր էին, չափազանք դժվար… Վերջացավ այդ ամեն ինչը, քիչ թե շատ համակերպվեցինք  այն մտքի հետ, որ պիտիշարունակենք ապրել։ Մի քանի ժամից կվերջանա այս տարին։ Դժվար է  ասել ինչպիսին կլինի հաջորդը։  Գուցե սրանից շատ ավելի լավ, գուցե մի քանի անգամ ավելի վատ, բայցեկեք օգտագործենք այն ամենը, ինչ սովորեցինք այս տարում։ Եկեք ապրենք, առանքինչ-որ բան հետաձգելու։ Ապրենք ճիշտ, որովհետև պարտք ենք, որովհետև միայն մերտեղը չենք 

ապրելու ։ Ապրենք առանց սխալների, սխալվելու դեպքում էլ սովորենք մերսխալների վրա։ Եկեք գնահատենք ամեն ինչ, ինչ ունենք ու վախենանք կորցնելուց, միայն այդպես կկարողանանք պահելմեր ունեցածը ու հասնել ավելիին: Առջևում 365 նոր օր է, լավ կամ վատ, ուրախ կամ տխուր, բայց եկեք այդ ամեն օրվա մեջ գոնե մեկ լավբան անենք, աշխարհն առանց այդ էլ շատ է չարացել, եկեք լինենք բարի` եթե ոչ մարդիկ, Աստված անպայման կտեսնի։ Եկեք սիրենք միմյանց, ներենք սխալները ու ապրենքհամերաշխ` ինքներս մեր ու մեր սիրելիների հետ։ Ու թող ամբողջ աշխարհում ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ լինի։ Հիմա, ավելի քան երբևէ հասկանում եմ այդ բառի իմաստը ուուզում եմ այլևս ոչ ոք չտեսնի այն, ինչ տեսանք մենք այս տարի։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы