Ապրիլյան օրագիրը։

Արդեն 2 ամիս է ինչ աշխատում ենք առցանց։ Հեռավար առցանց ուսուցումը դեռ շարունակվում է բոլոր կրթական հաստատություներում, քանի որ երկրում տիրում է արտակարգ իրավիճակ։ Խոսեմ ապրիլ ամսվա իմ կատարած առաջադրանքերից և նախագծերից։ Ապրիլ ամիսը կարելի է ասել ավելի հագեցած էր, հետաքրքիր աշխատանքներով և նախագծերով։ Կար մի շարք ընտանեկան նախագծեր, որը միայն, որպես առաջադրանք չէին հանդիսանում, այլ նաև հետաքրքիր ժամանակ անցկացնելու ընտանիքի անդամների հետ , հատկապես այս շրջանում, երբ տանից չես կարողանում դուրս գալ, որքան էլ դրսում լավ եղանակ է լինում։ Կարող եմ ասել, որ ընտանեկան նախագծերը առաջին հերթին ուսուցողական են սովորողների համար և յուրաքանչյուր սովորող իրեն տրված այդ նախագծերը խաղերի, զրույցի, ինչ֊որ հետաքրքիր ուտեստների պատրաստման միջոցով ավելի հաճույքով և հեշտ են յուրացնում։ Կցանկանայի շնորհակալությունս հայտնել բոլոր դասավանդող ուսուցիչներին ովքեր ժամանակը չեն խնայել այս նախագծերը կազմել են մեզ համար և բացի նոր տեղեկություններ տալուց նաև օգնել են ժամանակը ճիշտ օգտագործել։ Կատարել եմ հետևյալ նախագծերը։ Նախագծերը ավարտելուց հետո ազատ ժամանակ պարապ չլինելու համար սկսում եմ զբաղվել նկարչությամբ։ Կտեղադդրեմ իմ բլոգի հղումը, որը կտանի դեպի իմ նկարած նկարները։ Մասնկցել եմ սովորող՝ սովորեցնող նախագծին։

Սովորող՝ Սովորեցնող Նախագիծ։

Սովորող՝ սովորեցնող նախագիծ։

Նկարչություն

Իմ նկարած նկարները։

Հայոց լեզու, գրականություն։

ԻՄ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ

Էկոլոգիա

Ինչպես օգտագործել պլաստիկ շշերը

Գինու համտես

Ռուսերեն

Семейный проект.

ПОЭЗИЯ

Կենսաբանություն

Իմ տան բնակիչը։

Հեռավար առցանց ուսուցում աշխարհագրությունից ապրիլի 27- մայիսի 15։

Նախագիծ— Մարդը որպես զբոսաշրջիկ

Նպատակը- ուսանողները կարողանան վերլուծել  Հայաստանի զբոսաշրջության ռեսուրսների ներուժը, ու կարողանալ կանխատեսել նրա զարգացման հեռանկարները, ըստ իրենց։

Ընթացքը

Ուսանողները ներկայացնում են զբոսաշրջության տեսակները,և Հայաստանում դրա զարգացման հեռանկարները, ըստ հետևյալ կետերի՝

1․ Սխեմայի միջոցով պատկերել զբոսաշրջության հիմնական ձևերը։

2․ Նշել այն բոլոր նախադրյալները ու գործոնները, որոնք կնպաստեն Հայաստանում զբոսաշրջության, այս կամ այն ճյուղի զարգացմանը։

3․ Ներկայացնել, ըստ Ձեզ Հայաստանում  զբոսաշրջության ո՞ր ուղղություն է համարվում առաջնային, և ինչու՞։

Հետազոտական աշխատանք՝

4․Գրեք ՀՀ-ում որևէ բնակավայր, որը վերջին տարիներին ձեռք է բերել զբոսաշրջային կենտրոնի տիտղոս։  Նկարագրեք այդ զբոսաշրջային կենտրոնը, և նշել այն գործոնները, որը խթանել են այդ կենտրոնի ձևավորմանը։

Հեռավար առցանց ուսուցում հասարակագիտությունից 27-30 և 4-8

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի ապրիլի 27-30-ի և մայիսի 4-8-ի 
հանձնարարություններ


<<Պատերազմը և քաղաքականությունը
Թեմաներ՝ 1. <<Տարածքային հակամարտություններ։ Հարավկովկասյան  հակամարտություններ>>։
2. <<Արցախյան հակամարտության պատմական  արմատները>>

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Պատերազմը՝ որպես հասարակական երևույթ>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Տարածքային հակամարտությունները ըստ իրենց բնույթի լինու՞մ են․․․

Տարածքային հակամարտություններն ըստ իրենց բնույթի կարելի է բաժանել երկու խմբի.հակամարտություններ պետությունների միջև, հակամարտություններ պետությունների ներսում:

  • Ինչպե՞ս է հնարավոր լուծել տարածքային վեճերը պատերազմի և խաղաղ միջոցներով։

Հակամարտությունների մեծ մասը լուծվում է պատերազմի միջոցով, հաղթողի իրավունքով: Շատ դեպքերում վեճը դրանից հետո էլ իր լուծումը չի գտնում և տասնամյակներ, անգամ հարյուրամյակներ շարունակ փչացնում է հարևան ժողովուրդների ու պետությունների հարաբերությունները:
Պատմությանը հայտնի են տարածքային վեճերի խաղաղ լուծման օրինակներ՝ բանակցությունների միջոցով կամ էլ Միջազգային դատարանի վճռով:

  • Մասնագետները հակամարտությունների զարգացման ինչպիսի՞ փուլեր են առանձնացնում։

Մասնագետները հակամարտությունների զարգացման չորս փուլ են առանձնացնում. թաքնված, բացահայտ դրսրորման, ակտիվ ընթացքի և հետևանքների:

  • Հակամարտության հետևանքները կարող են լինել երկու տեսակի։ Որո՞ նք են դրանք։

Առաջին վերադարձ հակամարտությունը ելակետային վիճակին և քաղաքական, տնտեսական և այլ բարեփոխումների անցկացման։ Երկրորդ փոքրամասնություն կազմող ազգային համայնքի անջատումը մեծամասնության պետությունից և սեփական ինքնիշխան ստեղծումը։

  • Համառոտ ներկայացրեք վրաց- աբխազական հակամարտությունները և դրանց դրսևորումները։

Վրաց-աբխազական հակամարտությունը զինված ընդհանրումների բնույթ ստացավ, երբ 1990թ. ակնհայտ դարձավ խորհրդային միասնական պետության մոտալուտ անկումը: Աբխազական Ինքնավար ԽՍՀ Գերագույն խորհուրդը քվեարկեց Աբխազիայի անկախության օգտին:

  • Համառոտ ներկայացրեք վրաց- հարավ-օսեթական հակամարտությունները և դրանց դրսևորումները։

Ներկա օսերի նախնիները՝ ալանները, սեփական պետություն են ունեցել դեռևս IX դարում։ Մինչև XVIII դարի վերջին երկիրը Թուրքիայի տիրապետության տակ էր։ Ռուսաստանին անցել է մաս առ մաս՝ 1774 թ․ Հյուսիսային Օսեթիան, և 1801 թ ՝ Հարավային Օսեթիան

  • Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի 8-ին սկսված վրաց- աբխազական և վրաց- հարավ-օսեթական պատերազմը։

2008թ. օգոստոսի 8-ին Պեկինում մեկնարկեցին 29-րդ օլիմպիական խաղերը:Հին աշխարհում օլիմպիական խաղերի ժամանակ դադարում էին բոլոր պատերազմները:Մեր ժամանակներում, սակայն, տեղի ունեցավ ճիշտ հակառակը:Օգոստոսի լույս 8-ի գիշերը վրացական զորքերը սկսեցին Հարավային Օսեթիայի մայրաքաղաք Ցխինվալի և հարակից շրջանների զանգվածային հրետանակոծությունը:

  • Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի 8-ին սկսված վրաց- աբխազական և վրաց- հարավ-օսեթական պատերազմերի արդյունքները։

2008 թ օգոստոսի 26-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը։ Ավելի ուշ դրան միացան նաև Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրու և Վանուատու հանրապետությունները։ Վրաց-աբխազական և վրաց-հարավօսեթական հակամարտությունն այսօր գերազանցապես քաղաքական և դիվանագիտական բնույթ է ստացել։

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․Ըստ ձեզ, ինչ ելք կունենար 2008 թվականի պատերազմը, եթե պատերազմին չմիջամտեր Ռուսաստանը
georgia8

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի ապրիլի 27-30 և մայիսի 4-8-ի
 հանձնարարություններ

 Թեմա՝ <<Արցախյան հակամարտության պատմական  արմատները>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արցախյան հակամարտության պատմական  արմատները>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Համառոտ ներկայացրե՛ք Արցախում հայերի պատմական ներկայության մասին։ Բերե՛ք մի քանի օրինակ։

Պատմական աղբյուրների վկայությամբ՝ Արևելյան Անդրկովկասի մեծագույն մասը, այդ թվում և ներկայիս Ղարաբաղ կոչվող աշխարհագրական տարածքն իր թե՛ լեռնային, թե՛ դաշտավայրային մասերով անհիշելի ժամանակներից ի վեր բնակեցված է եղել տեղաբնիկ հայերով և կազմել է հայկական պետական տարածքի, իսկ պետության բացակայության դեպքում՝ հայկական էթնոմշակութային տարածքի մի մասը: Ըստ «Աշխարհացույցի»՝ մեր թվարկության առաջին դարերից սկսած այն ընդգրկված է եղել Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգների սահմաններում:

  • Ինչո՞ւ խորհրդային իշխանությունները Լեռնային Ղարաբաղը հանձնեցին Սովետական Ադրբեջանին։

1920 թ ապրիլին 11-րդ Կարմիր բանակի օգնությամբ Ադրբեջանում հաստատվում է խորհրդային իշխանության, և Լեռնային Ղարաբաղի խնդրով սկսում են զբաղվել Խորհրդային Ռուսաստանի ու բոլշևիկային կուսակցության ղեկավարությունը։ Դրա արդյունքում Լեռնային Ղարաբաղի հանձնվում է խորհրդային Ադրբեջանին, որի կազմում էլ 1923 թ հայաբնակ տարածքի մի մասում ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը [ԼՂԻՄ]։

  • Ի՞նչ առանձնահատկություններ տվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ստեղծումը տեղի հայությանը։

Լեռնային Ղարաբաղի այն հատվածում, որը տրամադրվեց նորաստեղծ ինքնավար մարզին, 1923թ. տվյալներով բնակվում էր 158 հազ. մարդ, որի 94.4%-ը հայեր էին:Մինչ այդ եղած վարչատարածքային բաժանումով Լեռնային Ղարաբաղի մեջ են եղել նաև ինքնավար մարզի սահմաններից դուրս թողնված այն տարածքները, որտեղ ավելի ուշ ստեղծվել են Շահումյանի, Քելբաջարի և Լաչինի վարչական շրջանները:

  • Խորհրդային իշխանության 70 տարիների ընթացքում ինչպի՞սի ներքին քաղաքականություն էր իրականցնում ԼՂԻՄ-ում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները:

Խորհրդային իշխանության 70 տարիների ընթացքում արցախյան հակամարտության ակնհայտ սրում տեղի չունեցավ, այն գտնվում էր սառեցված վիճակում։ Դա չի նշանակում, իհարկե, թե գտնված էր հակամարտության լուծման ճշմարիտ ուղի։ Հակամարտության պատճառները շարունակում էին գոյություն ունենալ։

  • Ի՞նչ նախադրյալներ կային 1988 թվականի սկսված արցախյան շարժման սկսման համար։

Հայ-ադրբեջանական հակամարտության ակտիվ փուլի սկիզբ է համարվում 1988թ. փետրվարի 20-ը :Այդ օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ քննարկելու ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանին միանալու հարցը:
Ի պատասխան այդ քաղաքական դիմումի՝ Ադրբեջանի իշխանությունները բռնություններ սկսեցին մարզի սահմաններից դուրս բնակվող հայ բնակչության նկատմամբ:

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ըստ ձեզ <<Արցախյան խնդրի>> լուծման գործում ո՞ր իրավունքը կլինի վճռական՝ պատմական, թե միջազգային
karabakh_movement_opera.thumb_
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы