Ընտանեկան նախագիծ՝ «Ազգային, բակային, ծիսական խաղեր, խաղիկներ, ասիկներ, ճվիկներ, մատնախաղեր, թռնոցիներ, գովք»

Ընտանեկան նախագիծ՝ «Ազգային, բակային, ծիսական խաղեր, խաղիկներ, ասիկներ, ճվիկներ, մատնախաղեր, թռնոցիներ, գովք»

Նպատակ

ազգային մշակույթի յուրացում, փոխանցում

Խնդիրներ

«Ազգային ծեսերին, խաղերին, երգերին՝ նոր կյանք»  նախագծով հավքագրված նյութերից առանձնացնել մանկական ազգային, բակային, ծիսական խաղեր, խաղիկներ, ասիկներ, ճվիկներ, մատնախաղեր, թռնոցիներ, գովք

փորձարկել ընտանիքում՝ կատարելով մեծով, փոքրով

տեսագրել, ձայնագրել

ընտրել այն խաղերը, խաղիկները, ասիկները, ճվիկները, մատնախաղերը, թռնոցիները, գովքերը, որոնք կարող են կատարել 3 — 10 տարեկան երեխաները (որոշ դեպքերում՝ մեծերը): Դրանցից հաջողվածները կարող են դառնալ ուսումնական նյութ, որոնք էլ կուսուցանվեն համապատասխան տարիքային խմբի սաներին, սովորողներին:

Ընթացքը

Ընտրած նյութերն ուսումնասիրել, որոշել՝ ինչպես խաղալ, ինչպես և ինչի համար է ստեղծվել տվյալ խաղիկը, ասիկը, թռնոցին, գովքը, երբ և ինչպես է կատարվել: Ուսուցանել (խաղալով) ընտանիքում՝ երեխաների հետ: Տանը, բնության գրկում խաղալ, կատարել: Կարող են ծնվել խաղերի, խաղիկների, ասիկների, թռնոցիների, գովքի նոր տարբերակներ:

Տեսագրել, ձայնագրել, գրառել, պատրաստել տեսանյութ, որոնք հետագայում կծառայեն որպես ազգագրական նյութեր ոչ միայն կրթահամալիրի, այլև ազգի մշակույթը պահող, պահպանող, ազգային արժեքներն իմացողների, սերունդների համար:

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Աշխատանքն անժամկետ է: Փուլ առ փուլ կներկայացվեն ստացված արդյունքները: Ծավալը՝ կախված է առկա նյութի քանակից:

Արդյունք

Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, նկարագրություններ, ձայնագրություններ:

Կիրառման ոլորտներ

Ընտանիք, նախակրթարան, դպրոց, այլ մանկական կրթօջախներ:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы