Տաթևի Վանք


Ըստ Ստեփանոս Օրբելյանի, Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է IV դ., ունեցել անշուք տեսք, սակավաթիվ ճգնավոր միաբաններ: VIII դ. վերջին եղել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Այստեղ են բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթե հսկա (մարդաչափ) «Բաբկենյան խաչը» (պատրաստել էր Բաբիկ իշխանի որդի Վասակը), Բյուզանդիայից՝ «Աստվածամուխ սուրբ Նշանը», ս. Հովհաննեսի, ս. Ստեփանոս Նախավկայի, տասնմեկ առաքյալների, ս. Հռիփսիմեի մասունքները, Աստվածածնի մազերը: 839-ին Դավիթ եպիսկոպոսը Սյունյաց Փիլիպե իշխանից գնել է վանքի շրջակայքի Արծիվ կոչված տարածքը: 844-ին նա նույն իշխանից նվեր է ընդունել Տաթև գյուղը, որտեղ և հիմնադրել է հետագայում հռչակ ստացած վանքը: Կալվածքներ գնելու և նվիրատվությունների շնորհիվ վանքը դարձել է խոշոր ավատատեր: 844-ին Կովսական գավառի իշխան Հրահատը Տաթևի վանքին է նվիրել Նորաշենիկ գյուղը, 848-ին իշխան Փիլիպեն կառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 881-ին վանահայր Սողոմոն եպիսկոպոսը գնել է Դարատափ գյուղը, վանքին վերադարձրել Խոտ գյուղը և ս. Նշանի համար ճարտար վարպետների ձեռքով պատրաստել թանկարժեք քարերով զարդարված ոսկե խաչ: Սյունյաց Աշոտ իշխանի պատվերով Հովհաննես եպիսկոպոսը ձեռնարկել է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկի՝ Ս. Պողոս-Պետրոս տաճարի կառուցումը, ինչին օժանդակել են Սյունյաց իշխանները, հատկապես տիկին Շուշանը իր ամուսնու՝ գահերեց իշխան Աշոտի հետ: Տաճարի հիմքը դրվել է 895-ին, շինարարությունն ավարտվել 906-ին: Սրբատաշ բազալտից կառուցված տաճարի գմբեթը հենվում է երկու խոշոր մույթերի և արևմտյան ավանդատների անկյունների վրա: Մույթերը խորհրդանշում են Պողոս և Պետրոս առաքյալներին, որոնց մասունքները դրվել են մույթերի հիմքերում և անկյուններում: Տաճարի օծմանը ներկա են եղել Հայոց Սմբատ Ա Բագրատունիթագավորը, Գագիկ Արծրունի իշխանը (հետագայում՝ Վասպուրականի Գագիկ Ա թագավոր), Հայոց կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցին, Աղվանից Սիմոն Բ կաթողիկոսը, Սյունիքի ու Աղվանքի բոլոր իշխաններն ու եպիսկոպոսները: Օծման առթիվ ներկա գտնվողները Տաթևի վանքին գյուղեր և կալվածքներ են նվիրել Բաղք, Ծղուկ, Հաբանդ, Գեղարքունիք, Արևիք գավառներում: Վանքին նվիրված մոտակա Ցուրաբերդ, Տամալեք և Բերդ գյուղերի բնակիչներն ըմբոստացել են այդ որոշման դեմ, չեն ենթարկվել, իսկ 915-ին ցուրաբերդցիները ապստամբել են, կողոպտել վանքը, միաբաններից ոմանց սպանել: Հովհաննես եպիսկոպոսը Ս. Պողոս-Պետրոս տաճարի կառուցումը նշանավորել է նրա հարավային մուտքի դիմաց Ս. Երրորդությանը նվիրված հուշասյուն կանգնեցնելով (կոչվել է «Գավազան»), որը շարնիրային սկզբունքով իրականացված հիմքի շնորհիվ ճոճվել է Տաթևի վանքը պարսպապատվել է, թեք տեղանքը բարձր հենապատերի միջոցով հարթվել, կառուցվել են թաքստոցներ,նկուղներ, դեպի բակը բացվող խցեր, սեղանատուն, արհեստանոցներ, մթերանոցներ, գրատուն, տաճարի առջև՝ գավիթ (որպես աղոթատեղի) և Սյունյաց իշխանների տապանատուն: IX դ. Տաթևի վանքը Հայաստանի ամենախոշոր ու նշանավոր վանքն էր. ունեցել է շուրջ 500 միաբան, վարդապետարան: Վանքում աշխատել, ստեղծագործելեն փիլիսոփաներ, երաժիշտներ, մանրանկարիչներ, գրիչներ: 918-ին Հովհաննես եպիսկոպոսը վախճանվել է (թաղվել է Տաթևի վանքի բակում), և Հովհաննես Ե Դրասխանակերտցին Սյունյաց եպիսկոպոս է նշանակել Հակոբ Դվինեցուն, որը շարունակել է Տաթևի վանքի կալվածքների ընդլայնման գործը: Հակոբ եպիսկոպոսը 932-ին գնել է Վարարակ գետի ջուրը, կառուցել երկար ջրանցք՝ մինչև վանքի մոտ գտնվող Ցաքուտ ամայի վայրը, և այն մշակելի դարձրել: Տնտեսապես հզորանալով՝ Տաթևի եպիսկոպոսությունը 940–950-ական թթ. փորձել է անկախանալ Հայոց հայրապետական աթոռից: Ի պատասխան Հակոբ եպիսկոպոսի անջատողական գործողությունների՝ Հայոց կաթողիկոս Անանիա Ա Մոկացին բանադրել է նրան: Օգտվելով դրանից՝ Գեղարքունիքի, Երնջակի, Գողթնի հոգևոր առաջնորդները հրաժարվել են ճանաչել Տաթևի վանքի գերագահությունը և հիմնել են առանձին եպիսկոպոսություններ, իսկ աշխարհիկ իշխանները տիրացել են վանքի կալվածքների մեծ մասին: 958-ին եպիսկոպոս ընտրված Վահան Սյունեցուն (968–969-ին՝ Հայոց կաթողիկոս Վահան Ա Սյունեցի) հաջողվել է մասամբ վերականգնել Տաթևի վանքի իրավունքներն ու կալվածքները: XI դ. Ցուրաբերդի բնակիչները վերսկսել են իրենց պայքարը Տաթևի վանքի դեմ: 1003-ին ապստամբ գյուղացիները սպանել են եպիսկոպոսին, ինչի համար Սյունյաց Վասակ Ա թագավորը հիմնահատակ ավերել է Ցուրաբերդը: 1006-ին կաթողիկոս Սարգիս Ա Սևանցուշրջաբերականով Տաթևի եպիսկոպոսությանն են վերադարձվել նրա նախկին բոլոր վիճակները: 1043-ին Հովհաննես եպիսկոպոսը կառուցել է Ս. Պողոս-Պետրոս տաճարին հարավից կից սրահը: 1044-ին հարևան ամիրայությունների հրոսակները հարձակվել են Տաթևի վանքի վրա, սպանել միաբաններին, կողոպտել վանքը, հրկիզել ու ավերել Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, բնակելի շենքերը, արհեստանոցները, որոնք շուտով վերականգնվել են: 1046-ին Հովհաննես եպիսկոպոսը Սյունյաց Սմբատ Բ թագավորի օժանդակությամբ վերակառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ որմնասյան վերևում ագուցելով Գրիգոր Ա Լուսավորչի մասունքը: Նրա հաջորդը՝Գրիգոր եպիսկոպոսը, 1087-ին կառուցել է գավիթներ, հովանոցներ, վանքի դարպասը՝ վրան կենտրոնագմբեթ Ս. Աստվածածին եկեղեցին, Սյունյաց Սենեքերիմ Ա թագավորի հրամանով հետ ստացել Տ. վ-ից խլված կալվածքները: 1138-ի երկրաշարժից ընկել է Տաթևի վանքի Ս. Պողոս-Պետրոս տաճարի գմբեթը, ավերվել Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 1170-ին Բաղաբերդը գրաված սելջուկյան թուրքերը կողոպտել են Տաթևի եպիսկոպոսարանի գանձերը, այրել ձեռագրերը (մոտ 10 հզ.), երկիրն ավերակ ու անմարդաբնակ դարձրել: Ամայացել է նաև Տաթևի վանքը: Նրա առաջնորդները տեղափոխվել են Վայոց ձորի Նորավանքը: 1216-ին այնտեղ եպիսկոպոսություն է հիմնվել, և Սյունյաց աթոռը տրոհվել է երկու մասի: 1261-ին Սմբատ և Տարսայիճ Օրբելյանները նորոգել ու բարեկարգել են Տաթևի վանքը: 1273-ին Տարսայիճ Օրբելյանը Ս. Պողոս- Պետրոս տաճարին է նվիրել թանկարժեք սպասք, հանդերձանք, Տաթևի վանքին վերադարձրել նրա նախկին տիրույթները: 1270-ական թթ. Հայրապետ եպիսկոպոսը նորոգել է Ս.Պողոս Պետրոս տաճարի ծածկերը և տանիքը: 1282-ին մեկնել է Կիլիկիա և Լևոն Գ թագավորից վանքի համար բերել բյուզանդական արքունական մետաքսից գործված և շքեղ զարդարված եկեղեցական հանդերձանք, թանկարժեք սկիհներ, խաչեր և այլ նվերներ: Տաթևի վանքը վերստին հզորացել է, երբ 1286-ին Կիլիկիայում Կոստանդին Բ Կատուկեցի կաթողիկոսը Ստեփանոս արք. Օրբելյանին օծել է Սյունյաց աթոռի մետրոպոլիտ և հայոց պրոտոֆրոնտ ես (նախաթոռ եպիսկոպոս): Նա միավորել է Սյունյաց տարանջատված եպիսկոպոսարանները, մեկնել Մոնղոլիա՝ Արղունխանի մոտ և հաստատել Տաթևի վանքի գերագահությունը Սյունիքի բոլոր թեմերի նկատմամբ: 1295-ին Ստեփանոս արք. Օրբելյանը հիմնովին վերակառուցել է երկրաշարժից ավերված Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և Տաթևի վանքին նվիրել սեփական Արիտ գյուղին, 1297-ին վանքում ավարտել է «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը: 1302-ին և 1304-ին արքեպիսկոպոսի պատվերով Տաթևի վանքի համար ձուլվել են երկու խոշոր պղնձե զանգեր: XIII դ. վերջին վանքը դարձել է ունիթորության դեմ մղվող պաքարի կենտրոն: XIV դ. Տաթևի վանքը գիտամշակութային վերելք է ապրել: Այստեղ են հավաքվել ժամանակի աչքի ընկնող աստվածաբաններ, փիլիսոփաներ, աստղագետներ, տրամաբաններ, երաժիշտներ, նկարիչներ: Կրոնավորների թիվը գնալով մեծացել է (հասել մոտ 1000-ի): Վերակառուցվել է վանական կրթարանը, 895-ին հիմնված վարդապետարանը դարձել է համահայկական մշակութային կենտրոն, հիմք է դրվել նոր, բարձր տիպի դպրոցի՝ Տաթևի համալսարանի: Վանքին կից X դ. գործել է Տաթևի մատենադարանը, որը համալսարանի գոյության տարիներին հարստացել է և գոյատևել մինչև 1911–12-ը, իսկ ավերից ու ավարառություններից փրկված 140 ձեռագիր մատյաններ տեղափոխվել են Էջմիածին, ապա՝ Երևանի Մատենադարան: Համալսարանին կից գործել է մանրանկարչության դպրոց: Մեզ են հասել սակավաթիվ, բայց բարձրարժեք արվեստի գործեր: XIII–XIV դդ. Տաթևի վանքի եպիսկոպոսությունն ուներ 677 հարկատու գյուղեր՝ իր թեմում գտնվող 14 գավառներում (Ծղուկ, Եվայլախ, Վայոց ձոր, Գեղարքունի, Սոթք, Աղահեճ, Հաբանդ, Բաղք, Քաշունիք, Կովսական, Արևիք, Ձորք, Երնջակ, Ճահուկ), բազմաթիվ վանքեր: XIV դ. Հովհան Որոտնեցին Տաթևի վանքի գավթի վրա կառուցել է կամարակապ, երկհարկանի զանգակատուն: 1381–87-ին Լենկթեմուրի՝ Սյունիք կատարած արշավանքի ժամանակ վանքը կողոպտվել է, հրկիզվել, կորցրել կալվածքների մեծ մասը: 1434-ի թեմուրյան գահակալ Շահռուխի ասպատակությունից հետո Շմավոն եպիսկոպոսը միաբանների հետ տեղափոխվել է Սանահինի վանք: Տաթևի վանքը վերստին բարգավաճել է XVII–XVIII դդ.: Առաքել եպիսկոպոսը կառուցել է վանքի հվ. կողմի գավիթը, Գրիգոր Տաթևացու հիշատակին խաչքար կերտել, Սիմեոն Անգեղակոթցին Պարսից շահից հետ է ստացել Տաթևի վանքից խլված կալվածքները, Հովհաննես Շինաթաղցին բազմիցս մեկնել է Սպահան՝ Պարսից Հուսեին շահի մոտ և վերահաստատել Տաթևի վանքի իրավունքները կալվածքների նկատմամբ, կառուցել արլ. դահլիճը, սրբատաշ քարից սենյակներ: Ներսես եպիսկոպոսը բարեկարգել է վանքը, 1646-ին կառուցել արմ. խցերը և Տաթև գ-ի Ս. Ներսես եկեղեցին: Զաքարիա եպիսկոպոսը կառուցել է առաջնորդարանի շենքը, իսկ 1671-ին՝ բնակելի սենյակներ: Կիրակոս Աղուերձեցին նորոգել է Ս. Պողոս-Պետրոս տաճարի գմբեթը և վանքի պարիսպը: 1705-ին Խոջա Անտոնի միջոցներով Տեր Միքայելը նորոգել է տաճարը: XVIII դ. Հովհաննես Ղալամյանցը նորոգել է վանքի շենքերը, եկեղեցիների տանիքները, կառուցել տնտ. շինություններ և 1745-ին՝ Տաթև գ-ի աղբյուրը: Մինաս Շինաթաղցին նորոգել է վանքի պարիսպը, կառուցել սեղանատուն, խոհանոց, հացատուն: Աբրահամ Աստապատեցին XVIII դ. 2-րդ քառորդին Տաթևի վանքում դպրոց է բացել (գործել է մինչև XX դ.), համալիրի հս-արլ. կողմում կառուցել 16 դասասենյակով դպրոցի շենք, որն արժեքավոր է որպես Հայաստանի ուշ միջնադարի՝ կրթական կառույցի մեզ հասած միակ օրինակ: Հովակիմ արքեպիսկոպոսը 1787-ին տաճարի հարավային մուտքի առջև կառուցել է Գրիգոր Տաթևացու դամբարանը, հյուսիսային պարսպի բուրգերը, բնակելի սենյակներ, ձիթհանքի շենք ևն: 1796-ին և 1826-ին վանքն ասպատակել են պարսկական զորքերը և կողոպտել: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց (1828) հետո Տաթևի վանքի վանահայր Մարտիրոս եպիսկոպոսը ռուսական իշխանությունների միջոցով վերադարձրել է վանքից խլված կալվածքները, հիմնովին նորոգել Տաթևի վանքի համալիրը, Տաթև գյուղի ճանապարհը, Կաքավասարից ջուր անցկացրել, տնտեսական նոր շենքեր կառուցել: 1837-ին Տաթևի վանքի մետրոպոլիտությունը վերացվել է, և Սյունիքը կազմել է Երևանի թեմի մի մասը: 1858-ին Տաթևի վանքը ունեցել է 70 հարկատու գյուղեր, 1898-ին՝ 15 գյուղ և 5 միաբան: 1862-ին Ս. Պողոս-Պետրոս տաճարի արևելյան կողմը նորոգել է Հովհաննես արք. Ասլանյանը, 1865-ին վանքի հյուսիսային կողմի շենքերը՝ վանահայր Սարգիս Գասպարյանցը: XIX դ. վերջին քանդել են վանքի գավիթն ու զանգակատունը և XX դ. սկզբին, տաճարի արևմտյան ճակատին կից, կառուցել բարձր, եռահարկ, շքեղ քանդակազարդ զանգակատուն:1931-ին Տաթևի վանքը երկրաշարժից ավերվել է, քանդվել են Ս. Գրիգոր Լուսավորիչ և Ս. Աստվածածին եկեղեցիները, տաճարի գմբեթը, զանգակատունը, սյունասրահը: 1974–98-ին վերակառուցվել են եկեղեցիները, տաճարի գմբեթը, նորոգվել բնակելի և տնտեսական շենքերը, պարիսպը, զանգակատան առաջին հարկը: Տաթևի վանքի Ս. Պողոս-Պետրոս տաճարում պահպանվել է X դ. որմնանկարչական ամբողջական հարդարանքը, որը պատկերացում է տալիս վաղմիջնադարյան հայ եկեղեցական նկարազարդման համակարգի մասին: Պատկերներն արվել են ֆրեսկո տեխնիկայով, հայկական որմնանկարչությանը հատուկ 3–4 մմ հաստության սվաղի վրա՝ տեղական բնական հանքաներկերով, մասնավորապես՝ լաջվարդով: Խորանի կոնքում պատկերված է եղել «Քրիստոսը Փառքի մեջ» տեսարանը: Կոր պատի վրա երեք նախշերիզված շարքերով, կամարների ներքո ներկայացված են մարգարեները, առաքյալները և Հայ եկեղեցու հայրերը՝ սրածայր խույրերը գլխներին: Առաքյալների շարքում կենտրոնական պատուհանի հս. և հվ. կողմերից նկարված են, համապատասխանաբար, Հովհաննես Մկրտիչը և Աստվածամայրը՝ Քրիստոսի հետ կազմելով «Դեիսուսի» պատկերագրությունը: Այս հիերարխիկ հորինվածքն արտահայտում է Երկնային և Երկրային եկեղեցիների, Հին և Նոր կտակարանների հաջորդությունը խորհրդանշող գաղափարները և համընկնում վաղմիջնադարյան որմնանկարչական պատկերագրությանը: Խորանի հանդիսավոր հորինվածքին հակադրված է արմ. պատի «Ահեղ դատաստանի» խիստ դինամիկ տեսարանը, որից պահպանվել են կենտրոնական և ստորին հատվածները. Որոշ դրվագներ վերականգնվել են 1950-ական թթ. Լ.Դուրնովոյի արած վավերագրական պատճեններով և սխեմատիկ վերակազմությամբ (պահվում են ՀԱՊ-ում): Տեսարանն ամբողջական մեծ հորինվածքում ներառում է «Ահեղ դատաստանը» և «Փրկչի երկրորդ գալուստը»՝ ըստ Մատթեոսի Ավետարանի (24.30–31) ու Հովհաննեսի Հայտնության գրքի: Վերևում պատկերված է եղել «Երկնային դատաստանը»: Քրիստոս-Դատավորին երկու կողմից շրջապատել են առաքյալները. Պողոսը՝ Քրիստոսի աջ կողմից, Պետրոսը՝ ձախ, առանձնացած: Գահի տակ երկու բացված գրքեր են, որոնցով, ըստ Հովհաննեսի Հայտնության, պետք է դատվեին մեռյալները (20.12): Հորինվածքի միջնամասը զբաղեցնում են երկու մեծ հրեշտակներ՝ տեքստերով գալարակները ձեռքերին, աջ գալարակի վրա Հայտնության գրքի խոսքերն են՝ «Եկաւ… մեռելների ժամանակը որ դատվեն» (11.18): Աջ կողմում դրախտի Կենաց ծառն է, ձախ կողմում՝ դժոխքի հրե գետը, որն այստեղ մեծ մասամբ կապույտ է, ինչպես Հայտնությ ան գրքի «կենդանի ջուրը» (22.1): Հորինվածքի ամենաուշագրավ մասը ստորին հատվածն է՝ ծածկված մեռելների հարության տեսարանով: Դեն նետելով դագաղների կափարիչները՝ Փրկչի Երկրորդ գալստյան դատին են ելնում կանգնում մեռելները. նրանց կենտրոնում են Ադամն ու Եվան Հյուսիսային պատին պատկերված «Ծննդյան» հորինվածքից պահպանվել են պատուհանների մեջտեղի երկու հատվածները՝ «Մանկան լոգանքը» և «Հովիվների ավետումը» Տաթևի տաճարի որմնանկարների պատկերագրությունը, առավել մոտ լինելով հետկարոլինգյան X–XI դդ. մանրանկարներին, ներկայանում է նաև բազմաթիվ արխաիկ գծերով, որոնք ունեն վաղքրիստ. ծագում և հանդիպում են Իտալիայում ու քրիստոնյա Արևելքում: Որմնանկարների ոճն ընդգծված արտահայտչականությամբ դրսևորվում է կերպարների ձգվածությամբ, բարդ կեցվածքով ու դիրքերով, տարամասշտաբայնությամբ, ժեստերի ընդգծվածությամբ, գծային կառուցվածքների քմահաճ խաղով: Գունային գամման արտասովոր է սպիտակի առկայությամբ, տոնային նուրբ բազմերանգները հարաբերակցում են բաց փիրուզագույն և կապույտ հիմնագույներին: Գեղանկրաչության այս ոճը, ինքնատիպ պատկերավորությունը, կերպարների դասականացված շունչը եզակի են հայ արվեստում և մերձենում են IX–XI դդ. իտալական այն որմնանկարներին ու խճանկարներին, որոնք իրենց մեջ կրում են կարոլինգյան և վաղքրիստոնեական ավանդույթները: Տաթևի վանքի որմնանկարները, շնորհիվ գեղագիտական բարձր արժանիքների և ինքնատիպության, բացառիկ նշանակություն ունեն միջնադարյան արվեստի պատմության համար, մանավանդ որ X դ-ի եվրոպ. որմնանկարներ գրեթե չեն պահպանվել:

վանք Պողոս Պետրոս եկեղեցի - Տաթևի վանքի պատմությունը (նկարներ)
04 - Տաթևի վանքի պատմությունը (նկարներ)
tatev monastery - Տաթևի վանքի պատմությունը (նկարներ)
tatevi vanq - Տաթևի վանքի պատմությունը (նկարներ)
tatev2 - Տաթևի վանքի պատմությունը (նկարներ)
Tatev 1 - Տաթևի վանքի պատմությունը (նկարներ)
rg - Տաթևի վանքի պատմությունը (նկարներ)
img 6581 - Տաթևի վանքի պատմությունը (նկարներ)
IMG 0906 - Տաթևի վանքի պատմությունը (նկարներ)
images 12 - Տաթևի վանքի պատմությունը (նկարներ)
13643967660 - Տաթևի վանքի պատմությունը (նկարներ)
1279380448 87 - Տաթևի վանքի պատմությունը (նկարներ)
4difAuLZeY1kESOGTwaKW5 - Տաթևի վանքի պատմությունը (նկարներ)

Սուրբ Հովհաննես մատուռ:

2157 մետր բարձրության վրա գտնվող Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մասին պտտվող լեգենդներն ու պատմվող պատմություններն օր օրի ավելանում ու ձնագնդիկի էֆեկտով մեծանում են: Սրբի հրաշագործ ուժի, իրականացված նպատակների, բուժված հիվանդների ու հղիացած կանանց մասին պատմությունները շատ են: Մարդկանց հոսքը մատուռ չի դադարում, գալիս են տարբեր մարզերից ու համայնքներից: Տեղացիները վստահեցնում են՝ եթե հավատքով են գալիս, երազանքներն ու ցանկություններն իրականանում են: Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի Ճգնավոր լեռան (2197մ) կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Մատուռը կառուցվել է 1958թ-ին՝ այն տեղում, որտեղ ամփոփված է Սուրբ Հովհաննեսի աճյունը: Մատուռ հասնելու համար սարն ի վեր մոտ 3 կմ ճանապարհ պետք է ոտքով հաղթահարել:

Հասնում ես սարի լանջին, հիշում նվիրական նպատակներիդ մասին ու առաջ ես շարժվում: Առաջին մի քանի հարյուր մետրը լուռ բարձրանում ես՝ մտքումդ խոսելով Աստծո հետ: Քիչ-քիչ շնչառությունդ արագանում է, քայլերդ՝ դանդաղում: Մոտակա հարմար քարին հասնելով՝ ուզում ես մի քանի րոպե շունչ քաշել:

Ճանապարհը դժվար է, բայց հեշտ է գտնելը, չես մոլորվի, քանի որ ճանապարհին մենակ չես: Մատուռ տանող ճանապարհը գրեթե միշտ մարդաշատ է լինում: Մարդիկ գալիս են մենակ, խմբերով, հիվանդ ու օգնության կարիք ունեցող հարազատների հետ:

Ճանապարհին հանդիպող մարդկանց առաջին հարցը մեկն է՝ «Շատ կա՞ դեռ, որ հասնենք»:

«Այո՛,  հասնում եք այն բարձր կետին, դրանից հետո էլի 1.5 կիլոմետր վերև եք բարձրանում ու կհասնեք»:

Հոգնած ու արևից արդեն կարմրած դեմքով շնորհակալություն են հայտնում, նպատակների իրականացում մաղթում միմյանց ու առաջ շարժվում:

Ճանապարհի կեսերին միայն մի ծառ կա, որի շվաքին գրեթե բոլորն են նստում՝ շունչ առնելու համար: Տպավորություն է, որ Աստված բնության միջոցով փորձել է վեր բարձրացող հավատացյալներին օգնել, բայց այդ նվերը մարդիկ «երազանքի» ծառ են սարքել՝ ծառից կախելով գուլպաներ, ներքնաշոր, նույնիսկ գոտի:

Սրբատեղին հասնելու համար պահանջվում է 1-1.5 ժամ:

Երբ արդեն ճանապարհի կեսն անցնում ես, հեռվից երևում են խաչքարերը: Հավաքում ես վերջին ուժերդ ու վերջին դժվարությունն էլ հաղթահարելով՝ հասնում լեռան գագաթ:

Լեռան բարձունքում՝ խաչքարերի պուրակի մեջ, պաշտպանված ու խրոխտ կանգնած է սպիտակ սրբատեղին:

Մինչ ներս մտնելն անթիվ, անհամար խաչքարերն աչք են ծակում: Խաչքարերից յուրաքանչյուրը մի պատմություն ունի: Ասում են՝ սրբատեղի այցելած հավատացյալները, որոնց երազանքները կատարվել են, որպես շնորհակալություն, մի խաչքար են կանգնեցրել՝ սկսած 2005թ-ից: Մատուռի տարածքում 200-ից ավելի խաչքար կա տեղադրված: Վերջինը տեղադրում էին մեր այցելության օրը՝ օգոստոսի 15-ին:

Մատուռի դռան դիմաց վաճառասեղաններ են դրված՝ մոմ ու այլ հուշանվերներ են վաճառում (հաջորդիվ կանդրադառնամ նաև մատուռի տարածքում ծավալվող բիզնեսին):

Մատուռի ներսում մոմ վառելու համար նախատեսված 5 փոքր սեղանիկներ են տեղադրված: Բազմաթիվ վառված մոմերի արանքում՝ հալված մոմերի վրա, հազիվ կարողանում ես տեղ գտնել մոմ տեղադրելու համար: Ներսում խաչքարերի չափ, կամ գուցե ավելի, խաչեր ու սրբապատկերներ են տեղադրված:

Հավատացյալները ներսում վառում են մոմերը, աղոթում ու վերջում էլ 3 կամ 7 անգամ պտտվում մատուռի շուրջբոլորը:

Թեթևացած հոգով ու մեծ հույսերով լցված հավատացյալները հետ են դառնում 20-30 րոպեում, կարծես 1.5 ժամում հաղթահարած քարքարոտ ու բարդ ճանապարհն արդեն հարթ ու ուղիղ է դարձել: «Դեպի Աստված տանող ճանապարհը բարդ է, բայց երբ հավատքիդ օգնությամբ հաղթահարում ես, սուրբն ինքն է քեզ ճանապարհում»,- մեկնաբանում են հավատացյալները:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы