Առաջադրանք

1. Կազմել հայկական անուներ:

Հայկազունի, Բագրատունի, Արշակունի, Գնունի, Ռշտունի, Երվանդունի:

Բակունց, Արչունց, Շեկունց:

Խաչենց, Թոթովենց, Մաչանենց, Մեծարենց:

2. Ուղղակի դարձնել անուղղակի:

— Ես էլ եմ կարդացել քո անունը — ասացի Սուրենին:

Ես Սուրենին ասեցի, որ կարդացել եմ նրա անունը:

— Աղջիկներ ՛, գնանք լիճը լողանալու — , ձայնեց հեռվից Աննան:

Աննան հեռվից ձայնեց աղջիկներին արդյոք գնանք լիճը լողանալու:

«Նա երբ է ինձ հանգիստ», — մտքում կրկնում էր Հարեվանուհին:

Հարևանուհին կրկնում էր մտքում, թե երբ է նա իրեն հանգիստ տալու։

— Այսպես թե այնպես, քո արածների համար պատասխան ես տալու — , զգուշացրեց նձ ընկերս:

Ընկերս ինձ զգուշացրեց, որ այդպես թե այնպես, ես իմ արածների համար պատասպան եմ տալու։

3․ Տրված նախադասության ընդգծված մասերը վերածել դերբայական կապակցությունների։

Երբ կորսված հայրենիքի երգերն էր երգում, կարծես անէանում էր, իրական կյանքից վերանում։

Կորսված հայրենիքի երգերը երգելիս կարծես անէանում էր, իրական կյանքից վերանում։

Ով իր ժողովրդի պատմությունը չգիտե, չի կարող իր երկրի տերը դառնալ։

Իր ժողովրդի պատմությունը չիմացողը չի կարող իր երկրի տերը դառնալ։

Միայն երևում էր պատանու գլխարկը, որ սև կատվի նման վազում էր արտի վրայով։

Միայն երևում էր արտի վրայով սև կատվի նման վազող պատանու գլխարկը։

Արտաթորության համակարգ

Արտաթորության համակարգ, արտազատիչ համակարգ, օրգանների ամբողջություն, որով մարդու և կենդանիների օրգանիզմից հեռացվում են ավելորդ ջուրը, նյութափոխանակության վերջնական արգասիքները, աղերը, ինչպես նաև օրգանիզմ մտած և այնտեղ առաջացած թունավոր նյութերը։

Նախակենդանիների օրգանիզմից լուծելի արտազատուկը (ամոնիակ, միզանյութ) արտաքին միջավայր է դուրս գալիս դիֆուզիայի կամ օսմոկարգավորման ֆունկցիա կատարող կծկող վակուոլների օգնությամբ։ Ջրային ցածրակարգ բազմաբջիջների (սպունգներ, աղեխորշավորներ) և ծովային քիչ ակտիվ կենդանիների (փշամորթներ) նյութափոխանակության արգասիքները հեռացվում են մարմնի մակերեսով և միջավայրի հետ կապ ունեցող խոռոչների պատերով։ Անողնաշարավորների մեծ մասի արտաթորման ֆունկցիան մասամբ կատարում են աղիքները։ Կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում դիֆերենցվում է հատուկ արտաթորության համակարգ։ Ստորակարգ որդերի, անելիդների արտաթորության օրգանները պրոտոնեֆրիդներն են, իսկ օղակավոր որդերի մեծ մասինը՝ մետանեֆրիդները։ Ցամաքային հոդվածոտանիների արտաթորման ֆունկցիան կատարում են աղիքների պատերը կամ մալպիգյան անոթները (կույր մակաճներ միջին և ետին աղիքի սահմանում)։

Մարդու և բարձրակարգ կենդանիների արտաթորության օրգաններն են՝ երիկամները, թոքերը, մաշկը, քրտնագեղձերը, աղիքները և այլն, որոնց գործունեությամբ ապահովվում է օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը (հոմեոստազ)։

Երիկամներում միզագոյացման շնորհիվ նյութափոխանակության արգասիքները (միզանյութ, միզաթթու, կրեատինին, ամոնիակ), ինչպես նաև որոշ իոններ (նատրիում, կալիում, ֆոսֆոր), ջրի ավելցուկը և տարբեր աղեր հեռացվում են օրգանիզմից, որով և կարգավորվում է օրգանիզմի օսմոտիկական ճնշման հավասարակշռությունը, իոնային բաղադրությունը և թթվահիմնային կայունությունը։

Արտաթորության օրգանների ֆունկցիայի խանգարումը կարող է պատճառ դառնալ մի շարք հիվանդությունների, երբեմն՝ մահվան։

Սուրդոմանկավարժությունը

Սուրդոմանկավարժությունը գիտություն է լսողության խանգարումով երեխաների կրթության և դաստիարակության մասին: Սուրդոմանկավարժությունը մշակում և գիտականորեն հիմնավորում է խնդրի կանխարգելման, փոխհատուցման և շտկման միջոցները: Սուրդոմանկավարժությունը մանկավարժության գիտությունների համակարգին պատկանող գիտություն է:

Մինչև  15-20 տարեկան  հասակը  մարդն  ընկալում  է  20-24000 Հց տատանումները:  Տարիքի  հետ  լսողության  սրությունը  վատանում  է.  մինչև  40 տարեկանը  ամենաբարձր  սրության  է  հասնում`  3000 Հց,  40-60 տարեկանում`  2000,  իսկ  60-ից  բարձր` 1000Հց:

Լսողության  խանգարման  պատճառները.

Լսողական  անալիզատորի  ցանկացած  հատվածի  ախտահարումը  առաջացնում  է  լսողական  կորուստ:  Արտաքին  և  միջին  ականջների  ախտահարումը   (կոնդուկտիվ  ծանրալսություն)  հանգեցնում  է  լսողության  իջեցմանը,  բայց  ոչ  խլացմանը:  Խորը  խլություն  առաջանում  է  ներքին  ականջի  ախտահարման  ժամանակ (նեյրոսենսոր):  Խլությունը  կարող  է  առաջանալ  նաև  լսողության  կենտրոնի  ախտահարման  դեպքում:  Լսողության  խագարման  առաջացման  պատճառները  կարող  են  բազմազան  լինել:  Ի  ծնե  առաջացող  պատճառներից  են  լսողական  օրգանի  բնածին  թերությունները:  Կարող  են  լինել  նաև  ի  ծնե,  բայց  ոչ  ժառանգական  պատճառներ:  Ի  ծնե  լսողության  խանգարումների  պատճառները  կարող  են  լինել  հղիության  ժամանակ  մոր  կրած  տրավմաները,  ընդունած  օտոքսիկ  դեղամիջոցները  և  այլն:  Ձեռքբերովի  խանգարումների  պատճառները  կարող  են  լինել  տրավման,  ինեկցիոն  հիվանդությունները,  չափից  բարձր  ձայնը,  քիմիական  թունավորումները  և  այլն:

Լսողությունը  հետազոտվում է  տոնալ  աուդիոմետրիայի  միջոցով:

ՀՀ-ում  կիրառվում  է  առողջապահության  համաշխարհային  կազմակերպության  դասակարգումը.

I աստիճան լսողության  թեթև  կորուստ,

II աստիճան  լսողության  միջին  կորուստ,

III աստիճան  լսողության  ծանր  կորուստ,

IV աստիճան  խորը  կորուստ,

Խլություն:

Խոսքի  վիճակը  այս  երեխաների  մոտ  կախված  է  մի  շարք  գործոններից.

  1. Լսողության իջեցման  աստիճանից,
  2. Լսողության խանգարման  առաջացման  ժամանակը,  եթե  լսողության  խանգարումն  առաջանում  է  3տ.-ից  հետո,  երեխայի  մոտ  կարող  է  լինել  ֆրազային  խոսք,  բառապաշարի,  քերականության  և  հնչարտաբերման  չնչին  խանգարումներով:

Եթե  առաջանում  է  դպրոցական  տարիքում,  ապա  հիմնականում  դրսևորվում  են  հնչարտաբերման  խանգարումները`  լղոզված  արտաբերմամբ:

Վաղ  տարիքում  լսողության  խանգարում  ստացած  երեխաների  մոտ  դիտվող  խոսքային  խանգարումները  զբաղեցնում  են  խոսքի  կոմպոնենտները.  բառապաշար,  քերականություն,  հնչյունաբանություն:

Լսողությամբ  բառերի  ընկալման  անլիարժեքությունը  բերում  է  բառապաշարի  աղքատացմանը  և  աղավաղմանը,  բառերի  նշանակության  սահմանափակմանը:  Այս  երեխաների  բառապաշարում  գրեթե  բացակայում  են  ընդհանրացնող  հասկացությունները (տրանսպորտ,  հագուստ,  կենդանի  և  այլն):  Նկատվում  է.

  • առարկայի և դրա  առանձին  մասերի  անվանման  շփոթում,
  • առարկաների անվանումների և  գործողությունների  շփոթում (նկարել-մատիտ,  բարձ-քնել),
  • առարկաների շփոթում ըստ  արտաքին  նմանության,
  • փոխաբերական, բազմիմաստ բառերի  ընկալման  խանգարումներ:

Չլսելով  բառի  վերջավորությունը`  երեխաները  կամ  բաց  են  թողնում  դրանք,  կամ  կիրառում  աղավաղված  տեքստով:  Հնչյունների  չտարբերակմամբ  պայմանավորված  բարդությունները  առաջացնում   են  հնչարտաբերման  զանազան  խանգարումներ:  Բնորոշ  է  հետևյալը.

  • հնչյունների շփոթում,
  • հնչյունների փոխարինում,
  • հնչյունների բացթողում,
  • հնչյունների աղավաղված արտաբերում:

Լսողության խանգարումով երեխաների խոսքին բնորոշ է լղոզվածությունը, աղքատությունը ինտոնացիայում: Խոսքի տեմպը, որպես կանոն` դանդաղացած է: Բառերի սահմանափակ քանակը, լեզվի քերականական կառույցի յուրացման անբավարարությունը իրենց հերթին բերում են կարդացած տեքստի բովանդակության չընկալմանը։

Մատնախոսության այբուբեն

Մատնախոսության այբուբենը տառանշանների համակարգ է: Յուրաքանչյուր տառ արտահայտելու համար մատներին տրվում է որոշակի դիրք, որը լրիվ կամ մասնակիորեն նմանվում է տառի պատկերին: Կան նշաններ, որոնք ուղեկցվում են շարժումով կամ օդում ուրվագծում են տառերի պատկերները (օրինակ` զ, ձ):

Որոշ նշաններ ունեն ընդհանուր ուրվագիծ (օրինակ` մ, շ) և տարբերվում են միայն մատների դիրքով: Մատնախոսության այբուբենում կա այնքան նշան, որքան տառ` տվյալ լեզվում:

Պետք է մատնախոսել աջ ձեռքով` ձեռքը պահելով կրծքավանդակի առջև, ուսից մի քիչ ցած:

Պետք է մատնախոսել այնպես, ինչպես գրվում է բառը:

Մատնախոսությունը բառային խոսք է:

Մատնախոսության առաջին այբուբենը ստեղծվել է 1620 թվականին` Իսպանիայում, իսկ հայկական տարբերակը` 1960-ին:

Աշխարհում ստեղծվել է ազգային մատնախոսության այբուբենի 43 տարբերակ և կիրառվում է 59 երկրներում:

Աղբյուր` «Հայկական ժեստերի լեզվի բառարան» գրքից:

Мама – первое слово Мамочка моя

Мама – первое слово, главное слово в каждой судьбе.
Мама жизнь подарила, мир подарила мне и тебе.

Так бывает – ночью бессонною
Мама потихоньку всплакнет,
Как там дочка, как там сынок ее –
Лишь под утро мама уснет

Мама – первое слово, главное слово в каждой судьбе.
Мама жизнь подарила, мир подарила мне и тебе
Мама землю и солнце, жизнь подарила мне и тебе.

Так бывает – если случится вдруг
В доме вашем горе-беда –
Мама, самый лучший, надежный друг,
Будет с вами рядом всегда.

Мама – первое слово, главное слово в каждой судьбе,
Источник teksty-pesenok.ru
Мама жизнь подарила, мир подарила мне и тебе.
Мама землю и солнце, жизнь подарила мне и тебе.

Так бывает, станешь взрослее ты
И, как птица, ввысь улетишь,
Кем бы ни был, знай, что для мамы ты –
Как и прежде – милый малыш!

Мама первое слово, главное слово в каждой судьбе.
Мама жизнь подарила, мир подарила, мне и тебе.

https://youtu.be/_EC2VOY4UMc

1.

Больше всех я люблю
Мамочку мою,
Папу, брата и сестренок —
Всю мою семью.
Каждый день я встаю
И песенку пою
Про самую лучшую
Мамочку мою.

Припев:
Мамочка моя милая,
Самая красивая,
Нежная, любимая
Мамочка моя.

2.
Всей семьею большой
Дружно мы живем.
Мы рисуем, поем,
Строим новый дом.
В биллиард, волейбол
Любим поиграть,
Путешествовать,
С дельфином
Плавать и нырять.

Припев.

3
Маму с праздником весны
Поздравляем мы
И подарим ей розы —
Нежные цветы,
Нарисуем небо, солнце
И мою семью
А я любимой мамочке
Песенку спою.

Припев.

https://youtu.be/cmblNz2WHD4

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы