Սոցիալական դեր

«Դեր» բառը շատերն ասոցացնում են դերասանության հետ, բայց այս դեպքում դա ֆունկցիաների փունջ է: Խոսենք ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԵՐԵՐԻ մասին. առօրյայում սոցիալական դերերն աննկատելի են, բայց մենք հստակ ամեն օր ապրում ենք դրանցով: Եվ այսպես, ի՞նչ է սոցիալական դերը: Դա մի վարք է, որն ակնկալվում է հասարակությունում որոշակի դիրք ունեցող մարդուց: Սոցիալական դերը սոցիալական ԴԻՐՔԻ դինամիկ նկարագիրն է: Այն հարմարեցված է սոցիալական սպասումներին և ակնկալվող հատուկ նորմերին: Սոցիալական դիրք ունեցողներն ակնկալում են, որ հատուկ նորմերի կատարումն ապահովում է ՌԵԳՈՒԼՅԱՐ և ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ վարք, որը կկողմնորոշի նաև այլ մարդկանց վարքը: Ժամանակակից հասարակությունն անհատից պահանջում է մշտապես փոփոխել վարքի մոդելը կոնկրետ դերեր իրագործելու համար: Դրա հետ կապված՝ այնպիսի նեոֆրոյդիստներ, ինչպիսիք են, օրինակ, Ադորնոն ու Հորնին պարադոքսալ մի եզրակացության եկան. ժամանակակից հասարակությունում «նորմալ» անձը նևրոտիկն է: Ըստ նրանց՝ ներկայում մեծ տարածում ունեն այնպիսի կոնֆլիկտային իրավիճակներ, որտեղ անհատից պահանջվում է միաժամանակ մի քանի իրար հակասող դեր տանել:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы