«Հուլիսիկ». «Ջա՜ն, լողափ» լողափնյա խաղեր

Օրը՝ 04.07.2022
Ժամը՝ 11:00-12:00
Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց պարտեզի ամառային լողափ
Նպատակը՝ լողալու հմտությունների ցուցադրում, լողափնյա խաղերի շքերթ

Ծրագրում`

  • 2-4 տարեկանների լողափ ցուցադրություն
  • լողափնյա խաղեր
  • լողափնյա մարմնամարզություն

Ընթացքը՝

ցուցադրություն՝ սովորողները ցուցադրում են իրենց լողազգեստները, լողի պարագաները, պառկում սրբիչներին, թիթիզանումլուսանկարվում:

Լողափնյա խաղեր՝

Խաղ 1
Սովորողները բաժանվում են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից 1 սովորող թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը  դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:

Խաղ 2
Սովորողներն իրար հետևից շարքով նստում են գետնին։ Առաջին նստած սովորողի մոտ դրվում է դույլով ջուր, իսկ վերջին սովորողի մոտ՝ դատարկ դույլ։ Փոքրիկ թասիկով (կամ բաժակով) սովորողը վերցնում է ջուրը  և այն գլխի վրայով առանց ետ նայելու, փոխանցում է հետևում նստած սովորողին։ Այդպես փոխանցելով առջևի դույլի միջի ջուրը պետք է լցվի հետևում դրված դատարկ դույլի մեջ։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • լողազգեստ
  • ռետինե գլխարկ
  • լողաթափեր
  • սրբիչ
  • դույլեր, պլաստմասե բաժակներ

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы