«Հուլիսիկ». «Ջա՜ն, լողափ» լողափնյա խաղեր

Օրը՝ 04.07.2022
Ժամը՝ 11:00-12:00
Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց պարտեզի ամառային լողափ
Նպատակը՝ լողալու հմտությունների ցուցադրում, լողափնյա խաղերի շքերթ

Ծրագրում`

  • 2-4 տարեկանների լողափ ցուցադրություն
  • լողափնյա խաղեր
  • լողափնյա մարմնամարզություն

Ընթացքը՝

ցուցադրություն՝ սովորողները ցուցադրում են իրենց լողազգեստները, լողի պարագաները, պառկում սրբիչներին, թիթիզանումլուսանկարվում:

Լողափնյա խաղեր՝

Խաղ 1
Սովորողները բաժանվում են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից 1 սովորող թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը  դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:

Խաղ 2
Սովորողներն իրար հետևից շարքով նստում են գետնին։ Առաջին նստած սովորողի մոտ դրվում է դույլով ջուր, իսկ վերջին սովորողի մոտ՝ դատարկ դույլ։ Փոքրիկ թասիկով (կամ բաժակով) սովորողը վերցնում է ջուրը  և այն գլխի վրայով առանց ետ նայելու, փոխանցում է հետևում նստած սովորողին։ Այդպես փոխանցելով առջևի դույլի միջի ջուրը պետք է լցվի հետևում դրված դատարկ դույլի մեջ։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • լողազգեստ
  • ռետինե գլխարկ
  • լողաթափեր
  • սրբիչ
  • դույլեր, պլաստմասե բաժակներ

Երևակայական պատմություններ (17.05.2022)

1. Շարունակել պատմությունը:

Ցողիկը և Կապուտիկը

Առավոտյան արևի շողերի հետ ցողիկը բացեց պսպղուն աչուկները: Այնքան խաղաղ, այնքան տաք առավոտ էր բացվել: Բայց հանկարծ տեսավ, որ կողքին մի փոքրիկ, կապուտիկ ծաղիկ է ընկած։
֊Ի՞նչ է պատահել, Կապուտիկ։
֊Գիշերը քամի էր, ու ոտիկս պոկվել էր,֊ տխուր պատասխանեց Կապուտիկը։
֊Մի տխրիր, ես քեզ կփաթաթվեմ, ու դու չես թառամի։
Ցողիկն այդպես էլ արեց, փաթաթվեց Կապուտիկին, ու նա փարթամացավ, ճմռթված թերթիկները բացեց ու խոտերի մեջ երևաց։ Փոքրիկ աղջիկը տեսավ Կապուտիկին ու դրեց ջրով լի բաժակի մեջ։

Հաշվետվություն

Ես արդեն երեք տարի է, ինչ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր քոլեջում։ Ժամամակը
ընթացավ այնքան արագ կարծես ՝ ակնթարթորեն: Առանձնակի ջերմությամբ և միաժամանակ տխրության ու ուրախության զարմանալի զգացումով կհիշենք մեր կենսուրախ ու եռանդուն դասընկերներին, մեր սիրելի և ոչ այնքան դասերը,և իհարկե մեր սիրելի ուսուցիչների դեմքերը։ Այս երեք տարիների ընթացքում ունեցել եմ շատ հաջողություններ, հատկապես՝ մասնագիտական ձեռքբերումներ:

Երրորդ կուրսում ՝ ավելի մանրամասն և խորացված ուսումնասիրեցի իմ ընտրած մասնագիտությունը։

Ընկեր Մարիետի հետ ՝ Խոսքի զարգացում առարկայից, ընթերցել ենք մի շարք մասնագիտական հոդվածներ, կատարել ենք վերլուծական աշխատանքներ, սովորել ենք ժամանակակից մոտեցումներ, որոնք կարողացել ենք կիրառել նաև նախակրթարաններում։

Ծանոթացել ենք բանահյուսության տեսակներին։ Ընթերցել ենք հայկական ժողովրդական հեքիաթներ։ Կազմակերպել ենք քննարկումներ և բանավեճեր, որոնք շատ հետաքրքիր էին մեզ համար և օգտակար։

Բանահյուսություն

Մանկական գրականություն առարկայից ծանոթացել ենք մանկագիրներին և նրանց կատարած գործունեությանը։ Առանձնացրել ենք մեր նախընտրած մանկական ստեղծագործությունները և փորձել ենք ներկայացնել դերախաղերով։ Սովորել ենք ճիշտ և արդյունավետ մեթոդներ, որոնցով երեխաները ավելի հեշտ կսովորեն բանաստեղծությունները, պատմվածքները։

Կլոր սեղանի շուրջ ունեցել ենք քննարկում կրթահամալիրի դաստիարակների հետ։ Նրանց ներկայացրեցինք մեր գործունեությունը նախակրթարանում։

Ընկեր Նելլիի հետ ուսումնասիրել ենք բնագիտության նպատակներն ու խնդիրները, դրա դերը նախադպրոցականի կյանքում։
Քանի որ իմ դիպլոմայինի թեման բնագիտությունն է, բազմաթիվ բնագիտական փորձեր եմ իրականացրել նախակրթարանի 5֊6 տարեկանների խմբում: Բնության դասավանդման մեթոդիկա: Փորձեր ՝ Բնագիտական փորձեր:

Ընկեր Ելենայի հետ կազմել ենք մաթեմատիկական խաղեր, կատարել ենք վերլուծական և թարգմանչական աշխատանքներ:

ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ Տնտեսագիտություն ՝ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

Ընկեր Թերզյանի հետ հիմնականում աշխատել ենք մեր դիպլոմայիների վրա։ Ծանոթացել ենք ընկեր Մարինեի հետ նա մեզ սովորեցրեց երգել, պարել:

Ընկեր Տաթևի հետ ուսումնասիրել ենք

հոգեբանություն առարկան: Մեր դասընթացները շատ հետաքրքիր են անցնում։ Թեստեր ենք լուծում, զարգացնող խաղեր խաղում, վերլուծական աշխատանքներ ենք կատարում։

Նախադպրոցական բաժնի ուսանողներով ընկեր Թերզյանի հետ այցելել ենք Մանկավարժական համալսարան։

Նախագիծ՝ այց ՀՊՄՀ

Հինգ տարեկանների հետ մի շարք հետաքրքիր աշխատանքներ ենք կատարել։ Այցելել ենք նաև գրադարաններ, դիտել ենք ներկայացումներ։ Մեր աշխատանքի և պրակտիկաների արդյունքում կարողացել ենք գործնականում կիրառել մեր սովորած տեսական մոտեցումներ, մեթոդները, նյութերը։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Քանի որ այստեղ միջավայրը շատ ջերմ էր, ինձ համար դժվար է հրաժեշտ տալ այս քոլեջին։ Շատ շնորհակալ եմ բոլորից։ Մեծ ուրախությամբ հրաժեշտ ենք տալիս և հպարտ ասում, որ մենք սեբաստացի ենք։ Մեր երախտագիտությունը մեծ է: Ի վերջո, չկա բարության, սիրո և իմաստության չափ, որը դուք տվել եք մեզ:

Ամփոփում — Մաթեմատիկական պատկերացումների զարգագում:

Ուսումնական յուրաքանչյուր փուլ, շրջան ավարտվում է ամփոփումներով և նախագծերով: 2021-2022 ուսումնական տարում իրականացրեցինք տարբեր աշխատանքներ անհատական նախագծերով: Ստորև ներկայացնում եմ նախագծերը որոնք իրականացրել եմ նախակրթարանի 5 տարեկաների խմբում: Նախագծեր գրելիս օգնել են Ընկեր Ելենան և Ընկեր Էլյան:

Նախագիծ — «Երկրաչափական պատկերներ»

Նպատակն է ուսումնասիրել երկրաչափական պատկերները, ցարգացնել երեխայի երեվակայությունը և ձեռքի մոտորիկան: Ցույց տալ երկրաչափական պատկերները: Տարբերել շրջան, քառակուսի, օվալ, հնգանկյուն, սեղան, եռանկյուն, ուղղանկյուն երկրաչափական պատկերները: Արդյունքում սովորեցինք երկրաչափական պատկերները և փորձեցինք կնկնորինակել երկրաչափական պատկերով պատկերված նկարը սպիտակ թղթի վրա: Տես ֆիլմը ՝ Երկրաչափական պատկերներ:

Նախագիծ — «Ինքնաշեն խաղալիք ոզնի»

Սովորողների հետ պատրաստել ինքնաշեն խաղալիքներ: Խմբասենյակը վերածել ինքնաշեն խաղաստեղծ-խաղալիքաստեղծ արվեստանոցի: Խնդիր ՝ ստեղծագործական միտքը, երևակայությունը, ինքնուրույն աշխատելու աշխատանքային հմտությունները (դասավորել, կառուցել, համադրել, սոսնձով աշխատել, մկրատով աշխատել ) ինքնասպասարկման կարողությունները (պատրաստել աշխատանքային սեղանը, աշխատանքից հետո հավաքել իրերը, տեսակավորել, աղբը թափել) մանր մոտորիկան, խմբով աշխատելու հմտությունները: Այս նախագիծի շնորհով զարգացրեցինք ձեռքի շարժումը, երևակայությունը և խմբով աշխատելու հմտությունը: Շատ հետաքրքիր էր աշխատել պատրաստել ինքնաշեն խաղալիք: Տես ֆիլմը ՝ Ինքնաշեն խաղալիք ոզնի (պատրաստում)

Նախագիծ — «Մեծ թե փոքր» «շատ ու քիչ»

Նպատակն է ՝ ուսումնասիրել, մեծ ու փոքր տերևներ և շատ ու քիչ տերևներ: Զարգացնել երեխայի երեվակայությունը և ձեռքի մոտորիկան: Խնդիր ՝ Ցույց տալ մեծ ու փոքր շատ ու քիչ տերևներ: Տարբերել մեծը, փոքրը, շատը և քիչը: Մենք համեատեցինք մեծ ու փոքրը տերևների միջոցով և շատ ու քիչը: Երեխաներին շատ հետաքրքիր էր տերևների հետ աշխատելը: Իրականացնում ենք տեխնոլոգիական և մաթեմատիկական նախագիծ: Խաղերի միջոցով երեխաները սկսում են տարբերել մեծ փոքր և շատ ու քիչը: Ընկեր Լիլիա սա մեծա թէ փոքրա մենք միասին նայեցինք տերևեին և հաակացանք որ ձախ ձեռքի տերևը փոքրն է իսկ աջը մեծն է: Տես ֆիլմը ՝Համեմատում ենք տերևները

Նախագիծ — «Ինքնաշեն ուսուցողական խաղ»

Սովորողների հետ պատրաստել ինքնաշեն խաղալիքներ: Մաթեմատիկական և տեխնոլոգիական է: Խնդիր ՝ ստեղծագործական միտքը, երևակայությունը ինքնուրույն աշխատելու աշխատանքային հմտությունները (դասավորել, կառուցել, համադրել, սոսնձով աշխատել, մկրատով աշխատել )ինքնասպասարկման կարողությունները (պատրաստել աշխատանքային սեղանը, աշխատանքից հետո հավաքել իրերը, տեսակավորել, աղբը թափել) մանր մոտորիկան խմբով աշխատելու հմտությունները: Խմբային աշխատանքի արդյունքում սովորողներն ստեղծեցին հետաքրքիր, տարբերվող, ուսուցողական, տրամաբանությունն ու հաշվողական կարողությունները զարգացնող խաղեր։ Խաղերի ստեղծման համար օգտագործեցինք բժշկական փայտիկներ, ծամակալներ, գունավոր թղթեր, ամրակներ և այլն։ Երեխաներն աշխատեցին չորս խմբով, և արդյունքում ստացվեց չորս հետաքրքիր խաղ։ Տես ֆիլմը ՝ Ինքնաշեն ուսուցողական խաղ

Նախագիծ — «երկար և կարճ»

Երկար — կարճը» դիդակտիկ խաղ: Այս խաղում երեխաները պետք է հասկանան չափի գաղափարը՝ երկար-կարճ: Խաղի միջոցով դաստիարակը փորձում է այն հասանելի դարձնել երեխաներին: Քանի որ այս տարիքում դժվար է պատկերացնել չափման միավորները , այդ նպատակով դաստիարակը չափման միավոր է համարում ձեռքաչափը կամ ոտնաչափը: Նախ երեխաները կանգնում են գորգի եզրագծի երկարությամբ և ոտնաթաթերով հաշվում ու չափում են գորգի երկարությունը: Հետո մեկ ուրիշ երեխա նույն կերպ հաշվում է մեկ այլ փոքր գորգի երկարություն: Լսվում է դաստիարակի: հարցը՝ Քանի ոտնաչափ է գորգը: Երեխաները պատասխանում են , հետո լսվում է հաջորդ հարցը՝ Որ գորգն էր ավելի երկար: Նրանք պատասխանում են՝կապույտ գորգը երկար է, դեղին գորգը կարճ է: Հաջորդ տարբերակում երեխաները չափում են ձեռքերի օգնությամբ դաշնամուրը և սեղանը: Հետո համեմատում են, թե որն է երկար կամ կարճ: Խաղը օգնում է երեխաներին համեմատելով յուրացնել առարկաների միջև եղած տարբերությունը՝ երկար — կարճ: Խաղը զարգացնում է, նաև նրանց ուշադրությունը, հաշվելու կարողությունը, հետաքրքրություն է արթնացնում համեմատել առարկաները:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы